Հայաստանի ավագանիների ասոցիացիան հիմնադրվել է 1998 թվականին, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը տեղական ինքնակառավարման համակարգում: Կազմակերպության կողմից ծավալվող գործունեության հիմնական նպատակներն են Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման գործընթացներին աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև տեղերում ժողովրդի ներկայացուցչական մարմինների` ավագանիների դերի բարձրացումը: Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը կոչված են նաև համայնքներում մարդու իրավունքների խախտումների բացահայտմանն ու կազմակերպության իրավասության սահմաններում դրանց լուծմանը, համայնքի զարգացման գործընթացներում բնակչության մասնակցայնության բարձրացմանը, Հայաստանում ժողովրդավարության կայացման ու զարգացման գործընթացներին աջակցմանը և այլն:
Նպատակներին հասնելու և իր առջև դրված խնդիրները լուծելու համար ասոցիացիան անցկացնում է ուսուցողական դասընթացներ Հայաստանի Հանրապետության տարբեր համայնքների ավագանիների և ՏԻՄ աշխատակազմի ներկայացուցիչների, համատիրությունների ղեկավար աշխատակազմի համար, հրատարակում և տարածում է ՙԱվագանի+՚ պաշտոնաթերթը, համագործակցում է տեղական և միջազգային մի շարք կառույցների հետ: ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիան՚ ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության հիմնադիր անդամ է:
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի տարբեր համայնքների ավագանու անդամները, որոնց կազմից ընտրվում են կազմակերպության նախագահը, խորհրդի անդամները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամները:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ

 

Արայիկ Հովհաննիսյան
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ


Ծննդյան թիվը` 23.11.1964
Հեռ.` 58-77-41

Ավելին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ.
Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ Համաշխարհային Կազմակերպության Համաշխարհային Խորհրդի և Գործադիր Կոմիտեի անդամ

Մասնագիտությունը` ինժեներ կիբեռնետիկ, դասախոս-միջազգայնագետ
Ծննդյան թիվը` 23.11.1964թ.
Ազգությունը` հայ
1981թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 66 միջն. դպրոցը:
1981թ. ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը:
1982-84թթ. սովորել և կարմիր դիպլոմով ավարտել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել դասախոս-միջազգայնագետի որակավորում:
1986-1994թթ. աշխատել է "Անի"՚ գիտա-արտադրական միավորումում որպես ինժեներ-կարգավորիչ, առաջատար մասնագետ: Եղել է միավորման երիտասարդական կազմակերպության նախագահ:
1994-2000թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում:
1996,1999,2002.2005թ. ընտրվել է Երևանի Շենգավիթ համայնքի ավագանու անդամ:
1998թ. ընտրվել է "Երևանի ավագանիներ"՚ ՀԿ վարչության անդամ:
2000թ. ընտրվել է "Երևանի ավագանիներ"՚ ՀԿ նախագահ, որը 2001թ-ին վերանվանվել է "Հայաստանի ավագանիներ"՚ ՀԿ-ի: 2001թ-ին վերընտրվել է "Հայաստանի ավագանիներ"՚ ՀԿ նախագահ: 2004թ "Հայաստանի ավագանիներ"՚ ՀԿ վերանվանվել է "Հայաստանի ավագանիների ասուցիացիա՚" ՀԿ կրկին վերընտրվել է նախագահ:
2000թ. մասնակցել է ամերիկյան Ուրբան ինստիտուտի "Տեղական ինքնակառավարման համակարգի ուսումնասիրման"՚ ծրագրին, որպես խորհրդական:
2000թ. մասնակցել է Գերմանիայում անցկացված "Գերմանիայի տեղական իշխանությունների աշխատանքների ուսումնասրման և փորձի փոխանակման՚ ծրագրին:
2000թ. մասնակցել է USAID գործակալության միջոցներով ՙԵվրասիա՚ հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված "Գործարար ասոցիացիանների զարգացումը Հայաստանում՚ դասընթացներին:
2001թ. մասնակցել է Ուրբան ինստիտուտի ՙԲյուջետավարում և ֆինանսական կառավարման քաղաքականություն՚ ծրագրին, որպես ծրագրի ղեկավար և դասախոս:
2001թ. մասնակցել է ԱՄՆ-ում ¥Քեմբրիջ քաղաքում¤ անցկացված "Մոմենտում"՚ ծրագրի "ժողովրդավարական առաջնորդության զարգացում՚" ծրագրին:
2001թ. դասախոսել է "Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման օրենսդրության բարեփոխումներում՚" թեմայով IFES երևանյան գրասենյակի կողմից կազմակերպած դասընթացներին:
2001թ-ից մասնակցում է ՀՀ Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:
2002թ. մասնակցել է Վրաստանում անցկացված ՙԱպակենտրոնացումը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում՚ թեմայով ռեգիոնալ ֆորումին:
2002թ ից մինչև այսօր հանդիսանում է ՙԱվագանի+՚ թերթի խմբագրական խորհրդի նախագահ:
2003թ-ից Երևանի քաղաքապետարանում ստեղծված համատիրությունների հիմնախնդիրներով զբաղվող խմբի անդամ:
2003թ. մասնակցել է GTZ-ի կողմից կազմակերպված ՏԻՄ ղեկավար մարմինների ուսուցողական դասնթացներին, որպես դասախոս:
2003թ. ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի կողմից ստեղծված ուսումնական ծրագրերի պլանավորման և անցկացման աշխատանքային խմբի մեջ:
2003թ. մասնակցել է Մոսկվայում անցկացված "Տեղական ինքնակառավարման ապակենտրոնացումը և զարգացումը՚" կոնֆերանսին, որտեղ ելույթ է ունեցել զեկույցով:
2003–2004թթ. մասնակցել է "Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դաշտը և ֆինանսական կառավարում՚" ծրագրին, որպես ծրագրի ղեկավար և դասախոս:
2004թ. ապրիլին մասնակցել է ՌԴ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում "Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚" Համաշխարհային նոր կազմակերպության Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի հիմնադիր նստաշրջանին:
2004թ. մայիս ամսին Փարիզում կայացած "Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚" Համաշխարհային կազմակերպության հիմնադիր կոնգրեսում ընտրվել է Համաշխարհային խորհրդի և Գործադիր կոմիտեի անդամ:
2004թ. հոկտեմբերին մասնակցել է Մինսկում կայացած "Քաղաքների զարգացման կառավարում և ռազմավարական ծրագրում՚" ծրագրին, որտեղ ելույթ է ունեցել զեկույցով:
2004թ. նոյեմբերին հասարակական արգասավոր գործունեության, համայնքի հիմնախնդիրների լուծման և տեղական ինքնակառավարման մարմինների կայացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով:
2004թ. դեկտեմբերին մասնակցել է Պրահայում "Չեխիայի տեղական ինքնակառավարման համակարգի ուսումնասիրման նպատակով՚" սեմինարին:
2004–2005թթ. "Համայնքային զարգացման ծրագրի" ղեկավարման գրասենյակ՚ ՊՀ-ի կողմից ֆինանսավորված "Համատիրությունների ղեկավար աշխատակիցների ուսուցում՚" ծրագրի ղեկավար և դասախոս:
2005թ-ին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի աշխատանքներին:
2006թ-ին ընտրվել է ՀՄՀ- Հայաստան Շահառուների խորհրդի անդամ` ներկայացնելով շահառու համայնքները և քաղաքացիական հասարակությունը:
2006թ. երկրի հասարակական-քաղաքական կյանքի զարգացմանն ունեցած մասնակցության համար նրան շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում:
2006-2007թթ. հանդիսացել եմ "RTI International"՚ "Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դաշտը և ֆինանսական կառավարումը՚" ծրագրի ղեկավար:
2007թ-ից հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի Հայաստանյան պատվիրակության "Տեղական ինքնակառավարման համակարգում ժողովրդավարության ամրապնդում ավագանու և համայնքի բնակիչների միջև համագործակցության խթանման միջոցով՚" ծրագրի ղեկավար:
2007թ.-ին վերընտրվել է "Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ"՚ համաշխարհային կազմակերպության գործադիր մարմնի անդամ:
2008թ.-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2011թ.-ի նոյեմբերի 10-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալով:
2012թ.-ին վերընտրվել է "Հայաստանի ավագանիների ասուցիացիա՚" ՀԿ նախագահ:
2012թ.-ին վերընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
2012թ.-ի հունիսի 22-ին ընտրվել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

 

Աշոտ Մովսեսյան
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ

Ծննդյան թիվը` 17.09.1958
Համայնք` Արաբկիր
Հեռ.`

Ավելին

"Արեգ՚" համատիրության նախագահ
“Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ” համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 17-ին Երևանում, արհեստավորի ընտանիքում:
1965-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 միջնակարգ դպրոցը:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1975-1977թթ. աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում, որպես փականագործ:
1979-ից աշխատում է "Երարդշին" տրեստում որպես մատակարար, աշխատանքի և վարձատրության բաժնի ինժեներ, տրեստի ավա ինժեներ, իսկ 1999 թվականից "Երարդշին" ՓԲԸ փոխտնօրեն:
Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը և շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը ձեռք բերելով տեխնոլոգի և շինարար-տնտեսագետի մասնագիտություններ:
1996 և 1999թթ. երկու անգամ անընդմեջ, ընտրվել է Երևանի Արաբկիր համայնքի ավագանու անդամ:
1998թ. ընտրվել է "Երևանի ավագանիներ" ՀԿ վարչության անդամ: 2000թ. ընտրվել է "Երևանի ավագանիներ՚" ՀԿ փոխնախագահ, 2001թ. առ այսօր "ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚" ՀԿ փոխնախագահ:
2004թ. ընտրվել է “Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ” համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի վերստուգիչ հանձնաժողովի անդամ:
1999-2008թթ. բազմիցս մասնակցել եմ USAID, ամերիկյան URBAN, RTI կազմակերպությունների, գերմանական GTZ և այլ միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի աշխատանքներին որպես խորհրդական, դասախոս:
Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:
1999-2012թթ. բազմիցս մասնակցել եմ USAID, ամերիկյան URBAN, RTI, Counterpart International կազմակերպությունների, գերմանական GTZ և այլ միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի աշխատանքներին որպես խորհրդական, դասախոս:
2011թ.-ի նոյեմբերի 10-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալով:

 

Արտակ Պետրոսյան
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ

Ծննդյան թիվը` 12.06.1954
Համայնք` Դավթաշեն
Հեռ.` 28-19-81

Ավելին

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, գիտությունների թեկնածու
ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական
"Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ" համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի խորհրդի անդամ

Ծնվել է 1954թ. հունիսի 12-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Աշան գյուղում:
1959թ. - ընտանիքով տեղափոխվել են Երևան:
1961թ. - հաճախել է Երևանի Մ. Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը:
1971թ. – ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Համալսարանի "Կիրառական մաթեմատիկայի՚"ֆակուլտետը:
1976թ. - ավարտել է համալսարանը ստացել մաթեմատիկոսի մասնագիտություն:
1976-1980թթ. - աշխատել է Ռադիոֆիզչափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ավագ ինժեներ:
1980-1981թթ. - աշխատել է Հայգյուղշին նախարարության հաշվողական կենտրոնում որպես մաթեմատիկ-ծրագրավորող:
1982-1993թթ. - աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հաշվողական կենտրոնում /1991թ. վերանվանված ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ – ԻԱՊԻ/ որպես ավագ ինժեներ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող: Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է:
1986թ. – պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտությամբ զբաղվելու հետ համատեղ դասավանդել է ԵրՊՀ "Կիրառական մաթեմատիկայի" ֆակուլտետում և Գիտությունների Ակադեմիայի ասպիրանտուրայում:
1989թ. – ընտրվել է Երևանի Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր: Եղել է սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, փոխնախագահ, նախագահ:
1993թ. – ընտրվել է Երևանի Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ, կոմունալ տնտեսության և բարեկարգման վարչության պետ: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1996թ. մայիսը շրջանային խորհուրդների լուծարումը:
1996թ. - աշխատում է ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ում որպես գիտաշխատող,1998թ.` փոխտնօրեն:
1996,1999 և 2002թթ. – ընտրվել է Երևանի Դավթաշեն համայնքի ավագանու անդամ:
1998թ. համախոհներով հիմնադրել են “Երևանի ավագանիներ” հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. վերանվանվել է “Հայաստանի ավագանիների ասոցիացիա” ՀԿ: Հիմնադրման պահից այդ կազմակերպության վարչության անդամ է, 2000-2011թթ. քարտուղար, 2012թ.-ից կազմակերպության փոխնախագահ:
Տեղական ինքնակառավարման համակարգի ուսումնասիրման և փորձի փոխանակման նպատակով 2000-2006թթ. բազմիցս մասնակցել է Գերմանիա, Բուլղարիա, Լիտվա, Լատվիա, Ռուսաստան, Ղըրղրզստան և այլ երկրներում անցկացված տարբեր միջազգային գիտաժողովների և այլ միջոցառումների:
2004թ. ընտրվել է “Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ” համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի խորհրդի անդամ:
1999-2014թթ. բազմիցս մասնակցել է Համաշխարհային բանկի,USAID, ամերիկյան URBAN, RTI, Counterpart International կազմակերպությունների, գերմանական GTZ և այլ միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերի աշխատանքներին որպես ծրագրի ղեկավար, խորհրդական, համակարգող, դասախոս:
2011թ.-ի նոյեմբերի 10-ին պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի Պատվո մեդալով:

2013թ.-ի նոյեմբերի 10-ին պարգևատրվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով


Մուշեղ Տերյան
Հայաստանի ավագանիների ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ

Ծննդյան թիվը` 14.11.1970Ã.
Համայնք`
Հեռ.` 53-16-02, 26-45-95

Ավելին

Մուշեղ Բերիկի Տերյան ծնված 1970թ., նոյեմբերի 14-ին:
1977 - 87թթ. սովորել եմ Իսակովի անվ. N132 միջնակարգ դպրոցում ռուսական թեքումով:
1987-91թթ. սովորել եմ Եր. Ժող. Տնտեսության Ինստիտուտի "Աշխատանքի Էկոնոմիկա, կառավարում և սոցիոլոգիա՚" Ֆակուլտետում:
1991-94թթ. սովորել եմ Տնտեսա-Իրավագիտական Համալսարանի "Միջազգային Իրավական Հարաբերությունների կարգավորում"՚ Ֆակուլտետի "Տնտեսական իրավունք" բաժնում:
1994թ. ՀՀ Ֆին. նախարարության Որակավորման Հանձնաժողովի կողմից ստացել եմ արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնելու իրավունքի վկայական:
1987-91թթ. "Թամարա՚" պաղպաղակների արտ. կոոպերատիվում, "Հեռախոս՚" Ա/Մ-ում և Եր. N 1 կարի Ֆաբրիկայում, որպես բանվոր:
1991թ. ընդունվել եմ աշխատանքի Հ. Մեղապարտի անվ. պոլիգրաֆ. ա/մ վարչական ապարատում, որպես տնտեսագետ, այնուհետև իրավախորհրդատու, հետագայում իրավաբանական բաժնի պետ:
1993թ. տեղափոխության կարգով անցել եմ աշխատանքի "Զվարթնոց՚" պոլիգրաֆ. ձեռնարկություն, որպես իրավախորհրդատու, այնուհետև իրավաբանական ծառայության բաժնի պետ:
1991թ.-ից համատեղությամբ աշխատել եմ իրավախորհրդատու "Երևան՚" հ/ա ասոցիացիայում, "Վահան"՚ հրատարակչությունում, Հայ-Երիտասարդ Երաժիշտների "Այսօր"՚ կենտրոնում, ՀՀ Մամուլի աշխատողների բարեգործական հիմնադրամում, Եր. Պետ. Երիտասարդական Թատրոնում, ՙԱտլանտիկ՚ ՍՊԸ-ում, "Դիզայն՚ Պոլիգրաֆ" կոմպլեքսում, Հր. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում:
1998թ. հիմնադրել եմ ՙԳրացիա - Լիս՚ ընկերությունը, որն այսօր ՙԱրմենպակ՚ ԻԱՄ անդամ է:
1999թ. նշանակվել եմ Երևանի "ԳՏՏ"՚ ՍՊԸ փոխտնօրեն, այնուհետև 2000թ. տնօրեն, գլխավոր տնօրեն:
1988թ. եղել եմ ք.Սպիտակում երկրաշարժի ժամանակ ստեղծված կամավորական փրկարարական ջոկատում:
1999թ. ընտրվել եմ Երևանի Արաբկիր համայնքի ավագանու անդամ, իսկ 2000թ. ավագանու լիազորությամբ եղել եմ Երևանի Ավագանիներ Հ.Կ. վարչության անդամ:
2002թ-ից առ այսօր հանդիսանում եմ “Հայաստանի ավագանիների ասոցիացիա” ՀԿ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:
1991-99թթ. . եղել եմ հետևյալ մշակութա-հասարակական միջոցառումների ղեկավար անձնակազմում 1993 թ. ՙԱշտարակ 93՚ Երգչախմբային Արվեստի Միջազգային Փառատոն, 1994թ. Կամերային Երաժշտության Տանը ՙԱմանորյա դիմակահանդես՚, 1995 թ. ՙՀայաստանի մշակույթի օրերը Մոսկվայում՚ փառատոն, 1999 թ., 2000 թ. Իրանի Հանրապետություն ՙՖաջրիի՚ Միջազգային Փառատոն: 2000 և 2001 թ. Եգիպտոսում Միջազգային Փառատոն, 2007 թ. եղել եմ Ֆրանսիայում և Միացյալ Արաբական Էմիրություններում:
2002 և 2003 թ. վերապատրաստման սեմինարներ Գերմանիայում, 2002 և 2007 թթ. ԱՄՆ-ում, 2004 և 2006 թթ. Չինաստանում, 2007 թ. Իսրաելում, 2008 թ. Թուրքիայում (Սևծովյան համագործակցության երկրների բիզնես-ֆորում):


Էջի սկիզբ