Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար

Հայաստանում Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլ

Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար

Երևան 2008

ԱՄՆ ՄԶԳ պայմանագիր թիվ EPP-I-01-04-00037-00, Առաջադրանք 4

 

 

 

Պատրաստված է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության Ժողովրդավարության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի պատվերով` Ար Թի Այ Ինթերնեշենել կազմակերպության կողմից:

RTI International

3040 Cornwallis Road
Post Office Box 12194
Research Triangle Park, NC 27709-2194

 

Ձեռնարկը հրատարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ, # 122422 դրամաշնորհի շրջանակներում: Ձեռնարկում առաջադրված տեսակետները հեղինակինն են և միշտ չէ, որ արտահայտում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեսակետները:



Բովանդակություն

Աղյուսակների ցանկ 6
Նախաբան 7
Ձեռնարկի մասին 8

Գլուխ 1. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 10
1.1 ՏԻՄ-երի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը 10
1.2 Հայաստանի վարչական բաժանումը 12
1.3 ՏԻՄ- երի լիազորությունների համառոտ նկարագիրը 12
1.4 ՏԻՄ-երի կառուցվածքը. ծանոթություն տեղական իշխանությունների հետ 15

Գլուխ 2. ԻՆՉՊԵ±Ս ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ. ԿԱՐԳԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ 19
2.1 Ո?վ կարող է առաջադրվել 19
2.2 ՏԻՄ –երի ընտրությունների օրենսդրական դաշտը 19

Գլուխ 3. ԱՎԱԳԱՆՈՒ ԴԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 22
3.1 Ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները 22
3.2 Ավագանու անդամը որպես համայնքի առաջնորդ 25
3.3 Ավագանու անդամը որպես համայնքային քաղաքականություն ձևավորող 27
3.4 Ավագանու անդամը որպես որոշում կայացնող 30

Գլուխ 4. ԻՆՉՊԵ±Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆ 33
4.1 Ավագանու կանոնակարգը 33
4.2 Համայնքի ղեկավարի ցուցաբերած օժանդակությունը 34
4.3 Համայնքի ղեկավարի աշխատակազմի օժանդակությունը ավագանու նիստերին 36
4.5 Ավագանու անդամի գործւնեության հետ կապված ծախսերի հատուցումը 38
4.6 Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը 39

Գլուխ 5. ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 41
5.1 Օրակարգի մշակումը և հաստատումը 41
5.2 Նիստերի գումարման և վարման կարգը 41
5.3 Որոշումների ընդունման կարգը 43
5.4 Շահերի բախումը 44
5.5 Նիստերի արձանագրումը 45
5.6 Նիստին մասնակցելու կանոնները 45

Գլուխ 6. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 47
6.1 Համայնքի զարգացման ծրագիրը 47
6.2 Համայնքի բյուջեն 52
6.3 Համայնքի գլխավոր հատակագիծը 54

Գլուխ 7. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 56
7.1 Հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատումը 56
7.2 Գույքի կառավարումը 57
7.3 Միջհամայնքային միավորումների ստեղծումը 59
7.4 Տեղական հանրաքվեի նախաձեռնումը 60
7.5 Համայնքի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը 61
7.6 Ավագանու վերահսկողական լիազորությունները 61
7.7 Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը 62
7.8 Ավագանու այլ իրավասությունները 64

Գլուխ 8. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ 65
8.1 Համայնքի բյուջեի կառուցվածքը 65
8.2 Բյուջեի ձևավորումը և հաստատումը 68
8.3 Բյուջեի կազմման ժամանակացույցը. ամենակարևոր ժամկետները 69
8.4 Փոխառու միջոցների ներգրավման հիմնավորումը 71
8.5 Բյուջեի կատարման վերահսկողությունը 74
8.6 Բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը 74

Գլուխ 9. ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ 78
9.1 Համայնքային ծառայությունների մատուցումը 78
9.2 Աղբահանության ծառայության կազմակերպումը 79
9.3 Նախադպրոցական և արտադպրոցական կրթության կազմակերպումը 81

Գլուխ 10. ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ 82
10.1 Քաղաքացիների տեղեկացումը ավագանու նիստի հրավիրման մասին 82
10.2 Քաղաքացիների մասնակցությունը ավագանու նիստերին 82
10.3 Լրատվամիջոցների հետ համագործակցությունը 83
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 85
Հավելված 1. Տերմինների ցանկ 85
Հավելված 2. Ավագանու անդամների վերապատրաստումը 87
Հավելված 3. Ավագանու գործունեության թափանցիկությունը 89
Հավելված 4. Հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկումը համայնքներում 91
Հավելված 5. Համայնքի ավագանու կանոնակարգի օրինակ 93
Հավելված 6. Համայնքի բյուջեի նախագծի հակիրճ օրինակ 105
Հավելված 7. Գրականության ցանկ 112


Աղյուսակների ցանկ
Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումը 12
Աղյուսակ 2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները 14
Աղյուսակ 3. Ավագանու անդամների թիվը` ըստ համայնքի բնակչության թվաքանակի 17
Աղյուսակ 4. ՏԻԾ 3 ծրագրային քաղաքների բնակչության թվաքանակը և ավագանու անդամների թիվը 18
Աղյուսակ 5. Ավագանու անդամի թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը 20
Աղյուսակ 6. Արդյունավետ որոշում կայացնելու գործընթացը 30
Աղյուսակ 7. Իջևան համայնքի ՈՒԹՀՎ վերլուծությունը 49
Աղյուսակ 8. Համայնքի ղեկավարի աշխատավարձի հաշվարկումը 57
Աղյուսակ 9. Համայնքային գույքի դասակարգումը 59
Աղյուսակ 10. Համայնքի բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի եկամուտներն ու ծախսերը 66
Աղյուսակ 11. Բյուջեի ձևավորման փուլերը և ժամկետները 70
Աղյուսակ 12. Պայմանական համայնքի բյուջեի եկամուտների ներկայացման օրինակը 76
Աղյուսակ 13. Պայմանական համայնքի բյուջեի ծախսերի ներկայացման օրինակը 76

 

 

 

 


Նախաբան

Սույն ձեռնարկը մշակված է Հայաստանում Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլի (ՏԻԾ 3) շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Նյութի պատրաստման գործում մեծ ներդրում են ունեցել տեղական ինքնակառավարման համակարգի մասնագետներ, քաղաքապետարանների աշխատակիցներ, ավագանու անդամներ և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ձեռնարկի մշակմանը մասնակցել են.

Հեղինակ`
Զառա Չատինյան, խմբի ղեկավար, Ավագանու տեխնիկական աջակցություն, ՏԻԾ 3

Խմբագրական Խորհուրդ`
Սեմյուել Քոքսոն, ծրագրի ղեկավար, ՏԻԾ 3
Վահրամ Շահբազյան, բյուջետային և ֆինանսական կառավարման մասնագետ, ֆինանսական կառավարում, ՏԻԾ 3
Անահիտ Կարապետյան, խմբի ավագ ղեկավար, Օրենսդրական բարեփոխումներ, ՏԻԾ 3
Դիանա Գազիյան, խմբի ղեկավար, Հանրության հետ կապեր, ՏԻԾ 3
Ալեն Սթենզբերի, խմբի ավագ ղեկավար, Ֆինանսական կառավարում, ՏԻԾ 3
Մայիս Վանոյան, խմբի ավագ ղեկավար, Հանրային ծառայություններ, ՏԻԾ 3
Դանիել Լ. Գոյեթզ, ավագ տեխնիկական մասնագետ, Ար Թի Այ-ի գլխավոր գրասենյակ
Արայիկ Հովհաննիսյան, նախագահ, Հայաստանի ավագանիների ասոցիացիա
Արտակ Պետրոսյան, քարտուղար, Հայաստանի ավագանիների ասոցիացիա
Մարիա Կումանովա, տեղական ինքնակառավարման մասնագետ, Բուլղարիայի հանրապետության համայնքների ազգային միություն

Հատուկ շնորհակալություն Կարեն Դալլաքյանին (ՏԻԾ 3) և Գրիշա Սահակյանին (ՏԻԾ 3) ձեռնարկում տեղ գտած որոշ նյութերի տրամադրման համար:

Ձեռնարկի մասին
2006թ. ԱՄՆ ՄԶԳ –ի կողմից ֆինանսավորվող Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում կատարվել է տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչների գիտելիքների և վերապատրաստման կարիքների գնահատում:
Համաձայն կատարված հարցումների արդյունքների, թե Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, և թե միջազգային կազմակերպությունները բավարար ուշադրություն չեն դարձնում ավագանու վերապատրաստման, անհրաժեշտ հմտությունների և գիտելիքների ձեռքբերման խնդիրներին:
Ավագանու նորընտիր անդամները երբեմն հստակ պատկերացում չունեն տեղական ինքնակառավարման բնագավառի վերաբերյալ: Քիչ են նաև այն անձինք, ովքեր տեղյակ են ավագանու դերի և լիազորությունների մասին: Ըստ վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների, ավագանու կազմում ընտրվածների մեծ մասը նախկինում քիչ են առնչվել տեղական ինքնակառավարման համակարգի հետ :
Սակայն, ընտրվելուց անմիջապես հետո ավագանու անդամները ստանձնում են համայնքի զարգացման քաղաքականության մշակման և կատարվող աշխատանքերի վերահսկման կարևորագույն լիազորությունները: Ընտրվելուց հետո ընդամենը 20 օրվա ընթացքում ավագանին հրավիրվում է առաջին նիստին` համայնքային նշանակության մի շարք կարևոր հարցեր քննարկելու և որոշումներ կայացնելու նպատակով:
Ավագանու նիստերին քննարկվում են համայնքի զարգացման ծրագրին, հողերի օգտագործմանը, համայնքի կողմից մատուցվող ծառայություններին, համայնքի բյուջեին առնչվող հարցեր և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում: Փաստորեն, ընտրություններից կարճ ժամանակ անց, քաղաքացին առանց նախապատրաստման ստանձնում է ավագանու անդամի պատասխանատու լիազորությունները:
Իրականում, ավագանու անդամների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացները, գործնական խորհրդատվությունները և փորձի փոխանակման հնարավորությունները անհրաժեշտ նախապայմաններ են արդյունավետ գործող ավագանի կազմավորելու համար:
Այս փաստը, սակայն, հաճախ անտեսվում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի կողմից, իսկ ավագանու դերը` որպես համայնքային քաղաքականություն մշակող մարմնի, մնում է թերի:
Սույն ձեռնարկը մշակված է տեղական ինքնակառավարման համակարգի ներկայացուցիչների, հետազոտողների և հասարակության լայն շրջանակների համար` Հայաստանում իրականացվող տեղական ինքնակառավարման մասին նրանց գործնական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Ձեռնարկում քննարկվում են ավագանու գործունեության կարևորագույն ոլորտները: Այստեղ ներկայացված նյութերի տիրապետումը մեծապես կօժանդակի ավագանու անդամներին պատշաճ մակարդակով իրականացնելու իրենց դերն ու լիազորությունները:
Ձեռնարկում քննարկվում են ավագանու և համայնքի ղեկավարի, ինչպես նաև ավագանու և բնակչության միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունների ստեղծման եղանակները:
Ձեռնարկում ներկայացվում են նաև ավագանու գործունեությանը և, ընդհանրապես, տեղական ինքնակառավարմանը վերաբերող որոշ օրենքներ:
Հարկ է նշել, որ այս հրատարակությունը ավագանու անդամների համար միակ ուղեցույցը չէ: Ընդունված են մի շարք օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, որոնցով առաջնորդվում են տեղական ինքնակառավարման մարմինները, մասնավորապես` ավագանին: Ավագանու նորընտիր անդամները պետք է ծանոթանան տեղական ինքնակառավարումը կարգավորող օրենսդրական դաշտին և հնարավորության դեպքում իրավաբանական և այլ խորհրդատվություն ստանան համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից:
Սույն ձեռնարկի բաժիններում ներկայացված են ավագանու գործունեության տարբեր ոլորտները: Որոշ բաժիններում նյութը քննարկվում է բավականին մանրամասն, որոշ բաժիններում էլ այն ներկայացվում է հակիրճ ու ամփոփ:
Յուրաքանչյուր նյութին առնչվող տերմիններն ընդգծված են` ընթերցողի ուշադրությունը գրավելու նպատակով: Ձեռնարկի վերջին էջերում ներկայացված է օգտագործված տերմինների ցանկը: Հավելվածներում տեղ են գտել օգտագործված գրականության ցանկը, ավագանու կանոնակարգի և համայնքի բյուջեի նախագծի հակիրճ օրինակները:



Գլուխ 1.
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1.1 ՏԻՄ-երի գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը
Հայաստանի Հանրապետությունում ապակենտրոնացման գործընթացը սկսվել է 1995 թ. հուլիսի 5-ից`ՀՀ Սահմանադրության ընդունմամբ, որից հետո 1996թ. ընդունվեց Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքը: 1996թ.-ի նոյեմբերի 10-ին երկրում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջին ընտրությունները: Այդ ժամանակից ի վեր Հայաստանում նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման հաստատման օր:
Հայաստանի Հանրապետությունն ունի տեղական ինքնակառավարման մեկ մակարդակ, որը հիմնականում կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և Տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Սահմանադրական բարեփոխումները, որոնք կատարվել են 2005թ. նոյեմբերին, անդրադարձել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ղեկավարի և ավագանու գործունեությանը:
Բարեփոխված Սահմանադրության 7-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է տեղական ինքնակառավարմանը, ի տարբերություն նախկին շարադրման, որը վերաբերվում էր տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը:
Սահմանադրական փոփոխություններում համայնքը սահմանվում է որպես իրավաբանական անձ, որն ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն:

Սահմանադրական փոփոխություններն անդրադարձել են տեղական ինքնակառավարման մամինների պաշտոնավարման ժամկետներին: Նախկին եռամյա ժամկետը շատ մասնագետների կողմից գնահատվել է ոչ բավարար` ընտրություններից հետո համայնքային գործերը կարգավորելու համար. օրինակ`ձևավորելու և վերապատրաստելու աշխատակազմը, մշակելու համայնքի զարգացման ռազմավարությունը և իրականացնելու վերջինում տեղ գտած ծրագրերը: Որպես կանոն, այդ ժամկետում կատարված աշխատանքների արդյունքներն ակնառու չեն համայնքի բնակչության համար: Սահմանադրական բարեփոխումներով երկարացվել է տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետը` այն դարձնելով չորս տարի: Շատերի կարծիքով սա թույլ կտա տեղական իշխանություններին առավել լիարժեք իրենց դրսևորելու և համայնքի հանրությանը ներկայացնելու կատարած աշխատանքները:
Այս փոփոխությունը կանդրադառնա նաև համայնքի զարգացման ծրագրի տևողության վրա` համայնքներին հնարավորություն տալով ձևավորելու համայնքի զարգացման քառամյա ծրագիր:
Փոփոխված Սահմանադրության մեջ և Տեղական ինքնակառավարման մասին օրենքում բազմիցս շեշտվում է տեղական ինքնակառավարման գործունեության թափանցիկության և քաղաքացիների մասնակցության կարևորությունը: Տեղական իշխանությունների կողմից ավագանու որոշումների հրապարակումը, ինչպես նաև տեղական հանրաքվեի անցկացման օրինականացումը լուրջ քայլեր են հանդիսանում համայնքներում ժողովրդավարությունն ամրապնդելու գործում:
Սահմանադրական կարևոր փոփոխություն է հանդիսանում Սահմանադրական դատարանի ներգրավումը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին կառավարության որոշումը կայացնելու գործում: Նախկինում, համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին կառավարությունը կարող էր որոշում կայացնել` հիմք ընդունելով ավագանու կամ մարզպետի նախաձեռնությունը: Ներկայումս, օրենքով նախատեսված վերոհիշյալ հիմնավորումներից բացի, կառավարությունը նման որոշում կայացնում է` հիմք ընդունելով նաև Սահմանադրական դատարանի համայնքի ղեկավարի պաշտոնանկության հիմքերի մասին եզրակացությունը:
Սահմանադրական բարեփոխումներն անդրադարձել են նաև Երևանի կարգավիճակին: Նախկինում այն ունեցել է առանձին մարզի կարգավիճակ`12 թաղային համայնքներով, ուղղակի ընտրություններով ընտրված թաղապետերով և ավագանիներով: Երևանն այժմ համայնք է, որտեղ տեղական ինքնակառավարումը կիրականացվի ուղղակիորեն, համաձայն Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին ՀՀ օրենքի:
Սահմանադրական բարեփոխումները առաջացրել են մի շարք օրենքներում փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը` Սահմանադրության նոր պահանջներին օրենքները համապատասխանեցնելու նպատակով: Սահմանադրության 9-րդ գլուխը սահմանում է օրենսդրական բոլոր փոփոխությունների կատարման ժամկետները և անցումային դրութները:
1.2 Հայաստանի վարչական բաժանումը
ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, երկրի վարչական տարածքը բաժանված է 11 մարզի`այդ թվում Երևանը, և ներառում է 926 համայնքներ: Համայնքները տարբերվում են իրենց բնակչությամբ, վարչական տարածքներով, սոցիալ- տնտեսական զարգացման մակարդակով: Համայնքներից 48-ը համարվում են քաղաքային, 866-ը` գյուղական, 12-ը` թաղային: Ստորև բերված աղյուսակը ներկայացնում է երկրի վարչական բաժանումը:
Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության վարչական բաժանումը

1.3 ՏԻՄ- երի լիազորությունների համառոտ նկարագիրը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքն այն հիմնական փաստաթուղթն է, որը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը և սահմանում նրանց լիազորությունները: Այս օրենքը 2002թ. ընդունումից ի վեր 20-ից ավել անգամ ենթարկվել է փոփոխությունների` նպաստելով երկրում կատարվող ապակենտրոնացման գործընթացի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև այն համապատասխանեցնելու Սահմանադրական փոփոխություններին և Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանում է սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորություններ (աղյուսակ 2):
Սեփական լիազորությունները ֆինանսավորվում են հավաքագրված տեղական եկամուտներից և պաշտոնական տրանսֆերտներից, այդ թվում` ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներից: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիաների գումարները հաշվարկվում են Ֆինանսական համահարթեցման մասին օրենքով սահմանված կարգով: Դոտացիան նպատակային հատկացում չէ, ուղղված չէ հատուկ ծրագրերի ֆինանսավորմանը և ծախսվում է տեղական իշխանությունների հայեցողությամբ:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սեփական լիազորությունները սահմանում է որպես պարտադիր և կամավոր: Պարտադիր լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: Օրենքը տեղական իշխանություններին օժտում է մի շարք պարտադիր լիազորություններով ըստ առանձին բնագավառների (ֆինանսական, քաղաքաշինության ու կոմունալ տնտեսության, հողօգտագործման, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և այլն):
Կամավոր լիազորությունների առումով, օրենքն ընտրության հնարավորություն է ընձեռում համայնքներին, եթե առկա են դրանք իրականացնելու ֆինանսական միջոցները: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ ավագանին որոշում է կայացնում կամավոր լիազորությունների իրականացման վերաբերյալ, հիմք ընդունելով համայնքի բյուջեի հնարավորությունները:
Պատվիրակված լիազորությունները պետական իրավասություններ են, որոնց իրականացումը պատվիրակվում է համայնքներին: Պատվիրակված լիազորություներն իրականացնելու համար համայնքները ստանում են համապատասխան հատկացումներ պետական բյուջեից:
Պատվիրակված լիազորություններ են համարվում հողի հարկի և գույքահարկի գանձման կազմակերպումը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպումը, հողամասերի ընթացիկ հաշվառումը և համայնքի հողային հաշվեկշռի կազմումը, համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխման և ագրարային այլ կանոնների պահպանման աշխատանքների կազմակերպումը և այլն:
Աղյուսակ 2-ում բերված են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տեսակները:

 

Աղյուսակ 2. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տեսակները

Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, պատվիրակված լիազորությունները ենթակա են ամբողջովին և պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեի միջոցներից: Սակայն իրականում դրանց մի մասը ֆինանսավորվում է համայնքի բյուջեից: Հաճախ պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը չի համապատասխանում ծառայության մատուցման իրական արժեքին: ԱՄՆ ՄԶԳ Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ, մշակում է պատվիրակված լիազորությունների իրականացման արժեքի հաշվարկման մեթոդաբանություն, որի հիմքում ընկած է գործունեության միավորի արժեքի հաշվարկման միջազգային փորձը:
Պետական բյուջեից համայնքները կարող են ստանալ նաև սուբվենցիաներ` նպատակային հատկացումներ, որոնք ուղղված են ֆինանսավորելու կոնկրետ ծրագրեր: Սակայն առայժմ մշակված չեն ծրագրերի ընտրության այն չափանիշները, որոնցով կարող են առաջնորդվել համայնքները սուբվենցիա ստանալու համար: Սուբվենցիաների տրամադրումը հաճախ կանխորոշված է լինում համայնքի ղեկավարի անձնական կապերով:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը համայնքի ավագանուն օժտում է մի շարք կարևոր իրավասություններով: Ավագանու իրավասությունների մեջ են մտնում. համայնքի զարգացման ծրագրի հաստատումը, համայնքի զարգացման քաղաքականության մշակումը, համայնքի բյուջեի հաստատումը, տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանումը, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանումը, համայնքի սեփականություն համարվող գույքի օգտագործման տրամադրելու և օտարելու մասին որոշման կայացումը և այլն: Ուստի ավագանու անդամներից պահանջվում են որոշակի գիտելիքներ, հմտություններ և օրենքների իմացություն: Ցանկալի է, որ ավագանու անդամները տեղյակ լինեն, մասնավորապես, հետևյալ օրենքներին և իրավական ակտերին.
• ՀՀ Սահմանադրությանը,
• ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙ ՀՀ բյուջետային համակարգի մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙՖինանսական համահարթեցման մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙԳույքահարկի մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙՀողի հարկի մասին՚ ՀՀ օրենքին,
• ՙՔաղաքաշինության մասին՚ ՀՀ օրենքին,
• ՀՀ Ընտրական, Քաղաքացիական, Հողային օրենսգրքերին:
Ցանկալի է նաև, որ իրենց իրավասություններն արդյունավետ իրականացնելու համար ավագանու անդամները.
• հետևեն ավագանու և քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանմանը տեղական լրատվամիջոցներում,
• տեղյակ լինեն տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին,
• նախապես ծանոթանան ավագանու նիստի օրակարգի նախագծին և քննարկման ներկայացվող հարցերի վերաբերյալ նյութերին,
• պարբերաբար հանդիպեն բնակչության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ` համայնքային ծրագրերի և ավագանու ընդունած որոշումների վերաբերյալ նրանց իրազեկելու նպատակով:
1.4 ՏԻՄ-երի կառուցվածքը. ծանոթություն տեղական իշխանությունների հետ
Տեղական ինքնակառավարումն իրականացնելու և համայնքային խնդիրները լուծելու նպատակով համայնքներում ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին:
Տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի ղեկավարը վարում է ավագանու նիստերը, պաշտոնապես ներկայացնում է համայնքը, կապ է ապահովում ընտրված և նշանակված պաշտոնյաների միջև, ավագանու հետ համատեղ մշակում է համայնքի զարգացման քաղաքականությունը, իրականացնում է օրենքով սահմանված իր լիազորությունները:
Համայնքի ղեկավարը քաղաքական կարևոր առաջնորդ է և համայնքային քաղաքականության հիմնական ձևավորողը: Նա մշակում և իրականացնում է համայնքի զարգացման ծրագրերը, կազմակերպում է բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունները և հսկողություն սահմանում դրանց մատուցման մակարդակի և որակի վրա:: Համայնքից դուրս հարաբերություններում համայնքի ղեկավարը ներկայանում է որպես համայնքի պաշտոնական ներկայացուցիչ:
Ավագանին ներկայացուցչական, որոշումներ կայացնող և ուղերձներ ընդունող մարմին է, որը նույնպես ներկայացնում է համայնքը և մասնակցում տվյալ համայնքի կարիքներն ու հիմնախնդիրները հաղթահարող քաղաքականության մշակմանը: Որոշում կայացնելիս ավագանին պետք է հաշվի առնի խնդիրների լուծման բոլոր հնարավոր տարբերակները, ինչպես նաև դրանց երկարաժամկետ և կարճաժամկետ հետևանքները:
Ստորև ներկայացված են համայնքի ղեկավարի և ավագանու հիմնական իրավասությունների ոչ լրիվ ցանկը` ըստ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի:

Հարկ է նշել, որ ավագանին գործում է միայն որպես ներկայացուցչական մարմին, իսկ համայնքի ղեկավարը հանձն է առնում հիմնականում գործադիր իրավասություններ: Համայնքի ղեկավարի և ավագանու կառուցողական համագործակցությունը կարևորագույն նախադրյալ է համայնքում արդյունավետ ինքնակառավարում իրականացնելու համար:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, ավագանին, հիմնականում, որոշումներ է ընդունում ձայների պարզ մեծամասնությամբ: Թեև ավագանու առանձին անդամներ կարող են դեմ քվեարկել, մեծամասնության կողմից ընդունված որոշումը պարտադիր է համայնքի ղեկավարի կողմից ի կատար ածվելու:
Համայնքի ավագանու ձևավորումը և գործունեությունը կարգավորվում և իրականացվում է ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի և համայնքի ավագանու կանոնակարգի համաձայն: Ավագանու անդամների թիվը սահմանվում է Ընտրական օրենսգրքով և ներկայացված է ստորև բերված աղյուսակում:
Աղյուսակ 3. Ավագանու անդամների թիվը ըստ համայնքի բնակչության թվաքանակի

Համայնքի բնակչության թվաքանակը

Ավագանու անդամների թիվը

Մինչև 1,000 բնակիչ

5

Մինչև 3,000 բնակիչ

7

Մինչև 20,000 բնակիչ

11

20,001 բնակչից ավելի

15

Աղյուսակ 4-ում ներկայացված է ՏԻԾ 3 ծրագրի 38 քաղաքային համայնքներում 2002թ կատարված բնակչության հաշվառումը :

Աղյուսակ 4. ՏԻԾ 3 ծրագրի քաղաքների բնակչության թվաքանակը և ավագանու անդամների թիվը

Համայնքը

Բնակչության

 

 

 

 

թվաքանակը

Ավագանու անդամների թիվը

Համայնքը

Բնակչության

 

 

թվաքանակը

Ավագանու անդամների թիվը

 

 

 

 

Աբովյան

44,500

15

Իջևան

20,300

15

Ագարակ

4,800

11

Ջերմուկ

6,300

11

Ախթալա

2,400

7

Քաջարան

8,400

11

Ալավերդի

17,100

11

Կապան

45,600

15

Ապարան

6,600

11

Մարտունի

11,700

11

Արարատ

20,500

15

Մասիս

21,400

15

Արմավիր

32,200

15

Մեղրի

4,800

11

Արտաշատ

20,500

15

Նոր Հաճըն

10,100

11

Արթիկ

17,500

11

Նոյեմբերյան

5,500

11

Աշտարակ

21,500

15

Սևան

22,900

15

Բերդ

8,700

11

Սիսիան

16,800

11

Բյուրեղավան

8,200

11

Սպիտակ

15,000

11

Ճամբարակ

7,400

11

Ստեփանավան

16,600

11

Չարենցավան

24,800

15

Տաշիր

9,400

11

Դիլիջան

22,400

15

Թումանյան

2,000

7

Էջմիածին

56,400

15

 Վայք

6,000

11

Գավառ

26,400

15

Վանաձոր

107,394

11

Սույն արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է պետական լիազորված մարմնին: Կառավարությունը, օրենքով սահմանված կարգով, պետական լիազորված մարմնի ներկայացմամբ, 30 օրվա ընթացքում նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ:
Երբ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր, վաղաժամկետ դադարեցվում են տվյալ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների լիազորությունները և նշանակվում են նոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ:
Նորընտիր տեղական իշխանություններն իրենց պարտականությունները ստանձնում են նախկին ավագանու լիազորությունների դադարեցման հաջորդ օրվանից ոչ շուտ:
Գլուխ 2.
ԻՆՉՊԵ±Ս ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ. ԿԱՐԳԸ և ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2.1 Ո?վ կարող է առաջադրվել
Ավագանու անդամության թեկնածու կարող են առաջադրվել այն անձինք, ովքեր համապատասխանում են Ընտրական օրենսգրքում նշված պահանջներին և նշված ժամկետներում ներկայացնում են պահանջվող փաստաթղթերը: Ընտրական օրենսգրքի համաձայն, ավագանու անդամության թեկնածու կարող են առաջադրվել 21 տարին լրացած այն անձիք, ովքեր ունեն.
Ավագանու անդամության թեկնածու առաջադրվելու համար չկան մասնագիտական կամ կրթական սահմանափակումներ: Նույն անձը կարող է առաջադրվել և ընտրվել ավագանու անդամ անսահմանափակ թվով անգամ:
2.2 ՏԻՄ –երի ընտրությունների օրենսդրական դաշտը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը ներկայացված է ՀՀ Ընտրական օրենսգրքում: Ընդհանրապես, համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները տեղի են ունենում միաժամանակ: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ վաղաժամկետ դադարեցվում են համայնքի ղեկավարի կամ ավագանու լիազորությունները: Տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների որևէ մեկի արտահերթ ընտրությունները խախտում են ավագանու և համայնքի ղեկավարի հաջորդ ընտրությունների միաժամանակյա անցկացման հնարավորությունը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է համապատասխան մարզպետը` համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների ժամկետի լրանալուց առնվազն 90 օր առաջ:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններն անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավարտից առնվազն 30 օր առաջ:

Թեկնածության առաջադրման համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
• քաղաքացու դիմումը,
• ընտրական գրավի գումարի վճարման անդորագիրը,
• տեղեկանք` վերջին երկու տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին,
• տեղեկանք` վերջին երկու տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին,
• թեկնածությունն առաջադրած քաղաքացու գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:
Նշված փաստաթղթերն ավագանու անդամության թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:
Ավագանու անդամության թեկնածուները մուծում են ընտրական գրավ: Գրավի գումարի չափը պայմանավորվում է տվյալ համայնքի բնակչության թվով, դրան համապատասխան նվազագույն աշխատավարձի 10 կամ 20 – ապատիկի չափով (աղյուսակ 5):
Աղյուսակ 5. Ավագանու անդամի թեկնածուների ընտրական գրավի գումարի չափը

Բնակչության թվաքանակը

Նվազագույն աշխատավարձի -ապատիկ

Մինչև 5,000

10

5,000-ից ավելի

20

Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրագրավի գումարը վերադարձվում է թեկնածուին: Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում ընտրագրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե :
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու թեկնածուների գրանցումը կատարում է քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ:
Ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, ընտրական հանձնաժողովը իրավասու է մերժելու առաջադրված թեկնածուի գրանցումը: Մերժման պատճառ կարող են հանդիսանալ հանձնաժողովին կեղծ փաստաթղթերի ներկայացումը, առաջադրված քաղաքացու անհամապատասխանությունը վերը նշված պահանջներին: Քաղաքացին կարող է մերժման որոշումը բողոքարկել դատական կարգով, վերջինիս ընդունումից հետո եռօրյա ժամկետում: Դատարանի կողմից հանձնաժողովի որոշումն անօրինական ճանաչվելու դեպքում առաջադրվող քաղաքացին գրանցվում է որպես թեկնածու:
Ընտրական օրենսգիրքը թույլատրում է ավագանու անդամության թեկնածուներին հիմնել նախընտրական հիմնադրամ` նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու և ընտրագրավը մուծելու նպատակով: Գումարների փոխանցումը հիմնադրամի հաշվին կատարվում է բացառապես կամավոր կերպով:
Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է թեկնածուներին նախընտրական քարոզչությունն իրականացնել միայն նախընտրական հիմնադրամի միջոցներով:
Քվեարկության արդյունքներն ամփոփվում են ընտրատարածքներում քվեարկության ավարտից հետո ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Գլուխ 3.
ԱՎԱԳԱՆՈՒ ԴԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Ավագանու անդամի իրավունքներն ու պարտականությունները
Ավագանու անդամներին տրվում է համայնքի ավագանու անդամակցությունը հաստատող փաստաթուղթ, որը կնքվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:
Համայնքի ավագանու անդամը, որպես տեղական ինքնակառավարման ներկայացուցիչ, ունի մի շարք իրավունքներ և պարտականություններ: Ինչպես արդեն նշվել է, ավագանու անդամի իրավունքները, պարտականությունները, իրավասությունները և այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները սահմանված են Տեղական ինքնակառավարման մասին օրենքով:
Ստորև ներկայացվում են ավագանու անդամի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունի նախապատրաստելու և ավագանու քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու որոշման նախագծեր, ավագանու ուղերձներ, ինչպես նաև համայնքին վերաբերող հարցեր :

Ըստ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի, համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար և իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական կամ ժամանակավոր գործող հանձնաժողովներ: Ավագանու յուրաքանչյուր անդամ կարող է ընդգրկվել ժամանակավոր կամ մշտական գործող հանձնաժողովներում:
Արևմտյան շատ երկրներում համայնքի ավագանին հանձնաժողովներ է ստեղծում ` իր լիազորություններն արդյունավետ իրականացնելու և որոշումների կայացման գործընթացը բարելավելու նպատակով:
Հանձնաժողովների ստեղծումը և դրանց գործունեության արդյունավետ կազմակերպումը տալիս են մի շարք առավելություններ, հատկապես մեծաթիվ կազմ ունեցող ավագանու դեպքում: Մեծաթիվ ավագանին երբեմն դժվարանում է որևէ հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ և ճիշտ որոշում ընդունել:
Հանձնաժողովները նախապես ուսումնասիրում և քննարկում են որոշման նախագծերը և ավագանու ընդհանուր նիստին են ներկայացնում իրենց եզրակացությունները տվյալ հարցի շուրջ: Հանձնաժողովների կազմը, գործունեությունը և նիստերի գումարումը կարգավորվում են ավագանու կանոնակարգով: Հանձնաժողովները կարող են զբաղվել.
• ֆինանսական և բյուջետավարման,
• տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման,
• գյուղատնտեսական և շրջակա միջավայրի պահպանման,
• կրթության, մշակույթի և սպորտի,
• առողջապահության և սոցիալական ապահովության և
• այլ հարցերով:
Ավագանու անդամն իրավունք ունի համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները կամ գործողությունները բողոքարկել դատական կարգով, եթե խախտվել են նրա`որպես ավագանու անդամի, իրավունքները: Նման խախտումների օրինակներ են`
• ավագանու անդամին նիստերի չհրավիրելը,
• ավագանու որոշումը վավերացնող ստորագրությունների կեղծումը,
• քվեարկության արդյունքների կեղծումը,
• օրենքին կամ ավագանու նախկինում ընդունած որոշումներին հակասող որոշումների ընդունումը:
Ավագանու անդամներն իրավունք ունեն դրամական փոխհատուցում ստանալու ավագանու անդամի գործունեության հետ կապված ծախսերի դիմաց:
Ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին: Նա պարտավոր է ներկայանալ նաև այն հանձնաժողովների նիստերին, որտեղ ընդգրկված է:
Քանի որ նիստերին մասնակցելը նշանակում է հարցերի քննարկում, քվեարկություն և որոշումների կայացում, ուստի անհրաժեշտ է, որ ավագանու անդամները նախապես ծանոթանան նիստի օրակարգի հարցերին և որոշման նախագծերին:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը ավագանու անդամ ընտրված անձանց հանդեպ կիրառում է որոշ սահմանափակումներ: Ավագանու անդամ ընտրված անձը չի կարող միաժամանակ.
• աշխատել նույն համայնքի ղեկավարի աշխատակազմում կամ համայնքի բյուջետային հիմնարկներում,
• լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար,
• լինել մեկ այլ համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ,
• աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում:
Այն դեպքում, երբ ավագանու անդամը նշանակվում է վերը նշված պաշտոններում, կամ անցնում է ծառայության զինված ուժերում, նա պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են սահմանված կարգով:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքն արգելում է ավագանու անդամի մասնակցությունն այն որոշումների քվեարկությանը, որոնք առնչվում են իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին: Ավագանու կանոնակարգում պետք է սահմանվեն շահերի բախմանը վերաբերող գործառույթները:
Ձեռնարկի հետագա բաժիններում մանրամասն քննարկվում են ավագանու դերը և իրավասությունները: Ավագանուն վերապահված իրավասությունները սույն ձեռնարկում պայմանականորեն շարադրված են ընդհանուր կառավարման, ֆինանսաբյուջետային հարցերի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ բաժիններում:

3.2 Ավագանու անդամը որպես համայնքի առաջնորդ
“Ավագանու անդամը, որպես համայնքի առաջնորդ, իր դերն ու լիազորություններն իրականացնում է ի շահ իր ընտրողների, այսինքն` համայնքի բնակիչների բարեկեցության:”
Հանդիսանալով ուղղակիորեն ընտրված ներկայացուցչական մարմին, ավագանու կարևորագույն իրավասություններից են համայնքի բնակիչների շահերի պաշտպանումը և օրենքի շրջանակներում համայնքային խնդիրների լուծման ապահովումը: Ընտրողների հետ համագործակցությունն ամրապնդելու համար ավագանու անդամները պետք է խրախուսեն քաղաքացիների մասնակցությունը ավագանու նիստերին` այսպիսով նրանց ներգրավելով համայնքային նշանակության հարցերի լուծման գործընթացում:
Ավագանու անդամները հնարավորինս պետք է տեղյակ լինեն քննարկվող հարցերի առնչությամբ իրենց ընտրողների դիրքորոշմանը: Սակայն, քիչ չեն դեպքերը, երբ ավագանու ընդունած որոշումները քաղաքացիների հավանությանը չեն արժանանում:
Համայնքի ղեկավարը և ավագանին տվյալ որոշումը կարող են համարել լավագույնը համայնքի համար, չնայած բնակչության հակառակ կարծիքին: Նման դեպքերում ավագանին կարող է որոշում կայացնել համայնքում տեղական հանրաքվե անցկացնելու մասին: Տեղական հանրաքվեները կազմակերպվում և անցկացվում են քաղաքացիների կարծիքը տվյալ հարցի շուրջ իմանալու նպատակով: Տեղական հանրաքվեների կազմակերպման և անցկացման մասին տեղեկատվությունը բերվում է ձեռնարկի 7-րդ գլխում:
Համայնքային առաջնորդի դերի գիտակցումը հնարավորություն է ընձեռում ավագանու անդամներին` հիմնավորելու իրենց դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ և ընտրողներին պարզաբանելու իրենց կողմ կամ դեմ քվեարկելու պատճառները: Մասնավորապես,
• ավագանու անդամները կարող են հանդիպել բնակիչների հետ` նրանց հետ քննարկելու որոշման նախագիծը, հիմնավորելու այդ որոշման բացահայտ առավելությունները և դրական ազդեցությունը համայնքի կարիքները հոգալու գործում,
• ավագանին իր որոշումները կայացնում է` հիմնվելով հավաստի և ճշգրիտ տեղեկատվության և լուծման այլընտրանքների վերլուծության արդյունքների վրա,
• ավագանու գործունեությունը պետք է թափանցիկ լինի բնակչության համար. ավագանու անդամները պետք է կարողանան հիմնավորել իրենց դիրքորոշումը քննարկվող հարցերի վերաբերյալ,
• ավագանու ընդունած որոշումները համայնքի բնակչության ընդհանուր շահերից բխող որոշումներ են:
Իրագործելով համայնքի առաջնորդի դերը, ավագանին իր ընտրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը: Բնակչության հետ համագործակցությունն ունի մեծ առավելություններ:
Ստորև բերվում է մի օրինակ ավագանու` որպես համայնքի առաջնորդի, դերի կարևորությունը ընդգծելու համար: Համայնքի աղբավայրի հակահիգիենիկ վատ վիճակը սպառնում է շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը: Նման օրինակներ կարող են հանդիսանալ նաև այն համայնքները, որոնց բնակչությունը մեծապես վտանգվում է արդյունաբերական վտանգավոր թափոնների արտանետումներից:
Համայնքի ավագանին նախ քննարկում է խնդրի լուծման տարբերակները, այնուհետև հանդես է գալիս որոշակի նախաձեռնությամբ:
Որպես համայնքի ընտրված առաջնորդների ներկայացուցչական մարմին, ավագանին կարող է պատկան մարմինների առջև հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկություններով:
Ավագանիներն իրենց կարծիքները և առաջարկությունները կարող են հղել ՀՀ Ազգային ժողովին կամ ՀՀ կառավարությանը` ներկայացնելով քննարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը կամ իրենց կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները: Արդյունավետ գործելու և առավելագույն արդյունքների հասնելու նպատակով, ավագանու անդամները կարող են անդամակցել ՀՀ-ում գործող և տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների:
3.3 Ավագանու անդամը որպես համայնքային քաղաքականություն ձևավորող
“Ավագանու անդամը` որպես համայնքային քաղաքականություն ձևավորող, մշակում է համայնքի զարգացման ուղղությունները և նախաձեռնում է համայնքի կարևորագույն ծրագրերի և ծառայությունների իրականացումը:
Համայնքի հեռանկարային նպատակների սահմանման և ծրագրերի մշակման գործում տեղական իշխանությունների` համայնքի ղեկավարի և ավագանու, պարտադիր լիազորություններից մեկը համայնքի զարգացման քաղաքականության ձևավորումն է:
Որոշակի քաղաքականություն որդեգրելով, “տեղական իշխանություններն իրականացնում են պլանավորված հատուկ ծրագրեր` համայնքում որոշակի արդյունքներ ձեռք բերելու նպատակով” :
Գործուն և արդյունավետ քաղաքականության ձևավորումը ենթադրում է քաղաքացիների ակտիվ ներգրավումը այդ գործընթացում: Այն ավագանիները, որոնք սերտորեն համագործակցում են ընտրողների հետ, ձեռք են բերում նրանց վստահությունն ու աջակցությունը: Նման համագործակցությունը նպաստում է արդյունավետ քաղաքականության ձևավորմանը և դրա հաջող իրականացմանը:
Ավագանու անդամները, քաջատեղյակ լինելով համայնքում տիրող իրավիճակին, ի պաշտոնե իրավասու են ավագանուն և համայնքի ղեկավարի աշխատակազմին ներկայացնել համայնքի խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ավագանու քննարկմանը ներկայացվող փաթեթում շարադրվում են խնդրի էությունը, կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը և ներգրավված բոլոր կողմերի կարծիքները: Բնակչության, ավագանու, համայնքի ղեկավարի կամ նրա աշխատակազմի կողմից ներկայացված խնդիրների ձևակերպումը կարող է որոշակի քաղաքականության ձևավորման սկիզբ հանդիսանալ:
Քաղաքականության մշակման համար պահանջվում են որոշակի մասնագիտական գիտելիքներ և վերլուծական հմտություններ: Նման կարողությունների պակաս զգացվում է հատկապես փոքր և հեռավոր համայնքներում:
Այս ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն կարող են ցուցաբերել պետական լիազորված մարմինները, խորհրդատվական ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և այլոք:
Ի±նչ փուլերով է կազմակերպվում քաղաքականության ձևավորման գործընթացը: Ավագանու անդամները պետք է կարողանան տարբերակել քաղաքականության ձևավորումը դրա վարչական իրականացումից, ինչը համայնքի ղեկավարի լիազորությունն է: Այլ կերպ ասած, ավագանին հոգում է այն մասին, թե ի±նչ պետք է իրականացվի համայնքում, ընդունում է համապատասխան որոշումներ, իսկ համայնքի ղեկավարը և նրա աշխատակազմը ուղիներ են որոնում դրանց իրագործման համար:
Որո±նք են քաղաքականության մշակման փուլերը: Քաղաքականությունը մշակելիս, հիմնականում հաշվի են առնվում հետևյալ չորս գործոնները`
1. Որո±նք են համայնքի կարիքները: (Այստեղ նկատի են առնվում քաղաքացիների մասնակցությունը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների առաջարկությունները և այլն):
2. Քաղաքացիների կարծիքները և ցանկությունները խնդիրների լուծման առաջնահերթության սահմանման առնչությամբ:
3. Ի±նչ կարելի է ձեռնարկել խնդիրների լուծման ուղղութամբ (մարդկային, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների առկայությունը):
4. Որո±նք են կոնկրետ գործողությունները (գործողությունների պլանի մշակում, որոշումների ընդունում, ժամկետների հաստատում և այլն):
Ցանկալի է, որ ավագանին համայնքի զարգացման քաղաքականությունը մշակի և հաստատի` հաշվի առնելով համայնքի բյուջեի հնարավորությունները, որտեղ հաշվարկվում են բյուջեի եկամուտների և ծախսերի գումարները:
Ստորև նկարագրվում է ավագանու` որպես համայնքային քաղաքականության ձևավորողի, դերը, որը նպատակաուղղված է համայնքի բնակչության բարեկեցության բարելավմանը:

Ավագանու կողմից հաստատված քաղաքականությունը ենթակա է պարտադիր իրականացման: Համայնքի ղեկավարը և նրա աշխատակազմը ապահովում են քաղաքականության իրականացումը: Սակայն, լինում են դեպքեր, երբ ավագանին ձևավորում և հաստատում է որոշակի քաղաքականություն, ենթադրենք, համայնքային որևէ ծառայության մատուցման վերաբերյալ, սակայն դա այս կամ այն պատճառով չի իրականացվում:
Արտասահմանյան երկրների փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության ձևավորումը, հաստատումը և իրականացումը բավականին բարդ գործընթաց է և միշտ չէ, որ կարող է գտնվել ավագանու անմիջական վերահսկողության ներքո:
Համայնքի բնակչության և նրա կողմից ընտրված ավագանու միջև սերտ կապերի հաստատումը և նրանց համագործակցության ապահովումը համայնքի ղեկավարի խնդիրներից մեկն է: Ավագանին և համայնքի ղեկավարը միասին հանդես են գալիս որպես համայնքի զարգացման քաղաքականությունը մշակող և իրագործող թիմ:

3.4 Ավագանու անդամը որպես որոշում կայացնող
“Ավագանու անդամը, որպես համայնքային նշանակության որոշումներ կայացնող, պարտավոր է իր վերջնական որոշումը կայացնել? խնդրի լուծման բոլոր տարբերակները վերլուծելուց հետո:”

Լինելով համայնքային նշանակության որոշումների կայացնողը, ավագանու անդամները որոշ պատասխանատվություն են կրում ընդունած որոշումների համար: Որոշում կայացնելու գործընթացն ունի իր փուլերը, դժվարությունները և եղանակները: Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետներն առաջարկում են արդյունավետ որոշումներ կայացնելու հետևյալ եղանակը:
Աղյուսակ 6. Արդյունավետ որոշում կայացնելու գործընթացը

Որոշում կայացնելու փուլերը        Հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ

Խնդրի բացահայտումը և ներկայացումը        Ո±րն է այն խնդիրը, որին փորձում ենք լուծում տալ: Ինչպե±ս ձևակերպել այն:

Խնդրի վերլուծությունը            Բացի ավագանու անդամներից և համայնքի ղեկավարից, ովքե±ր են ներգրավված կամ հետաքրքրված այդ խնդրի լուծման գործում:

Որտե±ղ է ծագել տվյալ խնդիրը (համայնքի միայն մի մասում, թե ողջ համայնքում):

Ե±րբ է ծագում այդ խնդիրը (տվյալ խնդիրը սեզոնային բնույթ է կրում, թե  ծագում է միայն երկուշաբթի օրերը): Որքա±ն ժամանակ է անցել խնդրի ի հայտ գալուց: (Դա մեծ վաղեմություն ունեցող խնդիր է, թե ոչ; Սա կարո±ղ է հուշել, թե նախորդ ավագանին ինչպիսի պատրաստակամություն է ցուցաբերել տվյալ խնդրի լուծման գործում):

Խնդրի լուծման բոլոր այլընտրանքների քննարկումը            Որո±նք են խնդրի հնարավոր լուծումները: Որո±նք են խնդրի լուծման յուրաքանչյուր տարբերակի ուժեղ և թույլ կողմերը:

Կարճաժամկետ և երկարաժամկետ  արդյունքների և հետևանքների քննարկումը Որո±նք են յուրաքանչյուր որոշման մոտակա և հեռանկարային  արդյունքները: Ինչ հետևանքներ կարող է ունենալ ավագանու անգործությունը կամ պասիվ վերաբերմունքը տվյալ խնդրի լուծման գործում: Սա, թերևս, ամենակարևոր հարցն է:

Վերջնական որոշման ընդունումը         Արդյո±ք որոշումն ընդունվում է սեփական տեղեկությունների և կարծիքի հիման վրա: Արդյո±ք որոշումն ընդունվում է ավագանու կողմից ստեղծված հանձնաժողովի մասնագիտական կարծիքի հիման վրա: Արդյո±ք որոշումն ընդունվում է ավագանու որոշ անդամների ցանկության ազդեցության ներքո:

Որոշում կայացնելու փուլերը        Հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ

Խնդրի բացահայտումը և ներկայացումը        Ո±րն է այն խնդիրը, որին փորձում ենք լուծում տալ: Ինչպե±ս ձևակերպել այն:

Խնդրի վերլուծությունը            Բացի ավագանու անդամներից և համայնքի ղեկավարից, ովքե±ր են ներգրավված կամ հետաքրքրված այդ խնդրի լուծման գործում:

Որտե±ղ է ծագել տվյալ խնդիրը (համայնքի միայն մի մասում, թե ողջ համայնքում):

Խնդրի վերլուծությունը Բացի ավա•անու անդամներից և համայնքի ղեկավարից, ովքե±ր են ներ•րավված կամ հետաքրքրված այդ խնդրի լուծման •ործում: Որտե±ղ է ծա•ել տվյալ խնդիրը (համայնքի միայն մի մասում, թե ողջ համայնքում):
Վերոհիշյալ հարցերի պատասխաններն անհրաժեշտ տեղեկատվություն են տալիս քննարկվող խնդրի վերաբերյալ, ինչը հնարավորություն է ընձեռում ավագանու անդամներին ճիշտ որոշում կայացնելու: Առհասարակ, հարցի վերլուծության ընթացքում ուսումնասիրվում են նաև դրա լուծման հնարավոր տարբերակները:
Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն տվյալ որոշման իրականացման արդյունքում ակնկալվող ինչպես շոշափելի, այնպես էլ աննշան ձեռքբերումներն ու կորուստները:
Երբեմն համայնքի ավագանին ստիպված է լինում որոշում կայացնել անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պայմաններում կամ այնպիսի իրավիճակներում, երբ ներկայացված որոշման նախագիծը վստահություն չի ներշնչում:


Ցանկալի է, որ ավագանու անդամները, նախքան որոշում կայացնելը խորհրդակցեն համայնքի ղեկավարի աշխատակազմի և ներգրավված այլ մասնագետների հետ, ովքեր հիմնավորված տեղեկատվություն կտրամադրեն քննարկվող նախագծի իրականացման եղանակի, դրա երկարաժամկետ և կարճաժամկետ հետևանքների մասին:
Ցանկալի է նաև, որ ավագանու անդամները վերանայեն նախկինում ընդունած որոշումները, եթե դրանց իրականացման ընթացքում ի հայտ են եկել նախկինում անտեսված լուրջ վտանգներ և բացթողումներ:
Ուսումնասիրող շատ մասնագետների կարծիքով, թիմային գործելակերպը, ողջ թիմով որոշումների կայացումը (ինչպիսին է նաև համայնքի ավագանու գործունեությունը), իր հետ բերում է մի շարք խնդիրներ: Նրանց կարծիքով, երբ անհատներն աշխատում են մեկ թիմով, նրանք հակված են գործել միահամուռ և հաճախ այնպիսի որոշումներ կայացնել, որոնց իրականում դեմ են որպես անհատ: Որոշումը կայացնելուց հետո ավագանու որոշ անդամներ կարող են ունենալ դժգոհության և զղջանքի զգացում: Սա կարող է պատահել այն դեպքերում, երբ ավագանու անդամը.
• կողմ է քվեարկում այն որոշման ընդունման օգտին, որի վերաբերյալ որոշակի մտավախություն ունի, սակայն այդպես է վարվում համայնքի ղեկավարին կամ ավագանու մյուս անդամներին հաճոյանալու համար,
• կողմ է քվեարկում որևէ որոշման ընդունման օգտին` առաջնորդվելով ոչ թե սեփական կարծիքով, այլ չհամագործակցելու մեղադրանքներից խուսափելու նպատակով,
• կողմ է քվեարկում որոշման նախագծի օգտին, հիմնվելով նախնական չճշտված տեղեկատվության վրա, ինչպես նաև չցանկանալով հետաձգել նախագծի քվեարկությունը (հարցը լրացուցիչ ուսումնասիրելու համար) և խուսափելով չհամագործակցելու մեղադրանքներից.
Համայնքի ավագանին համարվում է կայացած, եթե նրա անդամները որոշումներին կողմ կամ դեմ են քվեարկում` հիմնվելով հավաստի տեղեկատվության վրա և ելնելով համայնքի բարեկեցության և զարգացման սկզբունքներից, այլ ոչ թե շահադիտական նկատառումներից` գոհացնելու համայնքի ղեկավարին կամ ավագանու անդամների մեծամասնությանը:

Գլուխ 4.
ԻՆՉՊԵ±Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆ
4.1 Ավագանու կանոնակարգը
Ինչպես արդեն նշվել է, ավագանու գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով:

Թեև Տեղական ինքնակառավարման մասին օրենքը բավականին մանրամասն է ներկայացնում համայնքի ավագանու դերն ու լիազորությունները, սակայն օրենքում որոշ պարզաբանումներ բացակայում են: Այդ պարզաբանումները վերաբերում են հատկապես ավագանու գործունեության կազմակերպմանը: Քանի որ ավագանու որոշ իրավասություններ լրացուցիչ կարգավորման կարիք ունեն, ավագանին ընդունում է իր կանոնակարգը, որտեղ ներկայացվում են օրենքի կիրառման գործառույթները:
Օրինակ, ավագանին օրենքով և ավագանու կանոնակարգով է առաջնորդվում բյուջեի հանրային քննարկումները նախաձեռնելիս, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս, ավագանու նիստերը կազմակերպելիս, համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելիս կամ այդ կոչումից զրկելիս և այլն:
Ավագանու կանոնակարգը կարող է փոփոխվել համայնքի ավագանու որոշմամբ: Կանոնակարգային ցանկացած փոփոխություն պետք է համահունչ լինի ՀՀ Սահմանադրությանը, Տեղական ինքնակառավարման մասին օրենքին և այլ իրավական ակտերին: Փոփոխությունների ընդունումը պահանջում է ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությունը:
4.2 Համայնքի ղեկավարի ցուցաբերած օժանդակությունը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը համայնքի ավագանուն սպասարկող անձնակազմ չի նախատեսում: Ավագանու գործունեության կազմակերպմանը օժանդակում է համայնքի ղեկավարի աշխատակազմը: Համայնքի ղեկավարը մեծ դեր ունի ավագանու հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների ստեղծման գործում:
Տեղական ինքնակառավարման մարմինների երկու օղակների միջև նման հարաբերություններ կարելի է ստեղծել.
• ավագանու անդամներին խորհրդատվական ծառայություններ մատուցելով,
• պարբերաբար կազմակերպելով ավագանու անդամների վերապատրաստում,
• ավագանու անդամներին աշխատասենյակ և նիստերի դահլիճ հատկացնելով (նիստերի անցկացնումը համայնքի ղեկավարի աշխատասենյակում ցանկալի չէ),
• ավագանուն տրամադրելով համայնքի ղեկավարի աշխատակազմի մասնագիտական և կազմակերպչական օգնությունը:
Համայնքի ղեկավարն ավագանու գործունեության հետ կապված իրականացնում է հետևյալ իրավասությունները.
• հրավիրում և վարում է ավագանու նիստերը, համակարգում է ավագանու նիստերի նախապատրաստման աշխատանքները,
• իր աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում ավագանու նիստի օրակարգի նախագիծը նիստից առնվազն տասը օր առաջ,
• ավագանու նիստում ներկայացնում է նիստի օրակարգը,հայտարարում է քվեարկության արդյունքները և ավագանու ընդունած որոշումները,
• վերահսկում է նիստի անցկացման ընթացակարգը,
• աջակցում է ավագանու անդամների գործունեությանը, մասնավորապես, որոշման նախագծերի պատրաստման գործընթացում (նախագծերի իրականացման ֆինանսական նախահաշիվների կազմման, համայնքի բյուջեի վերլուծության, անհրաժեշտ այլ փաստաթղթերի պատրաստման և ներկայացման ընթացքում), ինչպես նաև ավագանու համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններ,
• վերահսկում է ավագանու գործունեության հետ կապված ֆինանսական միջոցների տրամադրումը,
• ավագանու անդամներին հրավիրում է բնակչության հետ կազմակերպված հանդիպումներին,
• աջակցում է ավագանու հանձնաժողովների գործունեությանը,
• չի մասնակցում քվեարկություններին,
• կնքում է ավագանու ընդունած որոշումները,
• ապահովում է համայքի բնակիչների իրազեկումը ավագանու որոշումների վերաբերյալ,
• իր ստորագրությամբ վավերացնում է ավագանու նիստերի արձանագրությունները,
• հետևում է ավագանու կանոնակարգի դրույթների կատարմանը,
• կարող է դատական կարգով բողոքարկել ավագանու որոշումները:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ղեկավարն անհրաժեշտ աշխատանքային պայմաններ է ապահովում ավագանու գործունեության իրականացման համար:
Ավագանու աշխատանքային խմբերի և հանձնաժողովների գործը խթանելու, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի և բնակչության հետ շփումներն ակտիվացնելու նպատակով, ավագանին կարող է դիմել համայնքի ղեկավարին? ավագանուն աշխատանքային սենյակ տրամադրելու առաջարկով:
Աշխատանքային սենյակի առկայությունն անհրաժեշտ պայման է ավագանու գործունեության կազմակերպման, ինչպես նաև համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և բնակչության միջև կապերի ամրապնդման գործում:
Ավագանու աշխատանքային խմբերը և հանձնաժողովները, որոշման նախագծերը մշակելիս, կարող են այդ աշխատասենյակներում հանդիպումներ կազմակերպել բնակչության ներկայացուցիչների հետ:
Ավագանու անդամները հաճախ պատասխանում են իրենց հասցեագրված նամակներին կամ գրավոր տեղեկատվություն տրամադրում դիմումների համաձայն:
Համայնքի ավագանուն կարող են գրավոր դիմել տվյալ կամ այլ համայնքների բնակիչներ, գործարարներ, հասարակական կազմակերպություններ և այլոք: Ավագանու նամակագրությունը պաշտոնական բնույթ է կրում: Այդ իսկ պատճառով, ցանկալի է, որ իր նամակագրության մեջ համայնքի ավագանին օգտագործի իր իսկ կողմից հաստատված նամակագրության գլխագիրը: Նման գլխագրեր կարող են ունենալ նաև ավագանու որոշումներն ու ուղերձները:
Բնակչության հետ ավագանու հաղորդակցումն ապահովելու նպատակով, ցանկալի է, որ ավագանու աշխատասենյակը հագեցված լինի ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչր կնպաստի ավագանու առավել արդյունավետ գործունեությանը: Ավագանու անդամները պատրաստում են որոշումների նախագծերը և ավագանու ուղերձները, ծանոթանում են ավագանու գործունեությանը վերաբերող նյութերին և օրենքներին:
Այն համայնքներում, որտեղ կան Ինտերնետ կապից օգտվելու հնարավորություններ, ավագանու անդամները կարող են օրենսդրական դաշտին ծանոթանալ www.parliament.am, www.region.am, www.laws.am, և այլ հայկական ինտերնետային անվճար կայքերից:
Համայնքի ղեկավարի կարգադրությամբ քաղաքապետարանում տեղադրվում են տեղեկատվական ցուցատախտակներ, որտեղ փակցվում են համայնքային նշանակության հայտարարությունները. ավագանու նիստերի օրվա մասին հայտարարությունները, ավագանու ընդունած որոշումները և այլ բնույթի տեղեկատվություն:
4.3 Համայնքի ղեկավարի աշխատակազմի օժանդակությունը ավագանու նիստերին
Համայնքի ղեկավարի աշխատակազմում ավագանու գործունեության հետ կապված աշխատանքները ստանձնում է աշխատակազմի քարտուղարը: 2004 թ.-ին Համայնքային ծառայության մասին օրենքի ընդունմամբ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը համարվում է համայնքային ծառայության բարձրագույն աստիճանը:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները: Աշխատակազմի քարտուղարի անմիջական պարտականություններից է նաև համայնքի ավագանու և նրա հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման օժանդակումը: Մասնավորապես, աշխատակազմի քարտուղարին են վերապահված ավագանու նիստերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման լիազորությունները.
• ավագանու նիստերի օրակարգի նախագծի կազմումը`համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից գրավոր ներկայացրած հարցերի հիման վրա.
• ավագանու նիստերի նյութերի պատրաստումը և բազմացումը,
• ավագանու նիստից առնվազն 7 օր առաջ նիստի նյութերի տրամադրումը ավագանու անդամներին:
Ավագանու նիստի նյութերի փաթեթը ներառում է տվյալ նիստի օրակարգի նախագիծը, առաջարկվող որոշումների նախագծերը և որոշումների ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Ցանկալի է նաև, որ այդ փաթեթում ներառված լինի նաև նախորդ նիստին քննարկված և ընդունված որոշումների մասին հակիրճ արձանագրությունը:
Աշխատակազմի քարտուղարը տեխնիկական և իրավաբանական օժանդակություն է ցուցաբերում համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին որոշումների նախագծերի մշակման ընթացքում:
Բնակչության տեղեկացումը ավագանու նիստերի վերաբերյալ աշխատակազմի քարտուղարի կարևորագույն լիազորություններից մեկն է: Նիստից առնվազն 7 օր առաջ աշխատակազմի քարտուղարը պարտավոր է տեղեկացնել հանրությանը ավագանու նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին: Նիստերի մասին հայտարարություննները փակցվում են համայնքում նախատեսված վայրերում գտնվող տեղեկատվական ցուցատախտակների վրա և հրապարակվում են տեղական լրատվամիջոցներում:
Աշխատակազմի քարտուղարը նախապես առանձնացնում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, նիստին հրավիրված հյուրերի, նիստը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիների համար նախատեսված նստատեղերը: Այս ձեռնարկի 10-րդ գլխում մանրամասն նկարագրվում է հանրության իրազեկման գործընթացը:
Ավագանու նիստերի ժամանակ աշխատակազմի քարտուղարը կազմում է արձանագրությունները, հաշվառում է ավագանու անդամների մասնակցությունը նիստերին և քվեարկություններին, գրանցում է ավագանու անդամների բացակայության պատճառները, ինչպես նաև նիստի ավարտից հետո ապահովում է արձանագրութունների վավերացումը ավագանու անդամների կողմից:
Աշխատակազմի քարտուղարը պատրաստում է ավագանու որոշումները, որտեղ նշում է որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են:
Աշխատակազմի քարտուղարը պարտավոր է յոթօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշումներն առաքել համապատասխան մարզպետին:
Աշխատակազմի քարտուղարի պարտականություններից է նաև ավագանու որոշումների և ուղերձների հրապարակումն ու արխիվացումը: Հասարակության ներկայացուցիչների պահանջով աշխատակազմի քարտուղարը տրամադրում է ավագանու որոշումների, ուղերձների և արձանագրությունների պատճեները: Դրանց տրամադրման գործառույթները և դրանց հետ կապված վճարները սահմանվում են ավագանու որոշմամբ: Օրինակ, ավագանին կարող է որոշում կայացնել իր ուղերձները, որոշումները և արձանագրությունները տրամադրելու այն քաղաքացիներին, ովքեր պատրաստ են վճարել այդ փաստաթղթերի պատճեները ստանալու համար: Փաստաթղթերի տրամադրման գործառույթները սահմանվում են ավագանու կանոնակարգով:
Աշխատակազմի քարտուղարը վերահսկում է համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների իրականացման ընթացքը:
Աշխատակազմի քարտուղարը աջակցում է ավագանու և նրա հանձնաժողովների աշխատանքներին. օրինակ, կազմակերպում է բնակչության հետ հանդիպումներ, մշակում նրանց առաջարկությունների, դիմումների և բողոքների պատասխանները, ապահովում հետադարձ նամակագրությունը և այլն:
4.5 Ավագանու անդամի գործունեության հետ կապված ծախսերի հատուցումը
Համայնքի ավագանու անդամները չեն վարձատրվում: Ավագանու անդամի գործունեությունը հիմնված է կամավորական սկզբունքների վրա: Այնուամենայնիվ, Տեղական ինքնակառավարման մասին օրենքը նախատեսում է որոշակի դրամական փոխհատուցում ավագանու անդամի գործունեության հետ կապված ծախսերի համար:
Ավագանու անդամներն իրավունք ունեն, իրենց պարտականությունների կատարման ընթացքում առաջացած ծախսերի դիմաց, ստանալ ամսական դրամական փոխհատուցում ? Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական ամենամսյա ծախսերի մինչև 30 տոկոսը կազմող գումարի չափով, որը ներկայումս կազմում է 4 500 դրամ:

Ինչ փաստաթուղթ է ավագանու կանոնակարգը

Ավագանու կանոնակարգը կարգավորում է համայնքի ավագանու գործունեությունը. ավագանու  նիստերի նախապատրաստման, անցկացման, ավագանու որոշումների նախագծերի ներկայացման , քննարկման, ընդունման ու հրապարակման կարգը,  հանձնաժողովների ձևավորման և աշխատանքի կազմակերպման կարգը,  ինչպես նաև ավագանու համագործակցությունը համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի հետ:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն համայնքի բյուջեով նախատեսելու ավագանու անդամների ծախսերի ամսական փոխհատուցման գումարները: Եթե այդ ծախսերը բյուջեի համապատասխան հոդվածով չեն նախատեսվել, ապա, ավագանու որոշմամբ, այդ գումարները կարող են փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից:
Հարկ է կրկին շեշտել, որ ավագանու անդամը փոխհատուցում է ստանում բացառապես իր գործունեության հետ կապված ծախսերի դիմաց, օրինակ.
• բնակչության հետ հանդիպումների կազմակերպում (գրենական պիտույքների ու այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում, տարածքի վարձակալություն, հանդիպման մասին հայտարարությունների հրապարակում, տեղական լրատվամիջոցներով հանդիպման լուսաբանում),
• գրականության ձեռքբերում,
• ավագանու անդամների համար կազմակերպված սեմինարներին, վերապատրաստման դասընթացներին մասնակցություն,
• տրանսպորտային և կապի ծախսեր,
• և այլն:
Արևմտյան շատ երկրներում ավագանու գործունեության հետ կապված ծախսեր են համարվում նաև ավագանու աշխատասենյակներում հեռախոսագծերի անցկացման, հեռախոսների ձեռքբերման և դրանց ամսական վճարների ծախսերը:
4.6 Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը
Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա.
• դադարել է համայնքի բնակիչ լինելուց կամ դադարեցվել է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
• դատապարտվել է ազատազրկման,
• մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից,
• դատարանի վճռով նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,
• զորակոչվել կամ ծառայության է անցել զինված ուժերում կամ ավագանու անդամության հետ անհամատեղելի այլ պաշտոն է զբաղեցնում,
• հրաժարական է տվել,
• մահացել է:
Ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են համայնքի ավագանու հերթական նիստը սկսվելու պահից: Դրա վերաբերյալ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մյուս անդամները կամ համայնքի ղեկավարը:
Ավագանու անդամների մասնակցությունը նիստերին ու քվեարկություններին հաշվառվում է աշխատակազմի քարտուղարի կողմից:
Ավագանու կանոնակարգով կարող են ամրագրվել որոշակի դրույթներ ավագանու անդամների նիստից բացակայելու վերաբերյալ: Համաձայն կանոնակարգի, աշխատակազմի քարտուղարը ավագանուն պարբերաբար տեղեկանք է ուղարկում նախորդ նիստերից կամ քվեարկություններից իրենց բացակայության մասին:
Նիստերից կամ քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին ավագանու անդամը տեղեկացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին:
Աշխատակազմի քարտուղարը ավագանու նիստի ժամանակ հրապարակում և արձանագրում է ավագանու անդամի բացակայության պատճառը:
Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է ավագանու մյուս անդամների և վավերացվում համայնքի ղեկավարի կողմից:

 


Գլուխ 5.
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5.1 Օրակարգի մշակումը և հաստատումը
Համայնքի ղեկավարը և ավագանու անդամները աշխատակազմի քարտուղարի օգնությամբ ձևավորում են ավագանու նիստի օրակարգի նախագիծը` նիստի գումարումից առնվազն 10 օր առաջ:
Օրակարգում ընդգրկված հարցի հեղինակը պարտավոր է ներկայացնել նաև տվյալ հարցի վերաբերյալ որոշման նախագիծը: Ինչպես արդեն շեշտվել է, որոշման յուրաքանչյուր նախագծին կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները և նախագծի իրականացման ֆինանսական ծախսերի նախահաշիվները և ֆինանսավորման աղբյուրները:
Ավագանու նիստը սկսվում է օրակարգի նախագծի քննարկմամբ և հաստատմամբ: Նիստի օրակարգում ներառված հարցերի հերթականությունը կարող է փոխվել ավագանու որոշմամբ:
Օրակարգում ընդգրկված հարցի հեղինակի բացակայության դեպքում հարցը կարող է քննարկվել և քվեարկության դրվել ավագանու կողմից, եթե ձայների մեծամասնությամբ չի որոշվում հետաձգել հարցի քննարկումը:

5.2 Նիստերի գումարման և վարման կարգը
Համայնքի ավագանու նիստերը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի բացակայության դեպքում նիստը վարում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը:
Ավագանու նիստը վարողը քվեարկելու իրավունք չունի:
Համայնքի ավագանու նիստերը գումարվում են տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում` նիստերի դահլիճում կամ համայնքի ղեկավարի աշխատասենյակում: Ավագանու որոշմամբ նիստը կարող է հրավիրվել այլ վայրում:
Ավագանու կանոնակարգով են սահմանվում նիստերի անցկացման ժամկետները, վայրը և կարգը:
Ցանկալի չէ ավագանու հերթական նիստերը հրավիրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական և հանգստյան օրերին:
Աշխատակազմի քարտուղարը պարտավոր է նիստի գումարման մասին տեղյակ պահել ավագանու բոլոր անդամներին: Նիստի օրակարգի նախագիծն ու կից փաստաթղթերը տրամադրվում են ավագանու անդամներին` նիստից առնվազն 7օր առաջ:
Համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրվում է ` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Ավագանու արտահերթ նիստերը գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման և լուծման նպատակով:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, արտահերթ նիստի օրակարգը, դրանում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը և համապատասխան փաստաթղթերն ավագանու անդամներին են տրամադրվում և հրապարակվում նիստից մեկ օր առաջ:
Ավագանու արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի կողմից սահմանված օրակարգով և ժամկետում: Ավագանու արտահերթ նիստում կարող են քննարկվել միայն օրակարգում տեղ գտած հարցերը:
Ավագանու նիստը սկսվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի կողմից ավագանու անդամների հաշվառմամբ:
Նիստը վարող համայնքի ղեկավարը կամ նրա պաշտանակատարը վերահսկում է նիստի վարման ընթացակարգը, ներկայացնում է օրակարգի հարցերը, հայտարարում է քվեարկության սկիզբն ու արդյունքները, ինչպես նաև ավագանու ընդունած որոշումները:
Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու` օրենքով սահմանված անդամների թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը , կամ համայնքի ղեկավարը չի ներկայանում նիստին և նիստը չի սկսվում, ապա կազմվում է արձանագրություն նիստի չկայացման մասին, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները:
Համայնքի ավագանու նիստը ավարտված է համարվում օրակարգի բոլոր հարցերի քննարկումից և քվեարկության ավարտից հետո: Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների նախաձեռնությամբ ավագանին կարող է որոշում կայացնել նիստն ընդհատելու մասին:
Նիստին չներկայանալու դեպքում համայնքի ավագանու անդամները պետք է հիմնավորեն բացակայության պատճառները: Ավագանու կանոնակարգով սահմանվում են ավագանու անդամի նիստից բացակայելու կարգը և գործառույթները:
5.3 Որոշումների ընդունման կարգը
Ավագանու նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում են քննարկման ենթակա հարցերը և հարցերի հեղինակների անունները:
Յուրաքանչյուր հարցի ներկայացումից հետո համայնքի ղեկավարը ժամանակ է հատկացնում հարցերի և մտքերի փոխանակության համար: Ավագանու անդամը դիտողություններով և առաջակություններով հանդես է գալիս բացառապես քննարկվող հարցի շուրջ:
Համայնքի ղեկավարն ապահովում է ելույթ ունենալու հավասար հնարավորություներ` սահմանափակելով ելույթներին և հարցադրումներին հատկացվող ժամանակը: Ավագանու կանոնակարգով նախատեսվում են հստակ ժամանակային սահմանափակումներ ելույթների և հարցադրումների համար:
Համայնքի ղեկավարն իրավունք ունի ընդհատելու ելույթը, եթե այն գերազանցում է հատկացված ժամանակը:
Ավագանու կանոնակարգը կարող է սահմանափակել ավագանու տվյալ անդամի ելույթների թիվը նույն հարցի շուրջ, եթե դեռ հանդես չեն եկել մյուս ցանկացողները:
Համայնքի ղեկավարը նիստը վարում է հետևյալ սկզբունքով.
• որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս հարցի հեղինակը,
• մտքերի փոխանակման և հարցադրումների ժամանակ ձայնի նախապատվությունը տրվում է ավագանու այն անդամին, ով հնարավորություն չի ունեցել ելույթով հանդես գալու,
• քննարկվող որոշման նախագծի շուրջ մտքերի փոխանակությունը կատարվում է նախագիծը սատարողների և նրանց ընդիմախոսների միջև` հավասար ժամանակային սահմանափակումներով:
Քվեարկության սկիզբը հայտարարում է համայնքի ղեկավարը: Քվեարկության հայտարարումից հետո որևէ հարցադրում կամ մեկնաբանություն չի արվում մինչև քվեարկության ավարտը: Ավագանու անդամները քվեարկում են կողմ, դեմ, կամ ձեռնպահ: Համայնքի ղեկավարն անմիջապես հայտարարում է քվեարկության արդյունքները: Ավագանու անդամների քվեարկության արդյունքները գրանցվում են աշխատակազմի քարտուղարի կողմից:
Ավագանու որոշման մեջ նշվում են ավագանու` որոշման նախագծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Ավագանու որոշումները կնքվում են համայնքի ղեկավարի կողմից:
Ավագանու ընդունած որոշումները, որոնք դասակարգվում են որպես նորմատիվային իրավական ակտեր, ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ անհատական իրավական ակտերը` ընդունման հաջորդ օրվանից կամ պատշաճ իրազեկման հաջորդ օրվանից :
Եթե համայնքի ղեկավարն առարկում է ավագանու որոշման դեմ, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է մինչև այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքերում, որոշումն ուժի մեջ է մտնում և ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ղեկավարը կարող է համայնքի ավագանու որոշումները բողոքարկել դատական կարգով:
5.4 Շահերի բախումը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, ավագանու յուրաքանչյուր անդամ ունի քվեարկության իրավունք: Սակայն, օրենքը սահմանում է նաև այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի կարող քվեարկել:
Ավագանու անդամն իրավունք չունի, մասնավորապես, քվեարկելու շահերի բախման առկայության դեպքում, երբ քվեարկության են դրվում իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշման նախագծեր:
Նշված հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում համայնքի ավագանին տեղեկացվում է այդ մասին նախքան տվյալ հարցի քննարկումը և քվեարկության սկիզբը:
Եթե ի հայտ են գալիս շահերի բախման վիճահարույց հանգամանքներ, համայնքի ավագանին հետաձգում է որոշման կայացումը` լրացուցիչ պարզաբանումներ կամ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Ավագանու անդամը, որը չի մասնակցում քվեարկությանը շահերի բախման հանգամանքներում, այդ մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

Նիստերի արձանագրումը
Համայնքի ավագանու դռնբաց և դռնփակ նիստերն արձանագրվում են: Նիստն արձանագրում է աշխատակազմի քարտուղարը: Նիստի ավարտից հետո, առնվազն 3 օրվա ընթացքում, համայնքի ղեկավարը և ավագանու անդամները վավերացնում են նիստի արձանագրությունները:
Ավագանու նիստերի արձանագրությունները պահպանվում են և կարող են հրապարակվել:
Ավագանու նիստերի արձանագրություններում նշվում են օրակարգի հարցերը, ավագանու նիստին մասնակից անդամների անուն, ազգանունները, քվեարկությունների արդյունքները, ավագանու հանձնաժողովների եզրակացությունները: Կարող են արձանագրվել նաև ավագանու անդամների առաջարկները և հրավիրված անձանց արտահայտած կարծիքները:
5.6 Նիստին մասնակցելու կանոնները
Ավագանու կանոնակարգով սահմանվում է նիստին մասնակցելու որոշակի կարգ: Ավագանու անդամները և ավագանու նիստին հրավիրված անձինք իրավունք չունեն ընդհատելու նիստի բնականոն ընթացքը, մասնավորապես.
• ընդհատելու ելույթ ունեցողներին,
• օգտագործելու անձը վիրավորող, զրպարտող բառեր կամ արտահայտություններ,
• օգտագործելու սպառնալիքներ կամ ոչ պատշաճ արտահայտություններ ավագանու անդամների կամ համայնքի ղեկավարի հանդեպ,
• հրապարակելու գաղտնի տեղեկատվություն:
Նիստին ներկա այն անձինք, ովքեր խախտում են ավագանու նիստի բնականոն ընթացքը, կարող են ավագանու որոշմամբ դուրս հրավիրվել նիստերի դահլիճից:


Գլուխ 6.
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
6.1 Համայնքի զարգացման ծրագիրը
Որպես համայնքային քաղաքականությունը ձևավորող մարմին, ավագանին ընդունում է դրան առնչվող մի շարք հիմնական փաստաթղթեր? համայնքի զարգացման ծրագիրը, համայնքի բյուջեն, համայնքի գլխավոր հատակագիծը և այլն: Այս բաժնում մանրամասն քննարկվում է այդ փաստաթղթերի ձևավորման և հաստատման կարգը:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի զարգացման ծրագիրը մշակվում և ավագանու հաստատմանն է ներկայացվում համայնքի ղեկավարի կողմից:
Օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը համայնքի զարգացման ծրագիրը նորընտիր ավագանու հաստատմանն է ներկայացնում վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում:
Նախագիծը քվեարկության դնելուց առաջ ավագանին քննարկում է այն ու հանդես գալիս առաջարկություններով և դիտողություններով:
Անհրաժեշտ է, որ համայնքի բյուջեն կազմելիս, համայնքի ղեկավարը և նրա աշխատակազմը հաշվի առնեն զարգացման ծրագրում տեղ գտած ծրագրերը:
Ներկայումս համայնքների զարգացման ծրագրերը հիմնականում չեն ներառում զարգացման երկարաժամկետ ռազմավարական ուղղություններ, այլ պարունակում են միայն համայնքի ընդհանուր իրավիճակի գնահատման, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կապիտալ ներդրումների և աշխատանքների մասին տեղեկատվություն: Նշված ծրագրերը չեն արտահայտում համայնքի տնտեսական զարգացման իրական պատկերը և հնարավորությունները, իսկ դրանց իրականացումը չի հիմնավորվում տնտեսական զարգացման ռազմավարությամբ:
Համայնքի զարգացման իրական և ճշգրիտ ծրագիր մշակելու համար տեղական իշխանությունները պետք է.
• մանրակրկիտ ուսումնասիրեն համայնքում տիրող տնտեսական և սոցիալական իրավիճակը,
• որոշեն համայնքի զարգացման ոլորտները և ուղղությունները,
• կազմեն գործողությունների պլան, որը կապահովի զարգացման ռազմավարական նպատակների քայլ առ քայլ իրականացումը:
Այլ կերպ ասած, համայնքի ղեկավարությունը պարտավոր է մշակել համայնքի զարգացման ռազմավարական պլան, որի սահմանումը բերված է ստորև:

Համայնքի տնտեսական զարգացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված դերն ու լիազորութունները բավականին սահմանափակ են: Իրավիճակը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ համայնքների ղեկավարները, նրանց աշխատակազմերի, ինչպես նաև ավագանիների անդամները երբեմն չունեն բավարար գիտելիքներ և հմտություններ տնտեսական և ֆինանսական միջոցների կառավարման բնագավառներում:
Ինչպես արդեն նշվել է, համայնքային զարգացման պլանավորման գործընթացն սկսվում է տվյալ պահին համայնքում տիրող իրավիճակի ուսումնասիրմամբ: Իրավիճակի ուսումնասիրությունը ենթադրում է համայնքին առնչվող տարբեր ոլորտների? ժողովրդագրական վիճակագրական տվյալների և գործազրկության մակարդակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի, մասնավոր հատվածի զարգացման միտումների հետազոտում:
Զարգացման ռազմավարությունը մշակելիս, նախ և առաջ սահմանվում է տեսլականը? զարգացման հեռանկարը, որը սովորաբար արտահայտվում է մեկ կամ երկու նախադասությամբ: Ստորև, որպես օրինակ, բերված է Իջևան համայնքի զարգացման տեսլականը:
Իջևանը դարձնել բարեկեցիկ համայնք, տեղական ինքնակառավարման կայացած մարմիններով, էկոլոգիապես մաքուր արդյունաբերությամբ, զարգացած զբոսաշրջությամբ, մշակույթով և մասնավոր հատվածով:
Քանի որ տեսլականը բավականին ընդհանրացված գաղափար է, այն հետագայում բաժանվում է կոնկրետ նպատակների: Ստորև բերված են Իջևան համայնքի զարգաման տեսլականին հասնելու չորս ռազմավարական նպատակները.
• ֆինանսապես կայուն համայնք, որն ապահովում է բարձրորակ ծառայությունների մատուցում,
• զարգացած մասնավոր հատված,
• զարգացած և ճկուն զբոսաշրջության կազմակերպում,
• էկոլոգիապես մաքուր և անվտանգ շրջակա միջավայր:
Համայնքի զարգացման տեսլականն ու ռազմավարական նպատակները սահմանվում են` հիմնվելով համայնքի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների ուսումնասիրման ու վերլուծության վրա: Նման ուսումնասիրությունը հաճախակի կիրառվող կառավարման գործիք է? համայնքի ներուժը, կարողությունները և հիմնախնդիրները բացահայտելու համար:
Համայնքի ուժեղ (գույք, առավելություններ, այլք) և թույլ (ֆինանսական պարտավորություններ, հիմնախնդիրներ, թերություններ, այլ) կողմերի ուսումնասիրությունը տվյալ պահին տիրող իրավիճակի դրական և բացասական գնահատումն է:
Հնարավորությունների (հնարավոր բարենպաստ զարգացումներ) և վտանգների (սպառնալիքներ, անկանխատեսելի դեպքեր և դրանց հետևանքներ) ուսումնասիրությունը ապագա իրավիճակի դրական և բացասական կողմերի գնահատումն է: Վերջիններս հիմնականում կանխորոշվում են արտաքին գործոններով և իրադարձություններով:
Աղյուսակ 8-ում ներկայացված են Իջևան համայնքի ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների (ՈՒԹՀՎ) վերլուծության արդյունքները:
Աղյուսակ 7. Իջևան համայնքի ՈՒԹՀՎ վերլուծությունը

Ուժեղ կողմերը

Թույլ կողմերը

•      Տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ վստահությունը:
•      Համայնքում ձեռնարկատիրական գործունեության հարուստ փորձը: Անցյալ մի քանի տարիների ընթացքում աճել և զարգացել են փոքր և միջին ձեռնարկություններ: Այժմ տեղական ձեռնարկատերերը կազմակերպում են բիզնես ֆորումներ` իրենց շահերը ներկայացնելու համար:
•      Մարդկային ռեսուրսների առկայություն: Համայնքում առկա է հմուտ և վերապատրաստված աշխատուժ: Քաղաքում գործող կրթօջախներն ապահովում են երիտասարդների որակյալ կրթություն:
•      Բարենպաստ կլիմայական պայմանները, հարուստ բնությունը, բնական ռեսուրսների առկայությունը:

•      Հաղորդակցման և կապի անբավարար միջոցներ:
•      Ճանապարհների, երկաթուղու վատ վիճակը: Սա կարող է բացասական գործոն հանդիսանալ ներդրումների ներգրավման համար:
•      Սահմանափակ ֆինsանսական միջոցները: Վարկային ծրագրերի անմատչելիությունը:
•      Ջրամատակարարման հետ կապված մեծ խնդիրները: Ջրի վատ որակը լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում ներդրումային ծրագրերում ներգրավվելու համար:

Հնարավորություները

Վտանգները

Դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրումների հնարավորությունները: Ռեսուրսների առկայությամբ և տեխնիկական աջակցությամբ համայնքը կարող է գրավել հնարավոր ներդրողներին:
•      Համայնքն ունի բոլոր հնարավորությունները  տարածաշրջանում զբոսաշրջությունը զարգացնելու համար: Պատմամշակութային կոթողների առկայությունը և անկրկնելի բնությունը զբոսաշրջության զարգացման հիմք են հանդիսանում:
•      Մայրուղիների վերակառուցումը հնարավորություն է տալիս այցելուներին հաճելի և ավելի կարճ ժամանակահատվածում Երևանից հասնել Իջևան, Դիլիջան և Վանաձոր:
•      Ձեռնարկատիրության զարգացումը հմտությունների և տեխնիկական ապահովվածության շնորհիվ: Հաշվի առնելով համայնքի ձեռնարկատիրական ներուժը, կարելի է ենթադրել դրա հետագա զարգացումը` ֆինանսական միջոցների հայթհայթման դեպքում:

•      Համայնքում բնական աղետների (երկրաշարժեր) վտանգը մեծ է: Այս փաստը չի կարող անհանգստություն չպատճառել ապագա ներդրողներին:
•      Պատերազմի վերսկսման վտանգը: Համայնքը գտնվում է սահմանամերձ գոտում:
•      Համայնքի բնակչության արտագաղթը տնտեսապես ավելի բարենպաստ երկրներ կամ համայնքներ մեծ վնաս կարող է հասցնել համայնքի տնտեսության զարգացմանը:
•      Անտառահատումների վատ վերահսկողությունը կարող է նպաստել  տարածաշրջանում անտառների վերացմանը, ինչպես նաև փայտամշակման փոքր ձեռնարկությունների լուծարմանը (հումքի սակավության պատճառով):

Համայնքային զարգացման ռազմավարության մշակման հաջորդ քայլը գործողությունների պլանի կազմումն է: Գործողությունների պլանում մանրամասն ներկայացվում են այն ծրագրերն ու առաջադրանքները, որոնք տեղական իշխանությունները պարտավորվում են իրականացնել: Գործողությունների պլանում նշվում են ծրագրերի իրականացման կոնկրետ ժամկետները, պատասխանատուները, ֆինանսական և այլ ռեսուրսները, ակնկալվող արդյունքները:
Գործողությունների պլանի մշակումը պայմանավորված է համայնքի զարգացման հեռանկարով և ռազմավարական նպատակներով: Պլանում տեղ գտած ծրագրերի իրագործումը ենթադրում է առաջընթաց ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին:


Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների որոշ իրավասություններ ուղղակիորեն նպաստում են համայնքի տնտեսական զարգացմանը: Դրանք են?
• Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանում և գանձում: Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի համաձայն, ՏԻՄ-երը կանոնակարգում են համայնքի վարչական տարածքում տնտեսվարող որոշ սուբյեկտների գործունեությունը: Մասնավորապես, նրանք տրամադրում են վառելիքի, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի, մարդատար և երթուղային տաքսիների ծառայության, շինարարության իրականացման, բացօթյա առևտրի կազմակերպման և այլ թույլատվություններ:
• Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանում և գանձում: Համայնքային ծառայության օրինակներ են աղբահանությունը, ջեռուցումը, և այլն:
• Համայնքի սեփականություն համարվող գույքի և հողի վարձակալություն: Վարձակալության կարող են տրվել համայնքի սեփականություն համարվող ենթակառուցվածքները, բնակելի և ոչ բնակելի տարածքները, և այլն:
• Համայնքի սեփականություն համարվող գույքի և հողի օտարում: Գույքը կարող է վաճառվել ամբողջությամբ կամ մաս-մաս:
Ստորև ներկայացված են համայնքի զարգացմանը նպաստող և ձեռներեցությունը խթանող տեղական իշխանությունների որոշ նախաձեռնությունները`
• Համայնքի տնտեսական զարգացմանը նպաստել տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանման և գանձման ճկուն համակարգի ներդրմամբ:
• Նպաստել բիզնեսի զարգացմանը` իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ:
• Աջակցել այն ծրագրերի իրականացմանը, որտեղ ներգրավված են մասնավոր հատվածի միջոցները:
• Օժանդակել ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը (կազմակերպել համայնքում ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը և լուսաբանմանը նվիրված կոնֆերանսներ, համաժողովներ, խրախուսել վարկ տրամադրող կազմակերպություններին):
• Հնարավորինս պարզեցնել ձեռներեցության հետ կապված համայնքային կանոնները:
• Բարելավել տեղական բիզնեսներին մատուցվող համայնքային ծառայությունները:
Վերոհիշյալ նախաձեռնությունների իրականացմամբ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները մեծապես կարող են նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
6.2 Համայնքի բյուջեն
Համայնքի բյուջեն քաղաքականության ձևավորման ամենակարևոր փաստաթուղթն է, քանզի այն ապահովում է նաև այդ քաղաքականության իրականացումը. համայնքի բյուջեի միջոցներով են իրագործվում պլանավորված ծրագրերը:
ՀՀ Սահմանադրության համաձայն, համայնքներն իրենց բյուջեն ձևավորում են ինքնուրույն: Բյուջեի ձևավորման գործում ներգրավվում են համայնքի ղեկավարը և նրա աշխատակազմը, համայնքի ավագանին, բյուջետային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև համայնքի բնակիչները:
Բյուջեի ձևավորման գործընթացը և ժամկետները, ինչպես նաև այդ գործընթացում ավագանու և համայնքի ղեկավարի ունեցած դերն ու լիազորությունները սահմանված են ՏԻՄ և ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենքներով:
Համայնքի ղեկավարի աշխատակազմը կատարում է բյուջեի եկամուտների կանխատեսում, նախատեսում է ծախսային ուղղությունները, պատրաստում է բյուջեի նախագիծը և այն ներկայացնում համայնքի ղեկավարին:

Բյուջեն հաստատելիս ավագանու անդամներն իրավասու են.
• համեմատել նախորդ տարիներին կատարված ծախսերի և հավաքագրված եկամուտների ցուցանիշները,
• համայնքի ղեկավարից պարզաբանումներ պահանջել այդ ցուցանիշներում կտրուկ փոփոխություններ նկատելիս,
• պարզաբանումներ պահանջել պլանավորած և նախորդ տարվա բյուջեի փաստացի եկամուտներում մեծ տարբերություններ նկատելիս: Նույնը վերաբերում է ծախսային մասին,
• մանրակրկիտ ուսումնասիրել ոչ հարկային եկամուտների աղբյուրները,
• առաջարկել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի փոփոխություններ ,
• պահանջել համայնքի սեփականություն համարվող գույքի ամենամյա պարտադիր գույքագրման արդիացված փաստաթղթերը, այդ թվում գույքի օտարման կամ ձեռքբերման մասին տեղեկատվությունը ,
• առաջարկել համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության դրույքաչափերի փոփոխություններ,
• առաջարկել բյուջեի ծախսային մասի փոփոխություններ կամ նոր ուղղություններ, դրանով իսկ հիմք դնելով նոր քաղաքականության իրականացմանը,
• պահանջել բյուջեի ծախսային մասի յուրաքանչյուր հոդվածի հիմնավորում կամ պարզաբանում:
Որպես կանոն, համայնքի բյուջեի միջոցները սահմանափակ են: Այդ իսկ պատճառով անհնար է մեկ տարվա բյուջեով ապահովել մշակված քաղաքականության իրագործումը: Քաղաքականության իրագործումը պահանջում է բյուջեի երկարաժամկետ պլանավորում և կանխատեսում:
Կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը օգտակար գործիք է, մասնավորապես, համայնքի երկարաժամկետ գործողությունների պլանավորման համար: Սակայն, ՀՀ բյուջետային օրենսդրությունը համայնքներին պարտադրում է մշակել միայն մեկ տարվա բյուջե` անտեսելով դրամահոսքի երկարաժամկետ պլանավորումը: Նման իրավիճակում կտրուկ աճում է ներդրումների անորոշության ռիսկի գործոնը, ինչը խոչընդոտող հանգամանք է համայնքում ներդրումներ կատարողների համար:
Համայնքի ղեկավարի և ավագանու կարևոր առաքելություններից է քաղաքացիների ներգրավումը համայնքում մեծածավալ ներդրումային ծրագրերի ընտրության և դրանց առաջնահերթության որոշման գործընթացում:
Որոշ համայնքներում ստեղծվում են ակտիվ քաղաքացիների խմբեր, որոնց հետ հանդիպում են քաղաքապետարանի աշխատակիցները? թաղամասերում անհրաժեշտ կապիտալ ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով: Համայնքի բոլոր թաղամասերի ներկայացուցիչներն իրենց ծրագրերն են ներկայացնում հատուկ ստեղծված հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներ, ավագանու անդամներ և ակտիվ քաղաքացիների խմբերի ներկայացուցիչներ: Այնուհետև, գնահատման բալային համակարգով որոշվում է այդ ծրագրերի առաջնահերթությունը: Նման համագործակցության արդյունքում ստեղծվում է համայնքի կապիտալ ներդրումային ծրագրերի համապարփակ փաթեթ, որը ներկայացվում է ավագանու քննարկմանը և հաստատմանը:
Համայնքների բյուջեների կատարման սպասարկումը իրականացվում է գանձապետական տարածքային ստորաբաժանումների միջոցով, որտեղ յուրաքանչյուր համայնք ունի բյուջետային իր հաշվի համարը: Դրան զուգահեռ, համայնքի նպատակային հատուկ ծրագրերի իրականացման համար մասնավոր անձանց կողմից տրամադրված դրամական նվիրատվությունները կամ դրամաշնորհները կարող են պահվել որևէ բանկում? այդ անձանց պահանջով, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ և համայնքի ավագանու որոշմամբ:
Ձեռնարկի 8-րդ գլխում մանրամասն ներկայացվում է ավագանու դերը համայնքի բյուջեի ձևավորման, հաստատման, կատարման և վերահսկման գործում:
6.3 Համայնքի գլխավոր հատակագիծը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանին հաստատում է կառավարության սահմանած կարգով կազմված համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաները, քաղաքաշինական այլ փաստաթղթերը:
Համայնքի գլխավոր հատակագծում նշվում են համայնքի վարչական տարածքները, գործող և պլանավորված ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության զարգացումները, հանրային և մասնավոր հողատարածքների օգտագործման կանոնները, ներկայացվող ինժեներական և շինարարական պահանջները և հերթականությունը :
Համայնքի գլխավոր հատակագծի մշակումը պահանջում է բարձր որակավորում ունեցող ճարտարապետների և ճարտարագետների ներգրավում: Համայնքի հատակագծման աշխատանքներն իրականացվում են համայնքի պատվերով լիցենզավորված կազմակերպության կողմից, որը, Գնումների մասին օրենքի համաձայն, ընտրվում է տեղական իշխանությունների կողմից հայտարարված բաց մրցույթով:
Սովորաբար համայնքի հատակագծման աշխատանքները տևում են 2 և ավելի տարիներ: Երբեմն այդ աշխատանքների կատարման վարձատրությունը իրականացվում է միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների կամ պետական սուբսիդիաների միջոցներով:
Համայնքի ղեկավարի որոշմամբ համայնքում ստեղծվում է աշխատանքային խումբ, որը համագործակցում է մրցույթը շահած լիցենզավորված կազմակերպության մասնագետների և ճարտարապետների հետ: Նման համագործակցության արդյունքում է ձևավորվում համայնքի ապագա տեսքը: Աշխատանքային խմբում ընդգրկվում են համայնքի ավագանու անդամներ, տեղական հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են իրենց կարծիքներն ու առաջարկությունները:
Հատակագծի մշակված նախագիծը ներկայացվում է հանրությանը: Նախագծի բաց քննարկումները կարող են տեղի ունենալ ավագանու նիստերի կամ հատուկ կազմակերպված հանդիպումների ժամանակ: Տեղական իշխանությունները պետք է խրախուսեն քաղաքացիների ակտիվ մասնակցությունը այդ քննարկումներին:
Բոլոր առաջարկությունները և մեկնաբանությունները քննարկելուց հետո համայնքի ղեկավարը նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը:
Քաղաքաշինության մասին օրենքի համաձայն, համայնքի հատակագիծը վերջնականապես հաստատվում է կառավարության որոշմամբ: Հետագա լրացուցիչ փոփոխությունները կատարվում են տեղական իշխանությունների նախաձեռնությամբ և որոշմամբ, բացառությամբ հողերի օգտագործմանը և գոտիավորմանը վերաբերող փոփոխությունների:


Գլուխ 7.
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
7.1 Հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատումը
Ինչպես արդեն նշվել է, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում, և առհասարակ, տեղական ինքնակառավարումը կանոնակարգող մյուս օրենքներում պարբերաբար փոփոխություններ են կատարվում: Սա հատուկ է այն երկրներին, որոնք գտնվում են օրենսդրական բարեփոխումների անցումային շրջանում: Կատարվող օրենսդրական փոփոխություններով աստիճանաբար ընդլայնվում են ՏԻՄ-երի լիազորությունները:
Մասնավորապես, համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքների, հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման գործում ավագանու դերի բարձրացումը դրա վառ ապացույցն է:
2004թ. Համայնքային ծառայության մասին օրենքի ընդունմամբ կարգավորվեցին համայնքի ղեկավարի աշխատակազմի կազմավորման, համայնքային ծառայողի ատեստավորման, վերապատրաստման, առաջխաղացման, իրավական վիճակի և այլ հարցեր:
Համայնքային ծառայության մասին օրենքի համաձայն, համայնքներում ստեղծվում են մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են ավագանու բոլոր անդամները, մարզպետարանի երեք ներկայացուցիչներ և համայնքի ղեկավարը: Փաստորեն, որպես մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամներ, ավագանու անդամները որոշիչ դեր են խաղում համայնքի ղեկավարի աշխատակազմի կազմավորման գործում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, տեղական ինքնակառավարման ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով, մշակում և գործողության մեջ է դնում Համայնքային ծառայության մասին օրենքի կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև կազմակերպում է համայնքի ղեկավարի աշխատակազմի վերապատրաստման ծրագրեր:

Աղյուսակ 7-ում ներկայացված է համայնքի ղեկավարի աշխատավարձի տոկոսաչափերի սանդղակը? ելնելով համայնքի բնակչության թվաքանակից:
Աղյուսակ 8. Համայնքի ղեկավարի աշխատավարձի հաշվարկումը

Համայնքի բնակչությունը

/հազ. բնակիչ/          Համայնքի ղեկավարի աշխատավարձի հաշվարկումը Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ` տոկոսային հարաբերակցությամբ:

Մինչև 1,000            Մինչև 50 տոկոս

Մինչև 5,000  Մինչև 60 տոկոս

Մինչև 20,000            Մինչև 70 տոկոս

Մինչև 75,000           Մինչև 80 տոկոս

75,000-ից ավելի            Մինչև 90 տոկոս

 

Համայնքի բնակչությունը

/հազ. բնակիչ/          Համայնքի ղեկավարի աշխատավարձի հաշվարկումը Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի նկատմամբ` տոկոսային հարաբերակցությամբ:

Մինչև 1,000            Մինչև 50 տոկոս

Մինչև 5,000  Մինչև 60 տոկոս

Համայնքի ղեկավարի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրության չափերը և դրանց փոփոխությունները համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին: Յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի աշխատավարձի 80 տոկոսը:
7.2 Գույքի կառավարումը
ՀՀ կառավարության 1997թ. թիվ 42, 51 և 116 որոշումներով համայնքի վարչական տարածքում գտնվող պետության կարիքների համար ոչ անհրաժեշտ պետական գույքն անհատույց հանձնվեց համայնքներին: Խիստ կարևորվում է համայնքի սեփականություն համարվող գույքի արդյունավետ կառավարումը, քանի որ այդ գույքը համարվում է համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման կարևոր աղբյուր:
Գույքի արդյունավետ կառավարման քաղաքականությունը ենթադրում է համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերումը, օգտագործումը և օտարումը? օգտագործելով գույքի լրիվ արժեքը: Այս գործընթացներն ապահովելու համար գույքը նախ պետք է հաշվառել (գույքագրել, գրանցել և դասակարգել):
Անշարժ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների լիարժեք կիրառման նախապայման է հանդիսանում գույքի գրանցումը Անշարժ գույքի կադաստրի պետական մարմնում: Համայնքի սեփականություն համարվող գույքի գրանցման աշխատանքները դրված են համայնքի վրա: Սակայն, Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում անցկացված հարցումների համաձայն, շատ համայնքներում գույքի պետական գրանցման գործընթացը մինչև հիմա ավարտված չէ:
Որոշ համայնքներ չեն կարողանում դա իրականացնել ֆինանսական միջոցների սղության պատճառով, իսկ որոշ համայնքներում չի գիտակցվում համայնքային գույքի գրանցման կարևորությունը: Նման իրավիճակում մեծանում են գույքը կորցնելու վտանգը և վերջինիս ապօրինի շահագործման հնարավորությունները, նվազում են համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների աղբյուրները, քանզի չգրանցված գույքը հնարավոր չէ օրինական եղանակով վարձակալության հանձնել կամ վաճառել:
Գույքի դասակարգումը սահմանում է գույքի օգտագործման նպատակները, դրա եկամտաբերության և օգտավետության մակարդակները: Համաձայն այս չափանիշների, գույքը դասակարգվում է որպես.
• սոցիալական – օգտագործվում է ՏԻՄ-երի պարտադիր լիազորությունները կատարելու համար (մանկապարտեզներ, մշակույթի տներ, քաղաքապետարանի վարչական շենք և այլն),
• եկամտաբեր – համայնքի բյուջեի եկամուտների ապահովման աղբյուր,
• անհեռանկարային – համայնքի հաշվեկշռում գրանցված, բայց չօգտագործվող գույք (անավարտ շինություններ, շենքերի չօգտագործվող տարածքներ և այլն): Այս գույքը համարվում է ոչ եկամտաբեր և պահանջում է պահպանման որոշակի ծախսեր:
Գույքի արդյունավետ կառավարումը տեղական իշխանություններին հնարավորություն է ընձեռում ավելացնել համայնքի բյուջեի եկամտային մասը, կրճատել գույքի պահպանման կամ շահագործման ծախսերը, ինչպես նաև անհեռանկարային գույքը դարձնել եկամտաբեր:


Աղյուսակ 9. Համայնքային գույքի դասակարգումը


Գույքի արդյունավետ կառավարման ուղղությամբ համայնքի ավագանին կարող է կիրառել հետևյալ քայլերը.
• ճշտել համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտների աղբյուրները գույքի վաճառքի կամ վարձակալության եղանակով,
• ճշտել գույքի օգտագործման մեխանիզմները, սահմանել գույքի վաճառքի կամ վարձակալության պայմանները, գները և վճարները,
• իրականացնել գույքի դասակարգումը` ճշտելով դրա եկամտաբերության հնարավորությունները, օգտագործման նպատակները,
• մշակել և հաստատել գույքի կառավարման երկարաժամկետ ռազմավարություն:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքն ավագանու վրա դնում է որոշակի պարտավորություններ համայնքային գույքի կառավարման հարցում: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ամենամյա պարտադիր գույքագրումը հաստատվում է ավագանու կողմից:
Սեփականության իրավունքով գույքի ձեռքբերումից կամ օտարումից հետո մեկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ և դրանք ներկայացնում ավագանու առաջիկա նիստին հաստատման համար:
7.3 Միջհամայնքային միավորումների ստեղծումը
Համայնքային ընդհանուր խնդիրների լուծման, ինպես նաև համայնքի կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով հարևան համայնքների ավագանիները կարող են ֆինանսական միջոցների և կազմակերպչական ներուժի միավորման մասին որոշում կայացնել:
Նման դեպքերում ավագանին որոշում է կայացնում միջհամայնքային միավորում ստեղծելու և իր ներկայացուցչին այնտեղ նշանակելու մասին:
Ներկայումս ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, մշակում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը և օրենքի կիրառման ընթացակարգերը:
Առայժմ վերջնականապես որոշված չէ նաև միջհամայնքային միավորումների` պարտադիր կամ կամավորական սկզբունքներով ստեղծվելու խնդիրը:
Համայնքի ավագանու անդամները, համագործակցության նպատակով, կարող են անդամակցել համայնքային մասնագիտական կազմակերպություններին: Նման համագործակցությունն ունի հետևյալ առավելությունները.
• մասնակցություն վերապատրաստման դաընթացներին,
• տեխնիկական խորհրդատվություն և օժանդակություն,
• օրենսդրական բարեփոխումներ կատարելու ջանքերի միավորում:
Այդպիսի շատ կազմակերպություններ (օրինակ, Հայաստանի ավագանիների ասոցիացիան) հրատարակում են իրենց թերթերը: Ավագանու անդամները կարող են օգտագործել այս հնարավորությունը` հանդես գալու հրապարակային հայտարարություններով կամ ուղերձներով, հանրությանը ներկայացնելու իրենց ուղերձներին տրված պատասխանները, ընդհանուր մտահոգությունները, առաջարկությունները և օրենսդրական նախաձեռնությունները:
7.4 Տեղական հանրաքվեի նախաձեռնումը
ՀՀ Տեղական հանրաքվեի մասին օրենքի համաձայն, որպես տեղական հանրաքվեի նախաձեռնողներ կարող են հանդես գալ համայնքի ղեկավարը, ավագանին կամ տվյալ համայնքի բնակիչների որևէ խումբ:
Տեղական հանրաքվեի նախաձեռնող խումբը պետք է ընդգրկի ընտրելու իրավունք ունեցող առնվազն հինգ քաղաքացի: Նախաձեռնող խումբը դիմում է տվյալ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպող տարածքային ընտրական հանձնաժողով` գրանցվելու խնդրանքով:
Տեղական հանրաքվեներին վերաբերող բոլոր հարցերը մանրամասն ներկայացվում են ՀՀ Տեղական հանրաքվեի մասին օրենքում:
Տեղական հանրաքվե կարող է նախաձեռնվել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված համայնքային խնդիրների վերաբերյալ: Տեղական հանրաքվեի միջոցով չեն կարող կարգավորվել.
• ուղղակիորեն տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված խնդիրները,
• մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների սահմանափակմանը կամ դրանցից զրկելուն վերաբերող խնդիրները,
• տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող խնդիրները,
• համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող խնդիրները,
• համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին խնդիրները,
• համայնքի սեփականություն համարվող գույքի (այդ թվում` հողի) օտարման մասին խնդիրները,
• բնակչության առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին խնդիրները,
• պատմական, մշակութային, բնական հուշարձանների և արգելանոցների անվտանգության խնդիրները:
Հարկ է նշել, որ տեղական հանրաքվեի միջոցով լուծման ենթակա խնդիրը պետք է ունենա այնպիսի ձևակերպում, որին հնարավոր կլինի տալ միանշանակ պատասխան:
7.5 Համայնքի պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվում է համայնքի ավագանու կողմից` համայնքի ղեկավարի ներկայացմամբ: Համայնքի ավագանին իր որոշմամբ պատվավոր քաղաքացու կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր բացառիկ ավանդ ունեն համայնքի բարեկեցության և զարգացման գործում:
Պատվավոր քաղաքացու կոչումը շնորհելու և կոչումից զրկելու կարգը և գործառույթները նկարագրվում են ավագանու կանոնակարգում: Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին ավագանու որոշումը լուսաբանվում է տեղական թերթերում և հեռուստատեսությամբ, ինչպես նաև փակցվում է տեղեկատվական ցուցատախտակների վրա:
7.6 Ավագանու վերահսկողական լիազորությունները
Համայնքի ավագանին վերահսկում է համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման գործընթացը և կարող է դատական կարգով վիճարկել նրա` օրենքին, ավագանու որոշումներին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները:
Եթե համայնքի ղեկավարի որոշումներն, ավագանու անդամի կարծիքով, անօրինական են կամ հակասում են նախկինում ավագանու կողմից կայացրած որոշումներին, ապա համայնքի ղեկավարի որոշումը ստալալուց հետո` եռօրյա ժամկետում, նա կարող է պահանջել ավագանու արտահերթ նիստի գումարում:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը պարտավոր է ավագանու անդամից տվյալ առաջարկը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրավիրելու ավագանու արտահերթ նիստ: Տվյալ նիստում ավագանին պետք է ներկայացնի գրավոր առարկություններ և առաջարկություններ համայնքի ղեկավարի ընդունած որոշման վերաբերյալ: Ավագանու առաջարկությունների փաթեթի ստացման պահից որոշման իրականացումը կասեցվում է:
Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարը համայնքի ավագանուն է ներկայացնում իր վերջնական դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: Եթե այդ ընթացքում ավագանու նիստ չի հրավիրվում, ապա համայնքի ղեկավարի որոշումը համարվում է անվավեր: Այն դեպքում, երբ համայնքի ղեկավարը չի փոխում իր դիրքորոշումը, ավագանին կարող է բողոքարկել համայնքի ղեկավարի որոշումը դատական կարգով:
7.7 Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախաձեռնությունը
Համանքի ավագանին համայքի ղեկավարին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ համայնքի ղեկավարի` իր լիազորությունները ստանձնելուց առնվազն մեկ տարի հետո: Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների `օրենքով սահմանված թվի մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ: Նման առաջարկով ավագանին կարող է հանդես գալ հետևյալ դեպքերում, երբ.
• համայնքի ղեկավարը համայնքի բյուջե փաստացի ստացված եկամուտների սահմաններում չի կատարում պարտադիր լիազորությունները կամ անբավարար է կատարում պետության կողմից պատվիրակված լիազորությունները,
• դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` օրենքին կամ իրավական այլ ակտերին հակասող մի շարք որոշումները,
• առկա է համայքի ղեկավարի կողմից ավագանու որոշումները պարբերաբար խախտելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը:
Այդ հարցի առնչությամբ ավագանու հրավիրված նիստի ժամանակ համայնքի ավագանին կազմում է արձանագրություն, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է մարզպետին: Արձանագրությունը մարզպետին հիմք է տալիս իր կողմից համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնելու համար:
Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների կեսից ավելիով: Եռօրյա ժամկետում ավագանու որոշումը և դրան կից` համայնքի ղեկավարի կարծիքը, ուղարկվում են մարզպետին: Եռօրյա ժամկետում մարզպետը համայնքից ստացած փաստաթղթերը ներկայացնում է կառավարությանը`կցելով իր կարծիքը:
Կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու հիմքերի մասին եզրակացություն ստանալու նպատակով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու կամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի եզրակացությունը ստանալուց հետո կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում և որոշում է ընդունում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու կամ պաշտոնանկության նախաձեռնությունը մերժելու վերաբերյալ: Այդ հարցը կառավարության քննարկմանն է ներկայացնում պետական լիազորված մարմինը:
Կառավարության` համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:
Հարկ է նշել նաև, որ ավագանին կարող է դատական կարգով բողոքարկել կառավարության որոշումը համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին, այդ որոշումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
Մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ չեն կարող նշանակվել, իսկ համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել: Կառավարությունը, համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, նշանակում է արտահերթ ընտրություններ:

 

7.8 Ավագանու այլ իրավասությունները
Համայնքի ավագանին կարող է համայնքին վերաբերող, սակայն իր իրավասություններից դուրս գտնվող հարցերին անդրադառնալ ուղերձների ընդունման միջոցով: Համայնքի ավագանին կարող է ուղերձներ հղել համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ պետական այլ մարմիններին: Տեղական ինքնկառավարման մասին օրենքը պարտադրում է պետական մարմիններին և համայնքի ղեկավարին` քննության առնելու և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնելու ավագանուն, ուղերձն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, ավագանին հաստատում է համայնքի զինանշանը, որը պատկերվում է համայնքի պաշտոնական կնիքի վրա,ինչպես նաև համայնքի պաշտոնական նամակների, փաստաթղթերի, ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների վրա:
Համայնքի ավագանին իրավասու է առաջարկություն ներկայացնել պետական լիազորված մարմին կամ համաձայնություն տալ համայնքի անվանափոխության վերաբերյալ:
Ավագանին իրավասու է որոշում կայացնելու համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, ինչպես նաև համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերությունների անվանման և վերանվանման վերաբերյալ:
Նշենք, որ ավագանու վերոհիշյալ իրավասությունների ցանկն ամբողջական չէ, և հնարավոր չէ այստեղ անդրադառնալ ավագանու այն բոլոր լիազորություններին, որոնք թվարկված են Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Առավել ևս, որ օրենքը տեղական իշխանություններին թույլ է տալիս իրականացնելու համայնքային շահերին վերաբերող, օրենքին չհակասող ցանկացած գործունեություն: Դա է պատճառը, որ հետագա բաժիններում ավագանու իրավասությունները մանրամասն դիտարկվում են միայն ֆինանսների և համայնքային ծառայությունների մատուցման ոլորտներում:

Գլուխ 8.
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
8.1 Համայնքի բյուջեի կառուցվածքը
Ըստ Տեղական ինքնակառավարման և ՀՀ Բյուջետային համակարգի մասին օրենքների, համայնքի բյուջեն եկամուտների ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիր է, որը նպատակաուղղվում է տեղական իշխանությունների օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը:
Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից, որոնցից յուրաքանչյուրի եկամուտները և ծախսերը սահմանված են օրենքով:
Աղյուսակ 10-ում ներկայացված են համայնքի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտները և ծախսերը:
Բյուջեի վարչական մասից կատարվում են համայնքային ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքների պահպանման ու շահագործման ծախսերը:
Բյուջեի ֆոնդային մասի միջոցներով ֆինանսավորվում են կապիտալ ծրագրերը և աշխատանքները:
Բյուջեի վարչական մասը պետք է, իսկ ֆոնդային մասը կարող է ունենալ պահուստային ֆոնդ` ֆինանսավորելու չնախատեսված կամ լրացուցիչ ծախսերը: Վարչական մասի պահուստային ֆոնդը կազմում է բյուջեի վարչական մասի եկամուտների 5-20 տոկոսը, իսկ ֆոնդային մասի պահուստային ֆոնդը? բյուջեի ֆոնդային մասի եկամուտների մինչև 30 տոկոսը: Պահուստային մասերի միջոցները կարող են օգտագործվել բացառապես ավագանու որոշումներով:
Համայնքի բյուջեի հաստատման մասին որոշման մեջ ավագանին կարող է սահմանել համայնքի ղեկավարի կողմից կատարվող վերաբաշխումների չափաքանակները:


Աղյուսակ 10. Համայնքի բյուջեի վարչական ու ֆոնդային մասերի եկամուտներն ու ծախսերը

Վարչական մասի եկամուտները

Ֆոնդային մասի եկամուտները

•      Հարկային եկամուտներ (հողի հարկ, գույքահարկ)
•      Մասհանումներ  այլ հարկատեսակներից և պարտադիր վճարներից  (եկամտահարկից, շահութահարկից, բնապահպանական վճարներից)
•      Պետական տուրքեր (քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, նոտարական ծառայություններ կատարելու համար)
•      Տեղական տուրքեր  (շինարարական, վերակառուցման, քանդման աշխատանքների, բացօթյա վաճառքի կազմակերպման,  ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի վաճառքի և այլ թույլտվությունների համար)
•      Ոչ հարկային եկամուտներ (հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ, գույքի վարձակալությունից եկամուտներ, վարչական իրավախախտումների համար ՏԻՄ-երի կողմից վարչական պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ, տեղական վճարներ, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարներ, պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրվող միջոցներ և այլն)
•      Պաշտոնական տրանսֆերտներ (պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ , այլ դոտացիաներ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ և այլն)
•      Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ (բյուջետային փոխատվություններ, վարչական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ)

•      Ոչ հարկային եկամուտներ (նվիրատվության կարգով համայնքին որպես սեփականություն անցած դրամական միջոցներ, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներ և այլն)
•      Կապիտալի գործառնություններից եկամուտներ (համայնքի սեփականություն համարվող հիմնական միջոցների (այդ թվում հողերի և ոչ նյութական ակտիվների օտարումից եկամուտներ և այլն)
•      Պաշտոնական տրանսֆերտներ (պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ, այլ աղբյուրներից ստացվող նպատակային տրանսֆերտներ)
•      Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման  նպատակով ներգրավվող միջոցներ (վարկեր, ՏԻՄ-երի թողարկած պարտատոմսերից ստացված միջոցներ, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացվող միջոցներ` 30 տոկոսի չափով, ֆոնդային բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդ)

Վարչական մասի ծախսերը

Ֆոնդային մասի ծախսերը

ՏԻՄ-երի, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ
•      Տոկոսավճարներ
•      Սուբսիդիաներ
•      Ընթացիկ տրանսֆերտներ, այդ թվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ
•      Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր (գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր, գործուղումներ և ծառայողական ուղևորություններ, տրանսպորտային, կապի, կոմունալ ծառայությունների վճարներ, այլ ծախսեր)
•      Պահուստային ֆոնդ
•      Պետական բյուջեից կամ այլ համայնքների բյուջեներից ներգրավված փոխառու միջոցների մարումներ

•      Կապիտալ ներդրումների ծախսեր  (կապիտալ շինարարության ծախսեր, կապիտալ ակտիվների (շենքեր, շինություններ, հող, սարքեր, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն) ձեռքբերման ծախսեր, կապիտալ տրանսֆերտների գծով ծախսեր և այլն) Կապիտալ նորոգումների ծախսեր
•      Պահուստային ֆոնդ
•      Փոխառու միջոցների և դրանց տոկոսադրույքների մարումներ

Օրենքը սահմանում է բյուջեի վարչական մասից ֆոնդային մաս միջոցների փոխանցման երկու եղանակ.
• վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ,
• վարչական բյուջեի նախորդ ֆինանսական տարվա ազատ մնացորդը` համարելով, որ համայնքը կատարել է այդ տարվա իր բոլոր պարտավորությունները :
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին օրենքի, ֆոնդային մասի ֆինանսական միջոցները չեն կարող փոխանցվել բյուջեի վարչական մաս, բացառությամբ բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում վարչական բյուջեում առաջացող պակասուրդի ֆինանսավորման համար, ավագանու առաջարկությամբ, կառավարության որոշմամբ և սահմանած կարգով տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով համայնքի ֆոնդային բյուջեից ժամանակավոր ազատ միջոցների բյուջեի վարչական մաս ուղղման դեպքերի:
Համայնքի բյուջեն պետք է լինի հավասարակշռված. վարչական և ֆոնդային մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային ելքերը չեն կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի համապատասխան մասերում նախատեսված հաշվարկային-դրամարկղային մուտքերը:
Համայնքները կարող են բյուջեն պլանավորել պակասուրդով? բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցմամբ, եթե պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները նախատեսվել են բյուջեով: Բյուջեի պակասուրդը ֆինանսավորվում է ներգրավված փոխառու միջոցներով, պետական գույքի մասնավորեցումից ստացված մասհանումներով (որն այժմ կազմում է 30 տոկոս), կամ նախորդ տարվա բյուջեի մնացորդ ազատ միջոցներից:
8.2 Բյուջեի ձևավորումը և հաստատումը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո? երկամսյա ժամկետում: Հարկ է նշել, որ համայնքի ղեկավարը կարող է բյուջեի նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացնել մինչև պետական բյուջեի հաստատումը: Եթե պետական բյուջեի հաստատումից հետո համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի համապատասխան փոփոխությունները և/կամ լրացումները:
Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Ավագանու անդամները բյուջեի նախագծի վերաբերյալ կարող են հանդես գալ գրավոր առաջարկություններով: Եթե ավագանու անդամի առաջարկությունը նախատեսում է բյուջեի ծախսային մասի ավելացում, ապա նա պետք է նշի համապատասխան ֆինանսական միջոցների աղբյուրները:
Քննարկումներից հետո համայնքի ղեկավարին տրվում է մինչև մեկ շաբաթ ժամանակ` ներկայացված նախագծի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
Նշված ժամկետում համայնքի ղեկավարը հրավիրում է համայնքի ավագանու նիստ? ներկայացնելու իր դիրքորոշումը ավագանու առաջարկած փոփոխությունների վերաբերյալ: Բյուջեի նախագիծը քվեարկության է դրվում ամբողջությամբ? ներառյալ համայնքի ղեկավարի ընդունած փոփոխությունները: Բյուջեի չընդունվելու դեպքում բյուջեի նոր նախագծի քննարկման համար հրավիրվում է արտահերթ նիստ:
Համայնքի բյուջեն չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը կարող է դնել իր հրաժարականի հարցը: Այդ դեպքում, եթե ավագանին եռօրյա ժամկետում, ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների կեսից ավելիով նման որոշում չի ընդունում, ապա համայնքի բյուջեն համարվում է հաստատված` համայնքի ղեկավարի կատարած ուղղումներով:
Եթե մինչև տարվա սկիզբը ավագանին չի ընդունում համայնքի բյուջեն, ապա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով: Սա նշանակում է, որ մինչ նոր բյուջեի ընդունումը, համայնքը չի կարող նախաձեռնել նոր ներդրումային ծրագրեր, կամ ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ, եթե դրանք գերազանցում են նախորդ տարվա ծախսային հոդվածները:
Տարվա ընթացքում համայնքի բյուջեում փոփոխություններ և/կամ լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների առաջարկությամբ: Համայնքի բյուջեում առաջարկվող փոփոխությունները կամ լրացումները չեն կարող խախտել համայնքի բյուջեի հավասարակշռությունը:
Համայնքի ավագանու անդամի կողմից առաջարկած այն փոփոխությունները կամ լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով:

8.3 Բյուջեի կազմման ժամանակացույցը. ամենակարևոր ժամկետները
Ստորև, աղյուսակ 11-ում բերվում է բյուջետային օրացույցի օրինակ, որտեղ նշվում են բյուջեի ձևավորման փուլերը և ժամկետները:
Նշված ժամկետները պայմանական են:


Աղյուսակ 11.Բյուջեի ձևավորման փուլերը և ժամկետները

Ժամկետները

Կատարվելիք աշխատանքները

Պատասխանատու մարմինները/անձինք

Հունիսի 15   Կազմել բյուջետային օրացույց            Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Հունիսի 25   Որոշել բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները             Համայնքի ղեկավար,

ավագանի

Հուլիսի 1      Աշխատակազմի բաժիններին և բյուջետային հիմնարկներին բաժանել մեթոդական ցուցումները, եկամուտների ու ծախսերի հաշվարկման սահմանված ձևերը Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Հուլիսի 10    Կատարել եկամուտների կանխատեսումներ և վերլուծել ֆինանսական միտումները Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Օգոստոսի 15            Բյուջետային ֆինանսավորման հայտերի, ծրագրերի և ծախսերի նախահաշիվների ներկայացում համայնքի ղեկավարին Բաժիններ, բյուջետային հիմնարկներ

Սեպտեմբերի 1            Քննության առնել ներկայացված հայտերը և ծրագրերը    Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Սեպտեմբերի 15            Կազմակերպել բյուջետային առաջարկությունների նախնական քննարկումներ            Համայնքի ղեկավար

Սեպտեմբերի 25     Մշակել և ամփոփել բյուջետային առաջարկությունները            Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին.

Սեպտեմբերի 30             Սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը            Համայնքի ղեկավար,

ավագանի

Հոկտեմբերի 15      Կազմել բյուջեի նախագծի նախնական տարբերակը              Ֆինանսական բաժին

Նոյեմբերի 1 Կազմակերպել բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկում   Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 1        Կազմել բյուջեի նախագիծը            Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 8        Ավագանու անդամներին ուղարկել բյուջեի նախագիծը             Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 10            Կազմակերպել բյուջեի հանրային քննարկումներ            Համայնքի ղեկավար, ավագանի

Դեկտեմբերի 15      Բյուջեի նախագիծը քննարկել ավագանու նիստում            Համայնքի ղեկավար,

ավագանի

Դեկտեմբերի 20      Բյուջեի նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ            Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 22      Բյուջեի նախագիծը ներկայացնել ավագանու հաստատմանը            Համայնքի ղեկավար

 

 

Հունիսի 15   Կազմել բյուջետային օրացույց            Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Հունիսի 25   Որոշել բյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները             Համայնքի ղեկավար,

ավագանի

Հուլիսի 1      Աշխատակազմի բաժիններին և բյուջետային հիմնարկներին բաժանել մեթոդական ցուցումները, եկամուտների ու ծախսերի հաշվարկման սահմանված ձևերը Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Հուլիսի 10    Կատարել եկամուտների կանխատեսումներ և վերլուծել ֆինանսական միտումները Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Օգոստոսի 15            Բյուջետային ֆինանսավորման հայտերի, ծրագրերի և ծախսերի նախահաշիվների ներկայացում համայնքի ղեկավարին Բաժիններ, բյուջետային հիմնարկներ

Սեպտեմբերի 1            Քննության առնել ներկայացված հայտերը և ծրագրերը    Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին

Սեպտեմբերի 15            Կազմակերպել բյուջետային առաջարկությունների նախնական քննարկումներ            Համայնքի ղեկավար

Սեպտեմբերի 25     Մշակել և ամփոփել բյուջետային առաջարկությունները            Ֆինանսական բաժին,

ծրագրերի բաժին.

Սեպտեմբերի 30             Սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը            Համայնքի ղեկավար,

ավագանի

Հոկտեմբերի 15      Կազմել բյուջեի նախագծի նախնական տարբերակը              Ֆինանսական բաժին

Նոյեմբերի 1 Կազմակերպել բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկում   Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 1        Կազմել բյուջեի նախագիծը            Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 8        Ավագանու անդամներին ուղարկել բյուջեի նախագիծը             Համայնքի ղեկավար

Դեկտեմբերի 10            Կազմակերպել բյուջեի հանրային քննարկումներ            Համայնքի ղեկավար, ավագանի

Դեկտեմբերի 15      Բյուջեի նախագիծը քննարկել ավագանու նիստում            Համայնքի ղեկավար,

ավագանի

Դեկտեմբերի 20      Բյուջեի նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ            Համայնքի ղեկավար

8.4 Փոխառու միջոցների ներգրավման հիմնավորումը
Հայաստանում որդեգրված ապակենտրոնցման քաղաքականության հիմնական նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել հանրային ծառայությունների պատշաճ մատուցում: Միաժամանակ, բարձրորակ ծառայությունների մատուցման նախապայման է հանդիսանում ենթակառուցվածքների բարվոք վիճակը: Համայնքում զարգացման շարունակական գործընթացն ապահովելու համար տեղական իշխանությունները պետք է հետևողականորեն ներդրումներ կատարեն համայնքի ենթակառուցվածքների և հիմնական միջոցների պահպանման, շահագործման և նորոգման համար:
Զարգացած շատ երկրներում համայնքները, ներդրումներ կատարելու նպատակով, թողարկում են համայնքային պարտատոմսեր կամ ներգրավում են վարկեր և այլ փոխառու միջոցներ: Նախքան փոխառու միջոցների ներգրավման նախաձեռնումը, համայնքները պետք է գնահատեն և ապացուցեն իրենց վարկունակությունը:
Ստորև բերված են փոխառու միջոցների ներգրավման անհրաժեշտության որոշ հիմնավորումներ.
• Սովորաբար կապիտալ ծրագրերի հետ կապված ծախսերն արվում են անմիջապես, ծրագրի իրականացման ընթացքում: Սակայն ծրագրի իրականացումից ստացված օգուտները և դրական փոփոխությունները համայնքի բնակիչները վայելում են երկար տարիներ: Փոխառու միջոցների ներգրավմամբ տեղական իշխանությունները ծրագրի հետ կապված ծախսերը հավասարաչափ բախշում են համայնքի ներկա և ապագա բնակիչների միջև:
• Շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համայնքները կարող են վաճառել համայնքի սեփականություն համարվող գույքը? ստացված գումարները տրամադրելով կապիտալ ծրագրերի ֆինանսավորմանը: Շատ դեպքերում գույքի շուկայական արժեքը պայմանավորված է դրա վիճակով, արտաքին տեսքով, ֆիզիկական մաշվածությամբ և համայնքի կողմից մատուցվող ծառայություններով: Համայնքները կարող են ավելացնել իրենց գույքի շուկայական արժեքը? կատարելով որոշակի ներդրումներ, այսինքն, վարկավորելով գույքի վերանորոգումը, շինարարության ավարտը և այլն: Հաճախ նման գույքի վաճառքից ստացված դրամական օգուտները մեծապես գերազանցում են վարկի մարման հետ կապված ծախսերը :
• Վարկավորելով ենթակառուցվածքների բարելավման կապիտալ ծրագրերը? համայնքները տնտեսում են դրանց շահագործման և պահպահման հետ կապված ծախսերը: Դրա վառ օրինակ է համայնքում աղբահանության ծառայության մատուցումը: Համայնքը կարող է վարկավորել նոր աղբատար մեքենաների և աղբամանների ձեռքբերումը, սրանով իսկ խուսափելով հին մեքենաների շահագործման մեծ ծախսերից: Նման որոշումը ոչ միայն կրճատում է ծառայության մատուցման ինքնարժեքը, այլև բարելավում է աղբահանության ծառայության որակը: Բարելավված ծառայության մատուցումը նպաստում է դրա դիմաց կատարվող գանձումների ավելացմանը:
• Եթե նման ծրագրերը ֆինանսավորվում են միայն համայնքի ընթացիկ եկամուտների հաշվին, ապա, ամենայն հավանականությամբ, դրանց իրականացումը հետաձգվում է? հանգեցնելով լրացուցիչ ծախսերի: Նման մոտեցման արդյունքում ծրագրի իրագործման ծախսերն աճում են:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանին իրավասու է որոշումներ կայացնելու? ուղղված համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերի ավելացմանը:
Այսպես, ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման համար ավագանին կարող է որոշում ընդունել` թողարկելու համայնքային պարտատոմսեր կամ ներգրավելու վարկեր կամ այլ փոխառու միջոցներ: Համայնքի նման ցանկացած նախաձեռնություն պետք է արժանանա պետական լիազորված մարմինների? ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ ֆինանսների նախարարությունների հավանությանը:
Հայաստանում արդեն ձևավորված է առևտրային բանկերի կողմից համայնքային ծրագրերի վարկավորման օրենդրական դաշտը: Սակայն առայժմ չկա դրա նախադեպը:
Բանկային վարկավորման համար դիմելիս, համայնքները գրավի փոխարեն, բացի բյուջեի եկամուտներից, կարող են բանկերին ներկայացնել պետական երաշխավորագրեր: ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել պետական բյուջեից երաշխավորագրեր տրամադրելու մասին: Պետական երաշխավորագրերի տրամադրումը կարևոր գործոն է վարկը տրամադրողների կամ ներդրում անողների համար: Սակայն, դա կարող է հանդես գալ նաև որպես ՏԻՄ-երի դերն ու պատասխանատվությունը նվազեցնող գործոն: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ վարկավորող կազմակերպությունը համայնքին վարկ է տրամադրում` հիմք ընդունելով միայն պետական երաշխավորագիրը, սակայն անտեսվում են համայնքի ֆինանսական պայմանները և միտումները, ֆինանսական կառավարման ռազմավարությունը, բյուջեի միջոցների օգտագործման երկարաժամկետ պլանավորումը և այլն:
Վարկային և համայնքային պարտատոմսերից ստացված միջոցները ուղղվում են բացառապես համայնքի բյուջեի ֆոնդային մաս:
Համայնքը կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չգերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը:
Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:
Համաձայն ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի, համայնքը իրավասու է բյուջեի վարչական մասի միջոցների մի մասը փոխանցելու բյուջեի ֆոնդային մաս, այնուհետև դա ուղղելու վարկի մարմանը:
Վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով, համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ և պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է ստանալ նաև փոխատվություններ պետական կամ այլ համայնքի բյուջեից:
Այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը:
Պետական կամ այլ համայնքների բյուջեներից ստացված փոխատվություններն ուղղվում են բյուջեի վարչական մաս: Դրանց հանդեպ տոկոսադրույք չի կիրառվում: Այդ գումարները վերադարձման են ենթակա 6 ամսվա ընթացքում? նույն բյուջետային տարում:
Համայնքն այլ համայնքի փոխատվություն կարող է տրամադրել միայն ավագանու որոշմամբ? բյուջեում գոյացած ազատ միջոցներից:
Չնայած այն հանգամանքին, որ փոխառու միջոցների ներգրավումն ունի բացահայտ առավելություններ, պետք է հաշվի առնել նաև դրա հետ կապված ռիսկի գործոնը: Մեծ վարկերի մարումը կարող է նպաստել համայնքի պարտքերի գոյացմանը և վարկը մարելու անկարողությանը:
Այդ իսկ պատճառով, վարկային ծրագիր իրականացնելիս, թե վարկառուն և թե վարկ տրամադրողը պետք է ճիշտ գնահատեն վարկունակության և ռիսկի գործոնները:
8.5 Բյուջեի կատարման վերահսկողությունը
Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային Ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Համայնքի ավագանին վերահսկում է բյուջեի կատարումը` հիմնվելով սեփական հմտությունների և գիտելիքներ վրա (օրինակ` ստեղծելով ֆինանսա-բյուջետային հանձնաժողով) կամ մասնագիտացված անկախ աուդիտորական կազմակերպությունների միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ`ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
Այդ ծառայության դիմաց վճարումները կատարվում են համայնքի բյուջեից: Համայնքի ղեկավարը, իր աշխատակազմը, բյուջետային հիմնարկները աուդիտորների աշխատանքի ընթացքում պարտավոր են նրանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և նրանց համար խոչընդոտներ չստեղծել:
8.6 Բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջոր¬դող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն: Համայնքի ղեկավարը բյուջեի կատար¬ման տարեկան հաշվետվությունն ավագանու քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում մինչև հաջորդ ֆինանսական տարվա մարտի 1-ը:
Ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` աուդիտորական կազմակերպության եզրակացության առկայությամբ, մինչև մարտի 20-ը:
ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն, բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն իր մեջ ներառում է`
• համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորումը, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև,
• բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունները և չափերը` համապատասխան հիմնավորումներով,
• բյուջեի պարտքերը և դրանց սպասարկումը,
• բյուջեի կատարման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Մասնագիտական գրականությունը տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին առաջարկում է բյուջեի կատարման հաշվետվության մեջ ընդգրկել նաև հետևյալ հարցերի պատասխանները .
• Արդյո±ք հաշվետվության մեջ նշված ծախսերը համապատասխանում են կատարված աշխատանքներին: Ընդգրկվա±ծ են արդյոք իրականացված ծրագրերի նկարագրությունները:
• Որո±նք են բյուջեի կատարմանը նպաստող լրացուցիչ գործողությունները:
• Որո±նք են բյուջեի կատարման որոշ անհաջողությունները և դրանց պատճառները:
• Ովքե±ր են բյուջեի կատարման պատասխանատու մարմինները կամ անձինք:
Ստորև բերված են պայմանական համայնքի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախատեսման և կատարման պատկերավոր ներկայացման օրինակներ:
8.4 Փոխառու միջոցների ներգրավման հիմնավորումը
Հայաստանում որդեգրված ապակենտրոնցման քաղաքականության հիմնական նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել հանրային ծառայությունների պատշաճ մատուցում: Միաժամանակ, բարձրորակ ծառայությունների մատուցման նախապայման է հանդիսանում ենթակառուցվածքների բարվոք վիճակը: Համայնքում զարգացման շարունակական գործընթացն ապահովելու համար տեղական իշխանությունները պետք է հետևողականորեն ներդրումներ կատարեն համայնքի ենթակառուցվածքների և հիմնական միջոցների պահպանման, շահագործման և նորոգման համար:
Զարգացած շատ երկրներում համայնքները, ներդրումներ կատարելու նպատակով, թողարկում են համայնքային պարտատոմսեր կամ ներգրավում են վարկեր և այլ փոխառու միջոցներ: Նախքան փոխառու միջոցների ներգրավման նախաձեռնումը, համայնքները պետք է գնահատեն և ապացուցեն իրենց վարկունակությունը:
Ստորև բերված են փոխառու միջոցների ներգրավման անհրաժեշտության որոշ հիմնավորումներ.
• Սովորաբար կապիտալ ծրագրերի հետ կապված ծախսերն արվում են անմիջապես, ծրագրի իրականացման ընթացքում: Սակայն ծրագրի իրականացումից ստացված օգուտները և դրական փոփոխությունները համայնքի բնակիչները վայելում են երկար տարիներ: Փոխառու միջոցների ներգրավմամբ տեղական իշխանությունները ծրագրի հետ կապված ծախսերը հավասարաչափ բախշում են համայնքի ներկա և ապագա բնակիչների միջև:
• Շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համայնքները կարող են վաճառել համայնքի սեփականություն համարվող գույքը? ստացված գումարները տրամադրելով կապիտալ ծրագրերի ֆինանսավորմանը: Շատ դեպքերում գույքի շուկայական արժեքը պայմանավորված է դրա վիճակով, արտաքին տեսքով, ֆիզիկական մաշվածությամբ և համայնքի կողմից մատուցվող ծառայություններով: Համայնքները կարող են ավելացնել իրենց գույքի շուկայական արժեքը? կատարելով որոշակի ներդրումներ, այսինքն, վարկավորելով գույքի վերանորոգումը, շինարարության ավարտը և այլն: Հաճախ նման գույքի վաճառքից ստացված դրամական օգուտները մեծապես գերազանցում են վարկի մարման հետ կապված ծախսերը :
• Վարկավորելով ենթակառուցվածքների բարելավման կապիտալ ծրագրերը? համայնքները տնտեսում են դրանց շահագործման և պահպահման հետ կապված ծախսերը: Դրա վառ օրինակ է համայնքում աղբահանության ծառայության մատուցումը: Համայնքը կարող է վարկավորել նոր աղբատար մեքենաների և աղբամանների ձեռքբերումը, սրանով իսկ խուսափելով հին մեքենաների շահագործման մեծ ծախսերից: Նման որոշումը ոչ միայն կրճատում է ծառայության մատուցման ինքնարժեքը, այլև բարելավում է աղբահանության ծառայության որակը: Բարելավված ծառայության մատուցումը նպաստում է դրա դիմաց կատարվող գանձումների ավելացմանը:
• Եթե նման ծրագրերը ֆինանսավորվում են միայն համայնքի ընթացիկ եկամուտների հաշվին, ապա, ամենայն հավանականությամբ, դրանց իրականացումը հետաձգվում է? հանգեցնելով լրացուցիչ ծախսերի: Նման մոտեցման արդյունքում ծրագրի իրագործման ծախսերն աճում են:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանին իրավասու է որոշումներ կայացնելու? ուղղված համայնքի բյուջեի եկամտային և ծախսային մասերի ավելացմանը:
Այսպես, ենթակառուցվածքների զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի իրականացման համար ավագանին կարող է որոշում ընդունել` թողարկելու համայնքային պարտատոմսեր կամ ներգրավելու վարկեր կամ այլ փոխառու միջոցներ: Համայնքի նման ցանկացած նախաձեռնություն պետք է արժանանա պետական լիազորված մարմինների? ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ ֆինանսների նախարարությունների հավանությանը:
Հայաստանում արդեն ձևավորված է առևտրային բանկերի կողմից համայնքային ծրագրերի վարկավորման օրենդրական դաշտը: Սակայն առայժմ չկա դրա նախադեպը:
Բանկային վարկավորման համար դիմելիս, համայնքները գրավի փոխարեն, բացի բյուջեի եկամուտներից, կարող են բանկերին ներկայացնել պետական երաշխավորագրեր: ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել պետական բյուջեից երաշխավորագրեր տրամադրելու մասին: Պետական երաշխավորագրերի տրամադրումը կարևոր գործոն է վարկը տրամադրողների կամ ներդրում անողների համար: Սակայն, դա կարող է հանդես գալ նաև որպես ՏԻՄ-երի դերն ու պատասխանատվությունը նվազեցնող գործոն: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ վարկավորող կազմակերպությունը համայնքին վարկ է տրամադրում` հիմք ընդունելով միայն պետական երաշխավորագիրը, սակայն անտեսվում են համայնքի ֆինանսական պայմանները և միտումները, ֆինանսական կառավարման ռազմավարությունը, բյուջեի միջոցների օգտագործման երկարաժամկետ պլանավորումը և այլն:
Վարկային և համայնքային պարտատոմսերից ստացված միջոցները ուղղվում են բացառապես համայնքի բյուջեի ֆոնդային մաս:
Համայնքը կարող է վարկային պայմանագիր կնքել այն պայմանով, որ յուրաքանչյուր բյուջետային տարում վարկի մարման ծրագրով նախատեսված տարեկան գումարը` մայր գումարի և տոկոսավճարների հանրագումարը, չգերազանցի համայնքի բյուջեի համապատասխան տարվա ֆոնդային մասի եկամուտների 20 տոկոսը:
Համայնքը նոր վարկ կարող է վերցնել նախորդ վարկային պարտքն ամբողջությամբ մարելուց հետո:
Համաձայն ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի, համայնքը իրավասու է բյուջեի վարչական մասի միջոցների մի մասը փոխանցելու բյուջեի ֆոնդային մաս, այնուհետև դա ուղղելու վարկի մարմանը:
Վարչական բյուջեով նախատեսված ծախսերը ժամանակին կատարելու նպատակով, համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ և պետական լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է ստանալ նաև փոխատվություններ պետական կամ այլ համայնքի բյուջեից:
Այլ համայնքի բյուջեից փոխատվություն ստանալու համար պահանջվում է փոխատվություն տրամադրող համայնքի ավագանու համաձայնությունը:
Պետական կամ այլ համայնքների բյուջեներից ստացված փոխատվություններն ուղղվում են բյուջեի վարչական մաս: Դրանց հանդեպ տոկոսադրույք չի կիրառվում: Այդ գումարները վերադարձման են ենթակա 6 ամսվա ընթացքում? նույն բյուջետային տարում:
Համայնքն այլ համայնքի փոխատվություն կարող է տրամադրել միայն ավագանու որոշմամբ? բյուջեում գոյացած ազատ միջոցներից:
Չնայած այն հանգամանքին, որ փոխառու միջոցների ներգրավումն ունի բացահայտ առավելություններ, պետք է հաշվի առնել նաև դրա հետ կապված ռիսկի գործոնը: Մեծ վարկերի մարումը կարող է նպաստել համայնքի պարտքերի գոյացմանը և վարկը մարելու անկարողությանը:
Այդ իսկ պատճառով, վարկային ծրագիր իրականացնելիս, թե վարկառուն և թե վարկ տրամադրողը պետք է ճիշտ գնահատեն վարկունակության և ռիսկի գործոնները:
8.5 Բյուջեի կատարման վերահսկողությունը
Համայնքի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում են համայնքի ավագանին, Ազգային Ժողովը և կառավարությունը` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
Համայնքի ավագանին վերահսկում է բյուջեի կատարումը` հիմնվելով սեփական հմտությունների և գիտելիքներ վրա (օրինակ` ստեղծելով ֆինանսա-բյուջետային հանձնաժողով) կամ մասնագիտացված անկախ աուդիտորական կազմակերպությունների միջոցով, ավագանու որոշած պարբերականությամբ`ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
Այդ ծառայության դիմաց վճարումները կատարվում են համայնքի բյուջեից: Համայնքի ղեկավարը, իր աշխատակազմը, բյուջետային հիմնարկները աուդիտորների աշխատանքի ընթացքում պարտավոր են նրանց տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և նրանց համար խոչընդոտներ չստեղծել:
8.6 Բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ` մինչև հաշվետու եռամսյակին հաջոր¬դող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավագանուն: Համայնքի ղեկավարը բյուջեի կատար¬ման տարեկան հաշվետվությունն ավագանու քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում մինչև հաջորդ ֆինանսական տարվա մարտի 1-ը:
Ավագանին քննարկում և հաստատում է բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` աուդիտորական կազմակերպության եզրակացության առկայությամբ, մինչև մարտի 20-ը:
ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքի համաձայն, բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն իր մեջ ներառում է`
• համայնքի բյուջեի մուտքերի և ելքերի հիմնավորումը, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև,
• բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունները և չափերը` համապատասխան հիմնավորումներով,
• բյուջեի պարտքերը և դրանց սպասարկումը,
• բյուջեի կատարման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Մասնագիտական գրականությունը տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներին առաջարկում է բյուջեի կատարման հաշվետվության մեջ ընդգրկել նաև հետևյալ հարցերի պատասխանները .
• Արդյո±ք հաշվետվության մեջ նշված ծախսերը համապատասխանում են կատարված աշխատանքներին: Ընդգրկվա±ծ են արդյոք իրականացված ծրագրերի նկարագրությունները:
• Որո±նք են բյուջեի կատարմանը նպաստող լրացուցիչ գործողությունները:
• Որո±նք են բյուջեի կատարման որոշ անհաջողությունները և դրանց պատճառները:
• Ովքե±ր են բյուջեի կատարման պատասխանատու մարմինները կամ անձինք:
Ստորև բերված են պայմանական համայնքի բյուջեի եկամուտների ու ծախսերի նախատեսման և կատարման պատկերավոր ներկայացման օրինակներ:

Աղյուսակ 12. Պայմանական համայնքի բյուջեի եկամուտների ներկայացման օրինակ

Աղյուսակ 13. Պայմանական համայնքի բյուջեի ծախսերի ներկայացման օրինակ


Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, Բյուջետային համակարգի մասին օրենքր և համայնքի ավագանու կանոնակարգը սահմանում են բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման, քննարկման և հաստատման կարգը:

Համայնքի ղեկավարի զեկույցից հետո ժամանակ է տրամադրվում նիստին ներկա ավագանու անդամների հարցերի և դրանց պատասխանների համար:
Բյուջեի կատարման վերաբերյալ իրավախախտումների հայտնաբերման դեպքում համայնքի ավագանին կարող է դիմել իրավասու մարմիններին:
Բյուջեի կատարման հաշվետվության հաստատման մասին համայնքի ավագանու կողմից որոշում չկայացնելու դեպքում վերջինս կարող է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին առաջարկություն ներկայացնել:
Եթե ավագանին նման որոշում չի կայացնում կամ ՀՀ Կառավարությունն այդ առաջարկությունը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում նման որոշում չի կայացնում, ապա համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը համարվում է հաստատված:

Գլուխ 9.
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

9.1 Համայնքային ծառայությունների մատուցումը
Տեղական ինքնակառավարման մասին օրենքով հանրային որոշ ծառայությունների մատուցումը վերապահվում է տեղական իշխանություններին:
Շատ համայնքներում ծառայության կառավարման և շահագործման իրավունքը տեղական իշխանությունները հանձնում են մեկ այլ հիմնարկի (օրինակ` մասնավոր ձեռնարկությանը)` կնքելով երկկողմանի պայմանագիր (օրինակ` ջրամատակարարման և ջրահեռացման ծառայության կազմակերպումը):
Քաղաքացիներին պատշաճ համայնքային ծառայություններ մատուցելու նպատակով տեղական իշխանություններն օրենքով նախատեսված կարգով սահմանում են վճարներ և կատարում գանձումներ հետևյալ ծառայությունների մատուցման համար.
• աղբահանություն,
• համայնքային իշխանությունների տնօրինության տակ գտնվող բազմաբնակարան շենքերի պահպանում և շահագործում,
• նախադպրոցական կրթություն (մանկապարտեզներ),
• արտադպրոցական կրթություն (երաժշտական դպրոցներ, սպորտի դպրոցներ, մշակույթի տներ, արվեստի կենտրոններ, երեխաների զարգացման կենտրոններ և այլն),
• քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպում (երթուղային տաքսիներ, ավտոբուսներ և այլն),
• գերեզմանատների գործունեության կազմակերպում և դրանց պահպանում,
• և այլն:
Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:
Եթե ծառայությունը մատուցվում է համայնքի բյուջետային կազմակերպության կողմից, ապա հավաքագրված վճարները փոխանցվում են համայնքի բյուջե:
Եթե որոշվում է ծառայության մատուցումն իրականացնել առևտրային կազմակերպության միջոցով, ապա ծառայություն մատուցողն ընտրվում է բաց մրցույթով: Մրցույթում հաղթողն իրավունք չունի, առանց ավագանու հաստատման, ավելացնելու համայնքի կողմից ծառայության մատուցման վճարների սահմանված դրույքաչափերը:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքում նշված է նաև, որ եթե մրցույթում հաղթող է ճանաչվում համայնքի սեփականություն համարվող կազմակերպությունը, ապա ծառայության մատուցման վճարների գանձումներն ապահովում է այդ կազմակերպությունը: Ոչ համայնքային մասնավոր ձեռնարկության հաղթելու դեպքում, համայնքն այդ հիմնարկի հետ պայմանագիր է կնքում, որտեղ նշվում են ծառայության մատուցման իրականացման պայմանները, ինչպես նաև դրանց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Ծառայության մատուցման վճարների գանձումները ապահովում է տվյալ հիմնարկը:
9.2 Աղբահանության ծառայության կազմակերպումը
Ստորև ներկայացված է աղբահանության ծառայության բարելավմանն ուղղված համայնքի ավագանու քաղաքականությունը:
Ենթադրենք, մի համայնքում աղբահանությունը և փողոցների սանմաքրումը վատ է կատարվում: Ըստ անցկացված հարցումների արդյունքների, բնակչության մոտ 50 տոկոսն է բավարար գնահատում աղբահանության ծառայության մատուցման որակը:
Ավագանու նիստի ժամանակ այդ առնչությամբ ելույթ են ունենում համայնքի ղեկավարի աշխատակազմի կամ աղբահանության ծառայությունը մատուցող կազմակերպության ներկայացուցիչները` ներկայացնելով համայնքում տիրող իրավիճակը և կազմակերպված միջոցառումները: Այնուհետև, հարցադրումներով և ելույթներով հանդես են գալիս նիստին ներկա ավագանու անդամները:
Հարցը քննարկելուց հետո ավագանին որդեգրում է աղբահանության ծառայության բարելավման քաղաքականություն, սահմանում է նպատակ` մեկ տարվա ընթացքում ապահովել աղբի հեռացման պատշաճ ծառայություն համայնքի բնակչության համար և արժանանալ բնակչության հիմնական մասի դրական գնահատականին:
Դիցուք, համայնքը չունի աղբահանության ծառայությունն իրականացնող բյուջետային կազմակերպություն: Համայնքի բյուջեի սուղ միջոցները հնարավորություն չեն ընձեռում ձեռքբերելու նոր աղբատար մեքենա, այն շահագործելու կամ առևտրային կազմակերպությանը վարձակալական հիմունքներով տրամադրելու համար :
Նման իրավիճակում համայնքի ավագանին կարող է որոշում ընդունել տվյալ պահին աղբահանության ծառայությունը մատուցող հիմնարկի հետ պայմանագրի դադարեցման մասին և նոր մրցույթ հայտարարել:
Համայնքի ավագանին կարող է նաև վերանայել համայնքի և աղբահանությունն իրականացնող հիմնարկի միջև կնքված պայմանագրի որոշ դրույթները: Նոր պայմանագրով կարող են խստացվել աղբահանության ծառայությանը ներկայացվող պահանջները, աղբի հեռացման հաճախականությունը (օրինակ` շաբաթը մեկ անգամ, ամեն օր), աղբատար մեքենաների երթուղիները և այլն: Պայմանագրով կարող են սահմանվել տուգանքներ այն դեպքերի համար, երբ չեն կատարվում պայմանագրում նշված պարտավորությունները կամ քաղաքացիների կողմից բողոքներ են արձանագրվում:
Ավագանու որոշմամբ հաստատվում են աղբահանության ծառայության մատուցման դիմաց բնակչությունից և տնտեսվարող սուբյեկտներից գանձվող վճարի չափերը: Ավագանու նախաձեռնությամբ քաղաքացիների հետ կարող են կնքվել անհատական պայմանագրեր, որոնց համաձայն հիմնարկը կպարտավորվի պատշաճ ծառայություն մատուցել, իսկ քաղաքացիները կպարտավորվեն դրա դիմաց ժամանակին վճարումներ կատարել:
Աղբահանության բարելավման քաղաքականության որդեգրումը պարտավորեցնում է տեղական իշխանություններին` համայնքի բյուջեում նախատեսել լրացուցիչ ծախսային հոդվածներ: Այդ միջոցներն ուղղված կլինեն աղբահեռացման ծառայության ընդլայնմանը և տեխնիկական վերազինմանը`նոր աղբամանների և աղբարկղերի ձեռքբերմանը, աղբարկղերի հարթակների տեղադրմանը, սանմաքրումն իրականացնող հիմնարկի աշխատակազմի ընդլայնմանը, աղբահեռացման աշխատանքներն իրականացնող հաստիքների ավելացմանը և այլն:
Աղբահանության ծառայության բարելավման ծրագրերը կարող են ներառվել նաև համայնքի զարգացման ծրագրում: Այդ ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերը ընդգրկվում են համայնքի բյուջեի ֆոնդային մասում:
Ավագանին կարող է կոչով դիմել համայնքի բնակչությանը` սատարելու իր որդեգրած քաղաքականությանը: ՏԻՄ-երը կարող են օգտագործել տեղական լրատվամիջոցները` քաղաքացիներին տեղեկացնելու իրենց ընդունած որոշումների մասին, ինչպես նաև կոչ անելու համայնքում պահպանել մաքրություն, ժամանակին կատարել աղբահանության վճարները և աղբարկղերը տեղադրել միայն նախատեսված հատուկ վայրերում:
Եթե համայնքում աղբահանությունն իրականցվում է բյուջետային հիմնարկի կողմից, ավագանին կարող է որոշում կայացնել ծառայության կառավարման և կազմակերպման փոփոխությունների մասին (հաշվետվությունների ներկայացման, աշխատանքային ժամերի, աղբահեռացման թաղամասային գրաֆիկի և այլն):
Ծառայության մատուցման բարելավման քաղաքականություն կարելի է մշակել և կիրառել համայնքի կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ:
9.3 Նախադպրոցական և արտադպրոցական կրթության կազմակերպումը
Նախադպրոցական և արտադպրոցական կրթության ապահովումը համայնքի կողմից մատուցվող ծառայություններից մեկն է: Մանկապարտեզների և արտադպրոցական կրթական օջախների պահպանման և շահագործման ծախսերը հոգում են տեղական իշխանությունները, մասամբ, նաև երեխաների ծնողները: Ծնողների կողմից կատարվող վճարների չափերը սահմանվում են ավագանու որոշմամբ:
Անապահով ընտանիքների խնդրանքով, ավագանին կարող է որոշում կայացնել երեխաների որոշ խմբերի համար զեղչեր սահմանելու կամ վճարներից ազատելու մասին: Այդ դեպքում վճարները կատարվում են համայնքի բյուջեից:
Ավագանու որոշմամբ սահմանվում են նաև արտադպրոցական կրթական, մշակութային և մարզական կենտրոնների`երաժշտական, սպորտային, արվեստի դպրոցների, ինչպես նաև երեխաների զարգացման կենտրոնների ծառայությունների մատուցման վճարների չափերը:
Երեխաների և երիտասարդության հետ կապված ծրագրերը ներառելով համայնքի զարգացման ծրագրում, համայնքի իշխանություններն որդեգրում են նոր սերնդի զարգացման նպատակով ներդրումներ անելու քաղաքականություն:

Գլուխ 10.
ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
10.1 Քաղաքացիների տեղեկացումը ավագանու նիստի հրավիրման մասին
Համայնքի ղեկավարը պարտավոր է բնակչությանը տեղեկացնելու ավագանու նիստի հրավիրման մասին` նիստի գումարումից առնվազն 7 օր առաջ: Ավագանու նիստի մասին հայտարարությունը փակցվում է համայնքի ավագանու նստավայրում, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:
Օրենքը խրախուսում է տեղական իշխանություններին հնարավորության դեպքում օգտագործել նաև տեղական լրատվամիջոցները`թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն և այլն:
Ավագանու դռնբաց նիստի ժամանակ ավագանուն տրամադրված նյութերի պատճեները պետք է հասու լինեն նաև նիստին ներկա բոլոր մասնակիներին: Նյութերի հավելյալ պատճեները կարող են տրամադրվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին և փակցվել տեղեկատվական ցուցատախտակների վրա:
Քաղաքացիները իրավունք ունեն ձեռքբերել ավագանու նիստի նյութերը և ավագանու որոշումները` վճարելով դրանց պատճենահանման արժեքը:
Ավագանին, նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ, կարող է նիստը հայտարարել դռնփակ: Դռնփակ նիստ անցկացնելու առաջարկով կարող են հանդես գալ ինչպես ավագանու անդամները, այնպես էլ համայնքի ղեկավարը:
Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, դռնփակ նիստում ընդունված յուրաքանչյուր որոշում ենթակա է պարտադիր հրապարակման:
10.2 Քաղաքացիների մասնակցությունը ավագանու նիստերին
Հասարակության ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին:
Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովելու անհրաժեշտ պայմաններ բնակչության, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության համար:
Ցանկացած անհատ կամ քաղաքացիների խումբ, ովքեր ցանկանում են օրակարգում ընդգրկել հարցեր կամ հանդես գալ ելույթով, պետք է իրենց հարցադրումները նախապես ներկայացնեն աշխատակազմի ղեկավարին կամ ավագանու որևէ անդամի:
Ավագանու որոշմամբ նիստին ներկա քաղաքացիները կարող են հանդես գալ ելույթով կամ հարցադրումներով օրակարգային ցանկացած հարցի շուրջ: Ավագանու նիստին բնակչության մասնակցության մանրամասները սահմանվում են ավագանու կանոնակարգով:
Քաղաքացիների կողմից ստացված գրավոր առաջարկությունները կամ բողոքները կարող են ընդգրկվել ավագանու նիստի օրակարգում` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների նախաձեռնությամբ:
Համայնքի բնակիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչները պարտավոր են զբաղեցնել իրենց համար նախատեսված տեղերը և ենթարկվել նիստի վարման կանոններին:
10.3 Լրատվամիջոցների հետ համագործակցությունը
Համայնքային առաջնորդի դերում հանդես գալու հաջողության գրավականը քաղաքացիների իրազեկումն է` թե համայնքում իրականացվող աշխատանքների և թե առաջացած դժվարությունների ու ձեռքբերումների վերաբերյալ:
Ընտրողների հետ կապն ամրապնդելու համար կիրառվող մեթոդները բազմատարր և բազմաբնույթ են: Տեղական իշխանությունների գործունեության մասին քաղաքացիները տեղեկանում են.
• բաց քննարկումների ժամանակ,
• տեղեկատվական ցուցատախտակների վրա փակցված նյութերից,
• բրոշյուրներից և թերթիկներից,
• հեռուստատեսությունից, ռադիոյից և թերթերից,
• ավագանու դռնբաց նիստերին հաճախելով,
• քաղաքացիների դիմումների և բողոքների հետազոտումների միջոցով,
• աշխատանքային հանձնաժողովներին և խորհրդատվական խմբերին անդամակցելով,
• և այլն:
ՏԻՄ-երի գործունեությունը լուսաբանող տեղեկատվական նյութերի հրապարակումը քաղաքացիներին իրազեկելու հիանալի միջոց է: Համայնքի ղեկավարը և նրա աշխատակազմը պարբերաբար պատրաստում են լուսաբանման ենթակա նյութերը և սահմանում դրանց հրապարակման միջոցները, ելնելով համայնքի ավագանու կողմից հաստատված հանրության և լրատվամիջոցների հետ կապերի ստեղծման և ամրապնդման ռազմավարության դրույթներից:
Լրատվամիջոցների հետ կապի ամրապնդումն ունի նաև մեկ այլ դրական հետևանք. գործունեության թափանցիկության քաղաքականություն որդեգրած տեղական իշխանություններն այդպիսով հնարավորինս բացառում են անվստահության սերմանումը և ճգնաժամային իրավիճակների ստեղծումը:
Հարկ է նշել, որ լրատվամիջոցների հետ համագործակցելուց հրաժարումը համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և ավագանու անդամների կողմից տեղիք է տալիս որոշակի բացասական եզրահանգումների:
Տեղական իշխանությունների թափանցիկ գործունեության դեպքում ձեռք է բերվում փոխշահավետ, բարիդրացիական հարաբերություններ համայնքի բնակչության և լրատվամիջոցների հետ: Նման վստահության ձեռքբերումը նպաստում է դժվար և ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:
Տեղական իշխանությունները կարող են տեղական լրատվամիջոցների հետ համագործակցել մի քանի եղանակով, օրինակ.
• լրատվամիջոցների համար կոնֆերանսներ, հատուկ միջոցառումներ կազմակերպելով,
• լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելով կարևոր հանդիպումներին և միջոցառումներին,
• լրագրողներին հրավիրելով ավագանու նիստերին,
• պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով լրատվամիջոցներին տեղական իշխանությունների գործունեության վերաբերյալ:
Համայնքային խնդիրներին անդրադառնալիս, տեղական իշխանությունները և տեղական լրատվամիջոցներն անհրաժեշտ տեղեկատվությունը կարող են ստանալ համայնքի բնակիչներից: Այդ իսկ պատճառով, համայնքի բնակչության ներգրավումը համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը անհրաժեշտ գործոն է համայնքում արդյունավետ տեղական ինքնակառավարում կազմակերպելու և իրականացնելու գործընթացում:

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Հավելված 1. Տերմինների ցանկ

• Բյուջեի վարչական մաս
Բյուջեի վարչական մասից ֆինանսավորվում են ընթացիկ, ինչպես նաև համայնքային գույքի, ծառայությունների և ենթակառուցվածքների պահպանման ու շահագործման ծախսերը:

• Բյուջեի ֆոնդային մաս
Բյուջեի ֆոնդային մասի միջոցներով ֆինանսավորվում են կապիտալ ծրագրերը և ծախսերը:

• Գործողությունների պլան
Համայնքի զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի զարգացման ռազմավարության մշակման հաջորդ քայլը գործողությունների պլանի կազմումն է: Գործողությունների պլանում մանրամասն ներկայացվում են այն ծրագրերը և առաջադրանքները, որոնք տեղական իշխանությունները պարտավորվում են իրականացնել: Գործողությունների պլանում նշվում են կոնկրետ ծրագրերի իրականացման ժամկետները, պատասխանատուները, աշխատանքների ծավալները և ֆինանսական միջոցները:

• Դոտացիա
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող հատկացումներ:

• Կապիտալ ներդրումների ծրագիր
Կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը օգտակար գործիք է համայնքի երկարաժամկետ գործողությունների պլանավորման համար:

• Կամավոր լիազորություններ
Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ավագանին որոշում է կայացնում կամավոր լիազորությունների իրականացման վերաբերյալ` հիմք ընդունելով համայնքի բյուջեի հնարավորությունները:

• Համայնքի բյուջե
Համայնքի բյուջեն եկամուտների ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիր է, որը նպատակաուղղվում է համայնքի` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը: Համայնքի բյուջեն բաղկացած է վարչական և ֆոնդային մասերից, որոնցից յուրաքանչյուրի համար օրենքով սահմանվում են եկամուտների ու ծախսերի աղբյուրները:

• Պատվիրակված լիազորություններ
Պատվիրակված լիազորությունները պետական իրավասություններ են, որոնց իրականացումը պատվիրակված է համայնքներին պետության կողմից: Պատվիրակված լիազորություներն իրականացնելու համար համայնքները պետական բյուջեից ստանում են հատկացումներ:

• Պարտադիր լիազորություններ
Պարտադիր լիազորությունները համայնքի կողմից ենթակա են առաջնահերթ կատարման: Պարտադիր լիազորությունների իրականացման ֆինանսավորումը կատարվում է համայնքի բյուջեից:

• Պահուստային մաս
Բյուջեի վարչական ու ֆոնդային մասերը կարող են ունենալ պահուստային մաս, չնախատեսված աշխատանքների կամ պլանավորված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

• Սուբվենցիաներ
Նպատակային հատկացումներ, որոնք ուղղված են կոնկրետ ծրագրի ֆինանսավորմանը:

• Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ
Տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանում է սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորություններ տեղական իշխանությունների համար: Սեփական լիազորությունները լինում են պարտադիր և կամավոր:


Հավելված 2. Ավագանու անդամների վերապատրաստումը
Համայնքի ավագանու նորընտիր և վերընտրված անդամների համար գոյություն ունեն վերապատրաստման մի շարք հնարավորություններ: Պետական, միջազգային և տեղական ինքնակառավարման ոլորտում գործող կազմակերպությունները անց են կացնում հատուկ դասընթացներ և հրատարակում են մասնագիտական գրականություն համայնքի ղեկավարների, նրանց աշխատակազմերի և ավագանիների համար: Ավագանու գործունեությանը վերաբերող դասընթացներն անդրադառնում են ավագանու դերի և լիազորությունների մեկնաբանմանը, ինչպես նաև համայնքի բյուջեի կազմման և հաստատման, քաղաքացիների մասնակցության և ավագանու որոշումների ընդունման ընթացակարգերին:
Վերապատրաստման դասընթացների ժամանակ քննարկվում են նաև վերջին օրենսդրական փոփոխությունները:
Խրախուսվում է ավագանու անդամների ակտիվ մասնակցությունը ուսուցման դասընթացներին, համաժողովներին և կոնֆերանսներին: Կարևորվում է նաև այլ համայնքների ավագանիների անդամների հետ շփումները և փորձի փոխանակումը համաժողովների և կոնֆերանսների ընթացքում:
Ստորև ներկայացվում են տեղական ինքնակառավարման բնագավառում գործող հասարակական կազմակերպությունները:

Հայաստանի ավագանիների ասոցիացիա
Գործունեության բնագավառը. ավագանու անդամների վերապատրաստում, օրենսդրական փոփոխությունների առաջարկում, օրենքների նախագծերի մշակում, փորձի փոխանակում, միջազգային կազմակերպություններին անդամակցություն, տեխնիկական և խորհրդատվական օժանդակություն և այլն:
Նախագահ` Արայիկ Հովհաննիսյան
Հասցեն` 0010, ք. Երևան, Տիգրան Մեծի փ., 4
Հեռ/ֆաքս` (374 10) 587 741, 567 741
էլ. հասցե` avagani@dolphin.am, info@avagani.am, Էլ. կայքը` www.avagani.am

 

Համայնքների ֆինանսիստների միավորում
Գործունեության բնագավառը. համայնքների ֆինանսական բնագավառի բարեփոխումներ, վերապատրատում, տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ մասնագիտական գրականության հրատարակում, փորձի փոխանակում, օրենսդրական փոփոխությունների առաջարկում, օրենքների նախագծերի մշակում, միջազգային կազմակերպություններին անդամակցություն, տեխնիկական և խորհրդատվական օժանդակություն և այլն:
Նախագահ` Վահան Մովսիսյան
Հասցեն` ք. Երևան, Մաշտոցի փ., 15, բն. 131
Հեռ/ֆաքս` (374 10) 531 397
էլ. հասցե` cfoa@dolphin.am , Էլ. կայքը` www.cfoa.am

Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիա
Գործունեության բնագավառը. համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատակիցների վերապատրաստում, համայնքային ծառայողների համար դասընթացների կազմակերպում, փորձի փոխանակում, օրենսդրական փոփոխությունների առաջարկում, օրենքների նախագծերի մշակում, տեխնիկական և խորհրդատվական օժանդակություն և այլն:
Վարչության համակարգող` Էմին Երիցյան
Հասցեն` ք. Երևան, Չարենցի փ., 1, 2-րդ հարկ
Հեռ/ֆաքս. (374 10) 574 501, 575 219
էլ. հասցե`. info@caa.am, Էլ. կայքը` www.caa.am

Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
Գործունեության բնագավառը. տեխնիկական և խորհրդատվական օժանդակություն, համայնքային տեղեկատվական համակարգերի մշակում, ներդնում և ուսուցում, օրենսդրական փոփոխությունների առաջարկում, փորձի փոխանակում, օրենքների նախագծերի մշակում և այլն:
Նախագահ` Գրիշա Խաչատրյան
Հասցեն` ք. Երևան, Կոմիտասի փ., 51, 2-րդ հարկ
Հեռ/ֆաքս` (374 10) 238 021, 246 471
էլ.փոստ` isintellect@yahoo.com

Հավելված 3. Ավագանու գործունեության թափանցիկությունը
Ստորև բերված հարցաթերթիկը լրացնելով կարելի է գնահատել տեղական իշխանությունների, մասնավորապես համայնքի ավագանու գործունեության թափանցիկությունը : Այս հարցաշարի պատասխանները համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և ավագանու համար ակնառու են դարձնում ձեռքբերված հաջողությունները և թափանցիկությանը նպաստող հետագա բարեփոխումները: Թափանցիկ և անկաշկանդ հաղորդակցությունը քաղաքացիներին վստահություն է ներշնչում տեղական իշխանությունների հանդեպ:
“Այո” կամ “Ոչ”սյունակներում ?-ով նշեք հարցերի Ձեր պատասխանները:



 

Այո

Ոչ

Համայնքի ավագանու նիստերի օրակարգում հարց ընդգրկելու գործառույթները պարզ և հասանելի են բոլոր ներգրավված կողմերի համար;

 

 

Ավագանու նիստերի օրակարգը հրապարակվում է նիստի օրվանից առնվազն 7 օր առաջ:

 

 

Համայնքի ավագանու անդամները պարբերաբար հանդիպում են քաղաքացիների հետ:

 

 

Ավագանու նիստերի ժամանակ քաղաքացիների և լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հատուկ տեղ է հատկացվում:

 

 

Ավագանու նիստերի ժամանակ քաղաքացիների ելույթները սահմանված են ավագանու կանոնակարգով:

 

 

Ավագանու նիստերն արձանագրվում են;

 

 

Ավագանու նիստերի քվեարկության արդյունքները հայտարարվում և արձանագրվում են:

 

 

Ավագանու նիստերի արձանագրությունների և որոշումների տրամադրումը քաղաքացիներին սահմանված է ավագանու կանոնակարգով:

 

 

Համայնքի ավագանին պարբերաբար վերահսկում է ընդունած որոշումների կատարումը և հրապարակում արդյունքները:

 

 

Քաղաքացիներին մատչելի են համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և ավագանու անդամների անունները և կոնտակտային տվյալները:

 

 

Ավագանու նիստերը գումարվում են համաձայն օրենքի:

 

 

Ավագանու հաստատած կանոնակարգում ընդգրկված են շահերի բախման խնդրին վերաբերող դրույթներ:

 

 

Տեղական իշխանությունները պարբերաբար նախաձեռնում են քաղաքացիների հարցումներ` համայնքային խնդիրների վերաբերյալ նրանց կարծիքն իմանալու համար: 

 

 

Ավագանին պարբերաբար իրազեկում է քաղաքացիներին իր գործունեության մասին:

 

 

Իր գործունեությունն իրականացնելիս, ավագանին հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը և առաջարկությունները:

 

 

Հայտարարությունները, ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները փակցվում են տեղեկատվական ցուցատախտակների վրա:

 

 

Համայնքի ավագանին հաստատել է համայնքի զարգացման ծրագիրը և համայնքի բյուջեն` հաշվի առնելով քաղաքացիների կարծիքները և առաջարկները:

 

 

Համայնքի ղեկավարը և ավագանին պարբերաբար անդրադառնում են համայնքի զարգացման տարեկան պլանով նախատեսված նպատակներին և դրանց իրականացման արդյունքներին:

 

 

Համայնքի ավագանու նիստերը լուսաբանվում են տեղական լրատվամիջոցներով:

 

 

Համայնքի ավագանու անդամները պարբերաբար հանդիպում են տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

 

 

Հավելված 4. Հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկումը համայնքներում

Կոռուպցիա բառը նշանակում է ընտրովի կամ նշանակովի պաշտոնի չարաշահում` անձնական շահի ձեռքբերման նպատակով:
Արդյունավետ կառավարումը և կոռուպցիան անհամատեղելի են: Եթե տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները` անկախ զբաղեցրած պաշտոններից, ներքաշված են կոռուպցիոն գործունեության մեջ, ապա դա անխուսափելիորեն անդրադառնում է տեղական իշխանությունների վարկանիշի և հեղինակության վրա:
Ստորև ներկայացվում են կոռուպցիայի և խաբեության հնարավոր դեպքերը տեղական ինքնակառավարման մակարդակում.
• համայնքի բյուջեի կատարման ընթացքում գնումների և մրցույթների կազմակերպում,
• համայնքային գույքի օտարում և վարձակալություն, աճուրդների և մրցույթների կազմակերպում,
• համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարների և տեղական տուրքերի հավաքագրում կանխիկ դրամով,
• համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորում, համայնքային ծառայողների աշխատանքի ընդունում
• և այլն:
Համայնքի իշխանությունների հանդեպ վստահությունը կարելի է վերականգնել` անվերապահորեն առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, որդեգրելով թափանցիկ գործունեության քաղաքականություն, ինչպես նաև կիրառելով տույժեր և տուգանքներ այն անձանց հանդեպ, ովքեր կատարում են խախտումներ:
Կոռուպցիայի դեմ պատժիչ մեխանիզմների կիրառումը, ինչպես նաև դրանց կանխարգելման միջոցառումները արդյունավետ են: Տեղական իշխանությունները կարող են ձեռնարկել կոռուպցիայի կանխարգելման որոշակի քայլեր, օրինակ.
• կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների ցանկի հրապարակումը` կոռուպցիայի բացահայտված փաստի մասին նրանց տեղեկացնելու նպատակով,
• համայնքի բյուջեի, համայնքի բյուջետային և առևտրային կազմակերպությունների գործունեության վերահսկման և աուդիտի համապատասխանեցումը հաշվապահական միջազգային նորմերին,
• համայնքային գույքի օտարումը կամ վարձակալությունն ըստ շուկայական գների,
• համայնքային ծառայության հավակնորդներին բարձր պահանջների ներկայացում, աշխատանքային պայմանագրերում այդ պահանջների ներառում,
• համայնքի սեփականություն համարվող գույքի դասակարգումը և տարեկան գույքագրման անցկացումը,
• համայնքի սեփականություն համարվող գույքի օտարման կամ վարձակալության պայմանների հրապարակումը,
• համայնքի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու պարզեցված կանոնների հրապարակումը տեղեկատվական ցուցատախտակների վրա, տեղական լրատվամիջոցներով և այլն,
• մրցույթների կազմակերպման թափանցիկ և պարզեցված գործառույթների կիրառումը,
• մրցույթների անցկացման և ընտրության չափանիշների բաց հայտարարումը,
• մրցույթում հաղթող ճանաչված առաջարկների (ներառյալ մեկ միավորի չափով առաջարկի արժեքի) հրապարակումը,
• քաղաքացիների դիմում- բողոքների ստացման և դրանց պատասխանների պատրաստման համակարգի ներդրումը,
• համայնքի մասնակցությամբ առևտրային հիմնարկների և, առհասարակ, համայնքի հետ համագործակցող ձեռնարկությունների ցանկի հրապարակումը,
• տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը վերահսկող մարմինների ստուգման արդյունքների ներկայացումը ավագանուն
• և այլն:

 

 

 


Հավելված 5. Համայնքի ավագանու կանոնակարգի օրինակ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Համայնքի ավա•անին ներկայացուցչական մարմին է և համայնքի բնակչության բարե¬կեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ իրականացնում է ժո¬ղովրդի իշխանությունը, օրենքի շրջանակներում ապահովում համայնքային խնդիրների լու¬ծու¬մը և տնօրինում համայնքի սեփականությունը:

Համայնքի ավա•անին կազմված է __ անդամներից, •ործում է ______________ հասցեում:

Նպատակը

Սույն կանոնակար•ն ընդունված է ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա:

Սույն կանոնակար•ը նպատակաուղղված է (քաղաքի անվանումը) համայնքի ավա•անու, ավա•անու հանձնաժողովների և անդամների •ործառույթների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև նրանց փոխ•ործակցությանը համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ տեղական ինքնակառավարման իրականացման •ործում:

Սույն կանոնակար•ը կար•ավորում է ավա•անու նիստերի անցկացման վայրը, կար•ը, ինչպես նաև ավա•անու որոշումների նախա•ծերի ներկայացման, քննարկման, ընդունման ու հրապարակման կար•ը:

Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը

Համայնքի ավա•անին •ործում է սույն կանոնակար•ին համապատասխանª նիստերի, ինչպես նաև իր ստեղծած մշտական •ործող կամ ժամանակավոր հանձնաժողովների միջոցով:

Ավա•անու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ ան•ամ: Կարող են անցկացվել նաև արտահերթ նիստեր:

Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավա•անուª ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքով և սույն կանոնակար•ով նախատեսված կար•ով •ործունեությունն իրականացնելու համար:
Համայնքի ավա•անու •ործունեությունը հիմնվում է հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

Համայնքի ավա•անու աշխատանքային լեզուն հայերենն է:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԸ

Նորընտիր ավագանու առաջին նիստը

Առաջին նիստի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես է •ալիս համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը, որը և վարում է նիստը:

Նիստը վարողը ներկայացնում է ավա•անու անդամներին` կարդալով յուրաքանչյուրի անուն ազ•անունը, մասնա•իտությունը և կուսակցական պատկանելիությունը:
Ավա•անու անդամը, հանդիսավոր պայմաններում, նորընտիր ավա•անու առաջին նիստի ժամանակ երդվում է. "Ես`__¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬¬____________ , ստանձնելով ՀՀ ___________ մարզի ___________ համայնքի ավա•անու անդամի լիազորությունները, երդվում եմ իմ ողջ •ործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքով, անշեղորեն պահպանել ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, •ործել ի նպաստ համայնքի զար•ացման ու բարօրության:

Երդումը տրվում է անհատական կար•ով, տեքստի ընթերցմամբ: Ավա•անու անդամը ստորա•րում է իր ընթերցած տեքստը:

Նիստի օրակարգի քննարկման կարգը

Ավա•անու նիստը սկսվում է օրակար•ի հաստատմամբ
Ավա•անու նիստի ժամանակ օրակար•ում ներառված հարցերի հերթականությունը կարող է փոխվել ավա•անու որոշմամբ:

Օրակար•ում ընդ•րկված որոշման նախա•ծերը քննարկվում և քվեարկվում են առանձին-առանձին:

Համայնքի ավագանու նիստերի գումարման կարգը

Նիստը կարող է ընդհատվել ավա•անու որոշմամբ, նիստին ներկա ավա•անու անդամների ձայների մեծամասնությամբ` համայնքի ղեկավարի կամ ավա•անու անդամի առաջարկով:

Ավա•անու որոշմամբ, նիստին ներկա ավա•անու անդամների ձայների մեծամասնությամբ, օրակար•ում ընդ•րկված հարցը կարող է տեղափոխվել հաջորդ նիստերի քննարկմանը:

Համայնքի ավագանու արտահերթ նիստը

Արտահերթ նիստ հրավիրելու մասին ավա•անու անդամներին տեղյակ է պահվում համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով:

Ավա•անու արտահերթ նիստը համարվում է ավարտված, եթե սպառվել են օրակար•ի բոլոր հարցերը:

Արտահերթ նիստը կարող է ընդհատվել ավա•անու որոշմամբ:

Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախա•ծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:

Նիստերի իրավազորությունը

Ավա•անու նիստը սկսվելուց առաջ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը անց է կացնում նիստին ներկայացած և քվեարկություններին մասնակցած ավա•անու անդամների •րանցում:

Գրանցումներն արվում են հատուկ մատյանում, որտեղ նշվում է նաև նիստից ավա•անու անդամի բացակայելու պատճառը:

Համայնքի ավա•անու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավա•անու անդամների կեսից ավելին: Նիստի իրավազորությունը վավերացվում է նաև նիստի ընդհատումներից կամ ընդմիջումներից հետո:

Դռնբաց և դռնփակ նիստերը

Համայնքի ավա•անու նիստերը դռնբաց են: Համայնքի ղեկավարի հրավերով ավա•անու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Համայնքի ավա•անին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի:

Ավա•անու որոշումներն ու ուղերձները կարող են հրապարակվել ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլում, հասարակական վայրերում կամ այլ ձևով` բնակչությանն այն մատչելի դարձնելու համար:

Առանձին դեպքերում դռնփակ նիստի առաջարկով կարող է հանդես •ալ համայնքի ղեկավարը կամ ավա•անու անդամը: Ավա•անու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Դռնփակ նիստում, բացի ավա•անու անդամներից, նիստը վարողից և արձանա•րողից իրավունք ունեն ներկա •տնվել միայն ավա•անու որոշմամբ հրավիրված անձինք:

Դռնփակ նիստում ընդունված որոշումները հրապարակվում են:

Ավագանու նիստի վարման կարգը

Համայնքի ավա•անու նիստը հրավիրում և վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Նիստը վարողըª
ա) բացում, ընդհատում և փակում է նիստը,
բ) ձայն է տալիս ելույթ ունեցողներին,
•) կազմակերպում է քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը,
դ) կարող է ընդմիջել ելույթներըª նիստի բնականոն ընթացքը վերական•նելու նպատակով:

Ավագանու նիստերի արձանագրումը

Համայնքի ավա•անու նիստի արձանա•րությունն իրականացնում է համայնքի ղեկավաի աշխատակազմի քարտուղարը:

Նիստերի արձանա•րությունները պահպանվում են համայնքի նստավայրում:

Նիստերի ավարտից հետո` 3 օրվա ընթացքում, այդ նիստերի արձանա•րությունները վավերացվում են նիստին ներկա ավա•անու անդամների կողմից:

 

Բնակչության մասնակցությունը

Բնակչությունը իրավունք ունի մասնակցելու համայնքի ավա•անու նիստերին: Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովելու անհրաժեշտ աշխատանքային պայմաններ բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների մասնակցության համար: Ցանկացած անհատ կամ խումբ, ով ցանկանում է դիմել ավա•անուն հերթական նիստի ժամանակ օրակար•ային հարցերի վերաբերյալ, պետք է իր հարցադրումը •րավոր ներկայացնի աշխատակազմի ղեկավարին նախքան նիստի սկսելը: Սակայն, ավա•անին ինքն է որոշում նիստի ժամանակ անհատին կամ խմբին լսելու հարցը:

Բնակչության հարցադրումները և առաջարկությունները օրակար•ային ցանկացած հարցի վերաբերյալ թույլատրվում են ավա•անու նիստին ներկա անդամների ձայների մեկ երրորդով: Ավա•անու հերթական նիստերի վերջում հատկացվում է 30 րոպե ժամանակ` քաղաքացիների կողմից ավա•անուն ուղղված ցանկացած հարցադրմանը, որը վերաբերում է համայնքին, պատասխանելու համար:

Հարցադրումների և առաջարկությունների հեղինակը ներկայանում է` նշելով իր անունն ու ազ•անունը: Համայնքի ղեկավարը հերթականությամբ խոսք է տրամադրում ելույթ ունենալ ցանկացողներին:

Հարցադրումների և առաջարկությունների հիման վրա ավա•անին նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ կարող է դիմել հանձնաժողովներին կամ համայնքի ղեկավարի աշխատակազմին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու հարցի դիտարկման համար:

Բնակիչները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները պարտավոր են զբաղեցնել իրենց համար նախատեսված տեղերը և հետևել սույն կանոնակար•ի 9-րդ հոդվածով հաստատված ավա•նու նիստի վարման կար•ին:

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Համայնքի ավագանու նիստում հարցերի քննարկման կարգը

Հարցերի քննարկումը սկսվում է նիստի օրակար•ի հաստատումից հետո: Օրակար•ային հարցի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբª
ա) հիմնական զեկոցողի ելույթը.
բ) հարցեր զեկուցողին.
•) հարակից զեկուցողի ելույթը.
դ) հարցեր հարակից զեկուցողին
ե) մտքերի փոխանակություն.
զ) եզրափակիչ ելույթներ.
է) քվեարկություն:

Որպես հիմնական զեկուցող հանդես է •ալիս տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող` հանձնաժողովի ներկայացուցիչը:

Եթե հարցի քննարկումը ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են`
ա) զեկուցման համար` մինչև -- րոպե
բ) հարցերի համար` մինչև -- րոպե
•) ելույթների համար` մինչև -- ական րոպե
դ) եզրափակիչ ելույթի համար մինչև -- ական րոպե

Քննարկվող հարցի վերաբերյալ զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մտքերի փոխանակության ժամանակ արված մյուս առաջարկությունները: Այդ առաջարկությունների քվեարկման հաջորդականությունը որոշում է համայնքի ղեկավարը:

Հարցեր տալու կարգը

Հարցեր տալու համար ավա•անու անդամների հերթա•րումը իրականացնում է նիստը վարողը:

Հարցերը տրվում են ըստ հերթա•րման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ:

Եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ, ապա նիստը վարողը կարող է դադարեցնել հարցադրումը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:

Մտքերի փոխանակության կարգը

Մտքերի փոխանակության ժամանակ ավա•անու յուրաքանչյուր անդամին ելույթ ունենալու հնարավորություն է տրվում:

Ավա•անու անդամը կարող է նույն հարցի շուրջ երկրորդ ան•ամ ելույթ ունենալ միայն այն դեպքում, եթե ելույթով հանդես են եկել մյուս բոլոր ցանկություն ունեցողները:

Մտքերի փոխանակությանը, բացի ավա•անու անդամներից և համայնքի ղեկավարից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավա•անու համաձայնությամբ:

Ավա•անու անդամները ելույթ ունենալու ցանկությունը հայտնում են նստած տեղից ձեռք բարձրացնելու միջոցով կամ համայնքի ղեկավարին նախապես •րավոր իրազեկման միջոցով:

Ելույթ ունեցողները հանդես են •ալիս նիստը վարողի հայտարարությամբ:

Համայնքի ղեկավարը դադարեցնում է համայնքի ավա•անու ելույթը, եթե վերջինս •երազանցում է իրեն հատկացված ժամանակը նախազ•ուշացումից հետո:

Որոշումների ընդունումը

Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են նիստին ներկա ավա•անու անդամների ձայների մեծամասնությամբª բաց քվեարկությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ տեղական ինքնակառավարման մասին օրենքով և սույն կանոնակար•ով:

Ավա•անու քվեարկությանը կարող են դրվել միայն սույն կանոնակար•ով սահմանված կար•ով ավա•անու անդամներին բաժանված և քննարկված նախա•ծերը:

Համայնքի ավա•անու որոշման մեջ նշվում են որոշման նախա•ծին կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկած ավա•անու անդամների ազ•անունները, որոնց դիմաց նրանք ստորա•րում են:
Համայնքի ավա•անու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:
Քվեարկության անցկացման կարգը

Նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները և հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:

Քվեարկությունը իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Ձայները հաշվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

Ավագանու անդամը քվեարկում է անձամբª կողմ, դեմ, ձեռնպահ:

Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ

Համայնքի ավագանու անդամի իրավունքները

Համայնքի ավա•անու անդամն իրավունք ունիª

հարցեր ուղղել համայնքի ղեկավարին և ստանալ բանավոր կամ •րավոր պատասխան ավա•անու հաջորդ հերթական նիստի ժամանակ, եթե ավա•անին այլ որոշում չի ընդունում.

հնարավորության դեպքում մասնակցել ավա•անու վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև փորձի փոխանակման այցերին:

Համայնքի ավագանու անդամի պարտականությունները

Համայնքի ավա•անու անդամը պարտավոր է իր •ործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով: Համայնքի ավա•անու անդամը պարտավոր է օրենքով սահմանված կար•ովª
1. մասնակցել ավա•անու այն հանձնաժողովների նիստերին, որոնց կազմում նա ընդ•րկված է.
2. նախապես ծանոթանալ իրեն փոխանցվող քննարկման ենթակա նյութերին.
3. ծանոթանալ քաղաքացիներից ստացված դիմումներին և օրենքով սահմանված կար•ով պատասխանել դրանց.
4. իրազեկ լինել տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությանը.
5. հետևել համայնքի ավա•անու և ղեկավարի աշխատակազմի •ործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանմանը տեղական զան•վածային լրատվամիջոցներում.
6. առաջնորդվել համայնքի ավա•անու հաստատված կանոնակար•ով

Համայնքի ավագանու նիստերից անհարգելի բացակայելու դեպքում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը

Ավա•անու անդամների մասնակցությունը նիստերին ու քվեարկություններին հաշվառում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:
1. Աշխատակազմի քարտուղարը եռամսյակը մեկ ան•ամ ավա•անու անդամներին տեղեկանք է տալիս նախորդ նիստերից կամ քվեարկություններից իրենց բացակայության մասին:
2. Նիստերից ու քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին ավա•անու անդամը տեղեկացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին: Աշխատակազմի քարտուղարը ավա•անու նիստի ժամանակ հրապարակում է ավա•անու անդամի բացակայության պատճառը, որը և արձանա•րվում է:
3. Ավա•անու անդամը նիստերից կամ քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին աշխատակազմի քարտուղարին, սույն կանոնակար•ով սահմանված կար•ով, չտեղեկացնելու դեպքում բացակայությունը համարվում է անհար•ելի և արձանա•րվում է համապատասխանաբար: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակազմի քարտուղարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ կամ տեղեկանք բժշկից:
4. Աշխատակազմի քարտուղարի կողմից տարվող հաշվառման հիման վրա, համայնքի ղեկավարը կամ ավա•անու անդամը հերթական նիստի քննարկմանն է ներկայացնում ավա•անու որոշման նախա•իծը` մեկ տարվա ընթացքում նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից ավա•անու անդամի բացակայելն անհար•ելի համարելու մասին: Որոշման նախա•ծին կցվում է նիստերից կամ քվեարկություններից ավա•անու անդամի բացակայության արձանա•րված պատճառները:
5. Ավա•անու անդամն առնվազն 7 օր առաջ •րավոր տեղեկացվում է ավա•անու նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Ավա•անու անդամի բացակայության դեպքում, հարցի քննարկումը հետաձ•վում է մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ նիստը, որտեղ այն քննարկվում է անկախ նրա ներկայությունից:
6. Յուրաքանչյուր ավա•անու անդամի բացակայությունների վերաբերյալ որոշման նախա•իծը քննարկվում է առանձին` սույն կանոնակար•ի 3.1-րդ հոդվածով սահմանված կար•ով: Քննարկման ընթացքում ավա•անու անդամը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես •ալ ---- րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:
7. Նիստերի կամ քվեարկությունների կեսից ավելիին ավա•անու անդամի բացակայելն անհար•ելի համարելու մասին համայնքի ավա•անու որոշումն ընդունվում է նիստին ներկա ավա•անու անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Շահերի բախումը

Ավա•անու անդամը չի կարող մասնակցել ավա•անու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին:

Եթե առկա է վերը նշված հան•ամանքներից որևէ մեկը, ապա համայնքի ավա•անին տեղեկացվում է դրա մասին նախքան տվյալ հարցի քննարկման և քվեարկությանը սկսելը:

Եթե շահերի բախման առկայության դեպքում ի հայտ են •ալիս վիճահարույց հան•ամանքներ, ապա համայնքի ավա•անին հետաձ•ում է որոշման կայացումը` լրացուցիչ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու(զրկելու) կարգը

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը պատվավոր կոչում է, որը նախատեսված է Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով:
Համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհվում է հետևյալ կար•ով`

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը արժանանում են, անկախ ազ•ությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, •ույքային կամ այլ դրությունից, այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով կամ բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի բար•ավաճմանը, ակնառու ներդրում ունեն համայնքի տնտեսական, մշակութային զար•ացման •ործում, բացառիկ ավանդ ունեն մշակույթի, արվեստի, •րականության կամ •իտության զար•ացման բնա•ավառում:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու (զրկելու) առաջարկը ավա•անու հաստատմանն է ներկայացնում համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարին նման առաջարկով կարող են դիմել ավա•անու անդամները, հասարակական միավորումները, հիմնադրամները, իրավաբանական անձանց միությունները, մշակութային, •իտական, կրթական կազմակերպությունները:

Առաջարկ ներկայացնողը պարտավոր է հիմնավորել այն, համակողմանիորեն լուսաբանել համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը ներկայացվող քաղաքացու կյանքը, •ործունեությունը, ներկայացնել համապատասխան նյութեր և քաղաքացու լուսանկարը:

Ստացված առաջարկությունները քննարկում է համայնքի ավա•անին, և նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձանց տրվում է վկայական:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու (զրկելու) մասին համայնքի ավա•անու որոշումը հրապարակվում է, հնարավորության դեպքում լուսաբանվում է տեղական զան•վածային լրատվության միջոցներով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հանձնաժողովները և դրանց գործունեությունը

Համայնքի ավա•անին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական •ործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

Հանձնաժողովները ստեղծվում են որոշումների նախա•ծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ համայնքի ավա•անու եզրակացություններ տալու նպատակով:

Հանձնաժողովների անդամների կազմը հաստատվում է համայնքի ավա•անու որոշմամբ:

Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

Մշտական հանձնաժողովները կարող են լինել`

ա) •իտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով.

բ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով.

•) իրավական հարցերի մշտական հանձնաժողով.

դ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով.

ե) ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով.

Իրենց •ործունեությունն իրականացնելու ընթացքում հանձնաժողովները կարող են աշխատանքի մեջ ներ•րավել փորձա•ետների և խորհրդատուների, որոնք իրենց մատուցած ծառայություների դիմաց կարող են վարձատրվել համայնքի բյուջեից:

Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին որոշման նախա•ծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին ավա•անուն եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Ավա•անին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, •ործունեության ժամկետը և աշխատակար•ը:

Իր •ործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է ավա•անու նիստում:

Հանձնաժողովի աշխատանքների համակարգումը

Մշտական հանձնաժողովի աշխատանքները համակար•վում են իր կողմից ընդունված աշխատակար•ի միջոցով: Հանձնաժողովի կազմից ընտրվում է հանձնաժողովի նախա•ահ, եթե աշխատակար•ով այլ բան նախատեսված չէ:

Հանձնաժողովի նախա•ահի թեկնածությունը հաստատվում է հանձնաժողովի նիստին ներկա ավա•անու անդամների ձայների մեծամասնությամբ:

Մշտական հանձնաժողովի նախա•ահի լիազորությունները դադարում են, եթե դադարել են նրա որպես ավա•անու անդամի լիազորությունները:

Հանձնաժողովի նախա•ահը`
ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.
բ) •ումարում է հանձնաժողովի արտահերթ նիստերը.
•) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակար•ի նախա•իծը.
դ) ավա•անու նիստին է ներկայացնում հանձնաժողովի եզրակացությունները և առաջարկությունները ուսումնասիրվող հարցի վերաբերյալ:
ե) ընթացք է տալիս և պատասխանում է հանձնաժողովին ուղղված դիմումներին:

Հանձնաժողովի նախա•ահի բացակայության դեպքում նրան փոխարինում են համաձայն հանձնաժողովի աշխատակար•ի:

Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում համայնքի ավա•անու նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի արտահերթ նիստը •ումարվում է ըստ անհրաժեշտության` նիստը նախաձեռնողի սահմանած ժամկետում, համաձայն հանձնաժողովի աշխատակար•ի:

Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը •ումարվում են հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետներում:

 

Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

Հանձնաժողովի նիստում կարող են ներկա •տնվել ավա•անու անդամները, համայնքի ղեկավարը և հանձնաժողովի կողմից հրավիրված այլ անձինք:

Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:

Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

Հանձնաժողովի նիստը սկսվում է օրակար•ի հաստատումով: Մինչև օրակար•ի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
ա) հիմնական զեկուցողի ելույթը.
բ) հարցեր հիմնական զեկուցողին.
•) հարակից զեկուցողի ելույթը (եթե այդպիսիք կան).
դ) հարցեր հարակից զեկուցողին.
ե) մտքերի փոխանակություն.
զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարման ավարտից հետո:

Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Նիստի արձանա•րությունը ստորա•րում են հանձնաժողովի անդամները:

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՆ

Բյուջեի նախագծի քննարկման կարգը

Համայնքի բյուջեի նախա•իծը համայնքի ավա•անուն է ներկայացնում համայնքի ղեկավարը: Բյուջեի նախա•իծը ներկայացնելուց հետո հանդես են •ալիսª
ա) համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչըª ներկայացնելով բյուջեի նախա•ծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) ըստ ցանկությանª մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներըª ներկայացնելով բյուջեի նախա•ծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

Համայնքի ավա•անու անդամները համայնքի ղեկավարին և մյուս զեկուցողներին հարցեր են տալիս սույն կանոնակար•ի 3.2-րդ հոդվածով սահմանված կար•ով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն սույն կանոնակար•ի 3.3-րդ հոդվածով սահմանված կար•ով:

Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման և քննարկման ժամկետները

Համայնքի ղեկավարը, եռամսյակը մեկ ան•ամª մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բյուջեի կատարման ընթացքի մասին հաղորդումներ է ներկայացնում համայնքի ավա•անուն:

Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավա•անուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավա•անու նիստում քննարկվում և հաստատվում է աուդիտորական մասնա•իտացված կազմակերպության եզրակացության առկայությամբ` մինչև ընթացիկ տարվա մարտի 20-ը:

Համայնքի բյուջեի կատարման հաշվետվությունը, բովանդակությունը և քննարկման կարգը

Համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներառում էª

ա) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ, դրանց համապատասխան վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի և հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների միջև.

բ) տեղեկություններ հաշվետու տարում համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին համապատասխան հիմնավորումներով.

•) տեղեկություններ հաշվետու տարում բյուջեի պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ.

դ) այլ տեղեկություններ, որոնք համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարում համայնքի բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

Համայնքի ավա•անու նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնում է համայնքի ղեկավարը: Զեկուցումներով կարող են հանդես •ալ`

ա) համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչըª ներկայացնելով բյուջեի նախա•ծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) ըստ ցանկությանª մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներըª ներկայաց¬նե¬լով բյուջեի նախա•ծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

Համայնքի ավա•անու անդամները համայնքի ղեկավարներին և մյուս զեկուցողներին հարցեր են տալիս սահմանված կար•ով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն` սահմանված կար•ով:

Մտքերի փոխանակության ավարտից հետո քվեարկության է դրվում բյուջեի կատարման տա¬րե¬կան հաշվետվությունը հաստատելու մասին ավա•անու որոշման նախա•իծը:

 

 

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Կանոնակարգի փոփոխությունները

Սույն կանոնակար•ը կարող է փոփոխվել համայնքի ավա•անու որոշմամբ: Ցանկացած կանոնակար•ային փոփոխություն պետք է համահունչ լինի ՀՀ Սահմանադրությանը, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքին և այլ իրավական ակտերի:

Փոփոխությունների ընդունումը պահանջում է ավա•անու նիստին ներկա անդամների ձայների ավելի քան երկու երրորդը:

Կանոնակարգի ուժի մեջ մտնելը

Սույն կանոնակար•ը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված 6. Համայնքի բյուջեի նախագծի հակիրճ օրինակը

Ի±ՆՉ Է ԲՅՈՒՋԵՆ

Բյուջեն համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին /ՏԻՄ/ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման տարեկան ֆինանսական ծրա•իր է:

Եթե ամենապարզ ձևով ներկայացնենք, բյուջեն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծախսերի համապարփակ թվարկումն է •ալիք ֆինանսական տարվա համար, կառավարման մարմինների յուրաքանչյուր •ործառույթի •ծով: Լավա•ույն դեպքում, բյուջեն պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետեվողական բաշխումն է: Որպես այդպիսին` բյուջեն ՏԻՄ-երի •ործունեության ֆինանսական կառավարման առանցքն է:
Սույն փաստաթղթի նպատակն է` ներկայացնել համայնքի բնակչությանը, թե քաղաքապե-տարանը ինչպե±ս է արձա•անքում համայնքի բնակիչների բարեկեցության բարձրացմանը` տարաբնույթ ծառայությունների մատուցման և ներդրումային ծրա•րերի իրականացման միջոցով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Ալավերդի համայնքի 2008 թ. բյուջեն մշակվել է` հիմք ունենալով համայնքի 2006-2008 թթ. սոցիալ-տնտեսական զար•ացման եռամյա ծրա•իրը և 2008-2010 թթ. կապիտալ զար•ացման ծրա•իրը, որով սահմանվել է համայնքի ռազմավարական քաղաքականությունը, այն էª բարեփոխումները անցկացնելու ճանապարհով հետևողականորեն բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական և էկոլո•իական պայմանները:

Համայնքի 2008 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են.
1. Բարելավել համայնքի ֆինանսական դրությունը,
• ճշտելով և թարմացնելով հողի հարկի, •ույքահարկի և կոմունալ վճարների տվյալների շտեմարանները,
• իրականացնելով ոչ հարկային եկամուտների, տեղական տուրքերի ու վճարների սահմանման և •անձման ճկուն քաղաքականությունը,
• խթանելով ձեռներեցությունը և համայնքի տնտեսության զար•ացումը:
• բարձրացնելով սեփական եկամուտների հավաքա•րման մակարդակը:
2. Նպատակային օ•տա•ործել համայնքային բյուջեի միջոցները,
• բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակը և որակը:
• բարձրացնելով քաղաքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը:.
3. Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության և բարեկար•ման բնա•ավառում:
4. Բնապահպանական վճարների հաշվին համայնքում իրականացնել բնապահպանական և առողջապահական ծրա•րեր:
5. Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնա•ավառների համայնքային ենթակառուցվածքների նորո•ման, ջեռուցման համակար•երի վերական•նման, •ույքային և տեխնիկական վերազինման աշխատանքներ:
6. Օժանդակել համայնքի սոցիալապես անապահով խավերին և իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրա•րեր:
7. Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը:
8. Համա•ործակցել դոնոր կազմակերպությունների հետ` համայնքային տնտեսությունում լրացուցիչ ներդրումներ ապահովելու նպատակով:

Ես դիմում եմ համայնքի ավա•անու անդամներին, քաղաքապետարանի և նրա ենթակա կառույցների աշխատակիցներին, քաղաքի բոլոր բնակիչներին, հասարակական, քաղաքական կազմակերպություններին, որպեսզի շահա•ր•իռ մոտեցում ցուցաբերեն համայնքի 2008 թ. բյուջեի միջոցների •ոյացման, դրանց օ•տա•ործման ուղղությունների ճիշտ ընտրության և բյուջեի կատարման •ործող մեխանիզմների ապահովման հարցերին:

ՔԱՂԱՔԱՊԵՏª ___________

 

ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ԳՈՅԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՈՐՏԵՂ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ  ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ

ԻՆՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ

  • Քաղաքապետարանի աշխատակազմի (49 աշխատակից) գործունեության ապահովում,
  • Համայնքի ավագանու անդամների ծախսերի փոխհատուցում,
  • Քաղաքապետարանի վարչական շենքի տանիքի, աստիճանավանդակի և աշխատասենյակների  վերանորոգում,
  • Անհրաժեշտ սարքավորումների և գույքի ձեռքբերում:

Կրթություն եւ գիտություն

  • Համայնքի թվով 6 նախադպրոցական հիմնարկների պահպանում, գործունեության ապահովում (14 խումբ, 398 երեխա, 74 աշխատակից),
  • Համայնքի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի պահպանում, գործունեության ապահովում (114 սան, 26 աշխատակից),
  • Համայնքի արվեստի դպրոցի պահպանում, գործունեության ապահովում (58 սան, 12 աշխատակից),
  • Համայնքի Ա.Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցի պահպանում, գործունեության ապահովում (50 սան, 9 աշխատակից),
  • Համայնքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի պահպանում, գործունեության ապահովում (18 խումբ, 116 սան, 13 աշխատակից),
  • Համայնքի Օ.Գորբունովի անվան մարզադպրոցի պահպանում, գործունեության ապահովում (7 խումբ, 84 սան, 8 աշխատակից),
  • Համայնքի ըմբշամարտի դպրոցի պահպանում, գործունեության ապահովում (6 խումբ, 150 սան, 8 աշխատակից),
  • Երաժշտական դպրոցի, գեղարվեստի դպրոցի և թիվ 7 մանկապարտեզի գազաֆիկացում, երաժշտական դպրոցի և թիվ 14 մանկապարտեզի կապիտալ նորոգման գծով հա-մայնքի կողմից ծրագրային ներդրումներ:

Սոցիալական ապահովագրություն եւ սոցիալական ապահովություն

  • Համայնքի սոցիալապես անապահով 450 ընտանիքներին դրամական օգնության տրամադրում,
  • Նախադպրոցական հիմնարկություններում երեխաներին վիտամիններով հարուստ լրացուցիչ սննդի տրամադրում /400 երեխա/,
  • Հղիներին առողջության ամրապնդման նպատակով վիտամիններով հարուստ լրացուցիչ սննդի տրամադրում /300 շահառու/,
  • Պալարախտով հիվանդներին առողջության ամրապնդման նպատակով վիտամիններով հարուստ լրացուցիչ սննդի տրամադրում /15 շահառու/,
  • Համայնքի սոցիալապես անապահով 100 բնակիչների համար ապահովել բարեգործական ճաշարանից օգտվելու հնարավորություն,
  • Առողջության խնդիրներ ունեցող անապահով ընտանիքների անդամներին առողջարանային ուղեգրերի տրամադրում /20 շահառու/,
  • Անապահով ընտանիքների երեխաներին առողջության ամրապնդման նպատակով ամառային ճամբարների ուղեգրերի տրամադրում /50 երեխա/:
  • Համայնքի հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում:

Մշակույթ, տեղեկատվություն, սպորտ եւ կրոն

  • Համայնքի մշակույթի կենտրոնի և գրադարանային համակարգի պահպանում, գործունեության ապահովում (46 աշխատակից),
  • Մշակույթի կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում,
  • Միկոյանի անվան տուն թանգարանի պահպանում, գործունեության ապահովում (2 աշխատակից),
  • Համայնքի բնակչության տեղեկատվության ապահովում (հեռուստահաղորդումներ, հայտարարություններ հեռուստատեսությամբ, հայտարարությունների ցուցատախտակների տեղադրում, թերթերի և տեղեկագրերի բաժանորդագրություն):

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

  • Բնակելի շենքերի տանիքների և  վերելակների նորոգում,
  • Աղբարկղների հարթակների պատրաստում և տարածքների մաքրում,
  • Համայնքի135 516 մ2 մակերեսով փողոցների մաքրում և աղբահեռացում,
  • Համայնքի 250 լուսակետերի շահագործում և ընդլայնումª ևս 80 լուսակետի տեղադրում,
  • Համայնքի 3.5 հա կանաչապատ տարածքների սպասարկում և 1 հա տարածքի բարե-կարգում,
  • Ակներ և Սանահին թաղամասերի ջրագծերի կառուցում:

Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն եւ կապ

  • Համայնքի փողոցների հենապատերի և եզրաքարերի նորոգում,
  • Փողոցների փոսային նորոգում և ասֆալտապատում:

Հիմնական խմբին չդասվող ծախսեր

  • Նախորդ տարիներին կուտակված պարտքային պարտավորությունների մարում,
  • Պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման գծով կատարվող ծախսեր (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի գործունեության ապահովում, անասնաբուժության և հակահամաճարակային միջոցառումների ապահովում),
  • Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ` նախատեսված պարտավորությունների լրացուցիչ և չնախատեսված աշխատանքների կատարման համար:
  • Ալավերդի համայնքի 3 թաղամասերում մանկական խաղահրապարակների կառուցում:

ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Հ/Հ

Ծրագրի անվանումը

Չափի
միավոր

Աշխատանքի
ծավալ

Ծրագրի արժեքը (հազ. դրամ)

Ֆինանսավորման աղբյուրները

Համայնքի բյուջե

Դոնոր կազմակեր­պություններ

Այլ աղբյուր­ներ և սուբ­վենցիաներ

1

 Քաղաքապետարանի վարչական շենքի համար կապիտալ նորոգման ծախս 

ք/մ

380

5000.0

5000.0

0.0

0.0

2

 Քաղաքապետարանի համար նախագծահետազոտա­կան ծախսեր

հատ

1

250.0

250.0

0.0

0.0

3

Քաղաքապետարանի համար սարքավորումների ձեռքբերման ծախսեր

հատ

4

1200.0

1200.0

0.0

0.0

4

Քաղաքապետարանի համար այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

գույք

10

500.0

500.0

0.0

0.0

5

 Ճանապարհների ասֆալտապատում                      

ք/մ

1500

10000.0

10000.0

0.0

0.0

6

Տանիքների նորոգում     

հատ

3

15000.0

15000.0

0.0

0.0

7

Հարթ տանիքների հիմնանորոգման նախագծահետազոտական ծախս

հատ

3

150.0

150.0

0.0

0.0

8

Վերելակների վերանորոգման համար սարքավորումների ձեռքբերման ծախս

հատ

3

1250.0

1250.0

0.0

0.0

9

 Վերելակների  կապիտալ նորոգման ծախս

հատ

3

450.0

450.0

0.0

0.0

10

Վերելակների նորոգման նախագծահետազոտական ծախս

հատ

3

100.0

100.0

0.0

0.0

11

Երաժշտական դպրոցի գազաֆիկացում

շենք

1

2000.0

2000.0

0.0

0.0

12

Թիվ 7 մանկապարտեզի գազաֆիկացում

շենք

1

1160.0

1160.0

0.0

0.0

13

Գեղարվեստի դպրոցի գազաֆիկացում

շենք

1

1280.0

1280.0

0.0

0.0

14

Թիվ 7 մանկապարտեզի համար գազի վառարանի ձեռքբերում

վառ.

2

60.0

60.0

0.0

0.0

15

Թիվ 14 մանկապարտեզի կապիտալ նորոգման ծախս /ծրագրային ներդրում/

շենք

1

4500.0

4500.0

0.0

0.0

16

Երաժշտական դպրոցի կապիտալ նորոգման ծախս /ծրագրային ներդրում/

շենք

1

2500.0

2500.0

0.0

0.0

17

Սանահին գյուղի գազաֆիկացման նախագծանախահաշվային արժեք

հատ

1

648.0

648.0

0.0

0.0

18

Ալավերդու մշակույթի կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերման ծախս

կոմպ

1

470.0

470.0

0.0

0.0

19

Միկոյանի անվան փողոցի հեղեղատար խողովակի նորոգման և փողոցի մաքրման օժանդակ աշխատանքներ

ք/մ

2000

985.0

985.0

0.0

0.0

20

Ալավերդի համայնքի աղբարկղների հարթակների պատրաստման և տարածքների մաքրման օժանդակ աշխատանքներ

աղբ-արկղ

15

1620.0

1620.0

0.0

0.0

21

Ալավերդի համայնքի Սանահին Սարահարթ թաղամասի մայթերի և փողոցների եզրերի մաքրման նորոգման օժանդակ աշխատանքներ 

գծ/մ

400

970.0

970.0

0.0

0.0

22

Ալավերդի համայնքի 3 թաղամասերում մանկական խաղահրապարակի կառուցում

խ/հր.

3

7023.5

0.0

0.0

7023.5

23

 Սանահին սարահարթ թաղամասի փողոցների փոսային նորոգում և ասֆալտապատում

ք/մ

1850

12790.8

0.0

0.0

12790.8

24

 Ակներ թաղամասի ջրագծի կառուցում

գծ/մ

2100

12432.7

0.0

0.0

12432.7

25

Սանահին թաղամասի ջրագծի կառուցում

գծ/մ

750

9447.5

0.0

0.0

9447.5

ԸՆԴԱՄԵՆԸ

91787.5

50093.0

0.0

41694.5

 

Հավելված 7. Գրականության ցանկ

• Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, 2005 թ. նոյեմբերի 7-ի փոփոխություններով
• Հայաստանի Հանրապետության օրենքը ՀՀ բյուջետային համակարգի մասին, 1997 թ. հունիսի 24
• Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգիրք, 1999 թ. Փետրվարի 5
• Հայաստանի Հանրապետության օրենքը տեղական հանրաքվեի մասին, 2002 թ. նոյեմբերի 6
• Հայաստանի Հանրապետության օրենքը ֆինանսական համահարթեցման մասին, 1998 թ. նոյեմբերի 24
• Հայաստանի Հանրապետության օրենքը համայնքային ծառայության մասին, 2004 թ. դեկտեմբերի 14
• Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքաշինության մասին, 1998թ. մայիսի 26
• Հայաստանի Հանրապետության օրենքը տեղական ինքնակառավարման մասին, 2002թ. մայիսի 7
• Հայաստանի Հանրապետության օրենքը գնումների մասին, 2000թ. հունիսի 5
• Հայաստանի Հանրապետության օրենքը վարչատարածքային բաժանման մասին, 1995թ. նոյեմբերի 7
• Հայաստանի Հանրապետության օրենքը տեղեկատվության ազատության մասին, 2003թ. հոկտեմբերի 22
• Հայաստանի Հանրապետության օրենքը տեղական տուրքերի և վճարների մասին, 1997թ. դեկտեմբերի 26
• Թումանյան Դավիթ, Պետական բյուջեից համայնքներին տրամադրվող կապիտալ տրանսֆերտները Հայաստանում. Քաղաքականության առաջարկներ և ուսուցման նյութեր, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան, 2006 թ.
• Թումանյան Դավիթ, Տեղական ինքնակառավարումը Հայաստանի հանրապետությունում, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան 2006 թ.
• Ղազարյան Էդգար, Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում, Երևան, 2006 թ.
• Ղազարյան Էդգար, Տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական և բյուջետային խնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևան 2006 թ.
• Ղազարյան Էդգար, 100 հարց և պատասխան տեղական ինքնակառավարման մասին, Երևան, 2006 թ.
• Մովսիսյան Վահան, Ֆինանսական համահարթեցման մեխանիզմի զարգացումը Հայաստանում, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան, 2007 թ.
• Մուրադյան Արտյուշա, Վահրամ Շահբազյան, Արտաշես Առաքելյան Համայնքի ավագանու ուսուցման մեթոդական ձեռնարկ, Երևան 2005 թ.
• Մուրադյան Արտյուշա, Համայնքի բյուջետավարման ուղեցույց, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան, 2004 թ.
• Տեղական ինքնակառավարման բարեփոխումները Հայաստանում. Քաղաքականության տարբերակներ և ուղիներ, Համայնքների ֆինանսիստների միավորում, Երևան, 2004 թ.
• Վանոյան Մայիս, Քաղաքացիների մասնակցությունը և նրա դերը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացման մեջ, Բաց հասարակության ինստիտուտ – ՀՄՏՀԿ, Երևան, 2005 թ.
• Asset Management Handbook (Yerevan: USAID/Armenia Local Government Program–Phase 2, 2002).
• Capkova, Sona. Local Government and Economic Development (Open Society Institute, 2005).
• “The Councillor as Decision Maker,” Handbook 3, Training for Elected Leadership, The City Summit, Istanbul, 1996.
• “The Councillor as a Leader,” Handbook 12, Training for Elected Leadership, The City Summit, Istanbul, 1996.
• “The Councillor as Policy Maker,” Handbook 2, Training for Elected Leadership, The City Summit, Istanbul, 1996.
• Coxson, Sam. Armenia Local Government Management Handbook (Yerevan: USAID/Urban Institute, 2003).
• The Development of the Financial Equalization Mechanism in Armenia (Yerevan: Community Finance Officers Association, 2007).Election Code of the Republic of Armenia.
• Gordon, Gerald L. Strategic Planning for Local Government, 2nd ed. (Washington, DC: International City/County Management Association, 2005).
• Harvey, Jerry. Organizational Behavior, San Francisco: Jossey-Bass Publishers, 1988.
• Local Councils Training Materials (Yerevan: Association of Municipal Councilors of Armenia, 2007).

• Newly Elected Local Council Handbook (Sofia: National Association of Municipalities of the Republic of Bulgaria, 2003).
• Newly Elected Officials Orientation Handbook (Washington, DC: International City/County Management Association, 2003).
• Pawel Swianiewicz, “Theory of Local Borrowing and the West-European Experience.”(Local Government and Public Service Reform Initiative, Open Society Institute, Budapest, 2004)
• Rosenberg, Philip. Budgeting and Financial Management Training Materials for Councilors of the City of Yerevan (Yerevan: USAID/Urban Institute, 2001).

Էջի սկիզբ