Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար

 

Գործնական աշխատանքներ

 

Հայաստանում Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլ

Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար

Գործնական աշխատանքներ

Երևան 2008

 

ԱՄՆ ՄԶԳ պայմանագիր թիվ EPP-I-01-04-00037-00, Առաջադրանք 4

 

 

Պատրաստված է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության Ժողովրդավարության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի պատվերով` Ար Թի Այ Ինթերնեշենել կազմակերպության կողմից:

RTI International

3040 Cornwallis Road
Post Office Box 12194
Research Triangle Park, NC 27709-2194

 

 

Ձեռնարկը հրատարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ, # 122422 դրամաշնորհի շրջանակներում: Ձեռնարկում առաջադրված տեսակետները հեղինակինն են և միշտ չէ, որ արտահայտում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեսակետները:

Նախաբան

Գործնական աշխատանքների սույն ձեռնարկը մշակված է Հայաստանում Տեղական ինքնակառավարման ծրագրի 3-րդ փուլի (ՏԻԾ 3) շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից: Այս հրատարակությունը ,,Համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար ձեռնարկի,, լրացումն է:

Սույն հրատարակության նպատակն է պարզել ավագանու անդամների ձեռք բերած գիտելիքների մակարդակը, որոնք մատուցված էին վերոհիշյալ ձեռնարկում, և ամրապնդել դրանք:

Գործնական ձեռնարկը մշակված է հարցերի և տարբերակված պատասխանների ձևով: Ձեռնարկից օգտվողները հարցերի ճիշտ պատասխանները կգտնեն ձեռնարկի վերջին էջերում: Գրքույկում տեղ գտած հարցերը խմբավորված են ըստ վերոհիշյալ ձեռնարկի համապատասխան բաժինների, որտեղ քննարկվում են ավագանու գործունեության կարևորագույն ոլորտները:

Սույն գործնական ձեռնարկը հնարավորություն է ընձեռում ավագանու անդամներին ինքնուրույն գնահատելու իրենց գործունեության հետ կապված գիտելիքների և ունակությունների տիրապետման մակարդակը:

Ներկա ձեռնարկը հաջողությամբ կարող է օգտագործվել նաև ավագանու անդամների համար նախատեսվող վերապատրաստման դասընթացների և ուսուցողական ծրագրերի շրջանակներում:

Ձեռնարկի մշակմանը մասնակցել են.

Հեղինակ`
Զառա Չատինյան, խմբի ղեկավար, Ավագանու տեխնիկական աջակցություն, ՏԻԾ 3
Խմբագրական խորհուրդ`
Սեմյուել Քոքսոն, ծրագրի ղեկավար, ՏԻԾ 3
Արայիկ Հովհաննիսյան, նախագահ, Հայաստանի ավագանիների ասոցիացիա
Արտակ Պետրոսյան, քարտուղար, Հայաստանի ավագանիների ասոցիացիա

Բովանդակություն

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 5
ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆ 10
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ 16
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ 19
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ 25
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ 27
ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ 31
ՃԻՇՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ 34

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1. Համայնքներում տեղական ինքնակառավարումն իրականացնում են.

1. համայնքի ղեկավարը և մարզպետը,
2. մարզպետը և նախարարությունները,
3. համայնքի ավագանին և ոստիկանության տարածքային բաժանմունքը,
4. համայնքի ղեկավարը և ավագանին:

2. Ստորև նշված ո±ր օրենքով են հիմնականում սահմանվում համայնքի ավագանու դերն ու լիազորություները.

1. Հայաստանի Հանրապետության Տեղական ինքնակառավարման մասին օրենքով,
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,
3. Հայաստանի Հանրապետության Տեղական հանրաքվեի մասին օրենքով,
4. Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին օրենսգրքով:

3. Որո±նք են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների պաշտոնավարման ժամկետները.

1. երեք տարի, ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքով,
2. չորս տարի, առանց ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքի,
3. չորս տարի, ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքով,
4. հինգ տարի, առանց ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվելու իրավունքի:

4. Ո±վ է որոշում կայացնում համայնքի կամավոր լիազորությունների իրականացման վերաբերյալ.

1. համայնքի ղեկավարը,
2. համայնքի ավագանին,
3. մարզպետը,
4. նախարարությունները:

5. Ստորև բերված իրավասություններից ո±րը չի համարվում համայնքի ղեկավարի լիազորություն.

1. համայնքի զարգացման ծրագրի և համայնքի բյուջեի մշակումը,
2. համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումների իրականացման ապահովումը,
3. համայնքի զարգացման ծրագրի և համայնքի բյուջեի հաստատումը,
4. համայնքի ավագանու նիստերի հրավիրումը և վարումը:

6. Համայնքի ավագանին կազմավորված է համարվում, եթե.

1. ընտրվել է համայնքի ավագանու անդամների` Ընտրական օրենսգրքով սահմանված քանակը,
2. ընտրվել են համայնքի ավագանու տասից ոչ պակաս անդամները,
3. ընտրվել են ավագանու անդամների` Ընտրական օրենսգրքով սահմանված թվի կեսից ավելին,
4. ընտրություններից հետո համայնքի ավագանին համարվում է կազմավորված` անկախ ավագանու ընտրված անդամների քանակից:


7. Ստորև նշված դեպքերից որո±նք են համարվում ավագանու անդամի իրավունքների խախտում.

1. պահանջն առ այն, որ համայնքի ավագանու անդամը մասնակցի ավագանու նիստերին և նախապես ծանոթանա նիստի օրակարգի հարցերին և որոշումների նախագծերին,
2. ավագանու անդամին նիստերի չհրավիրելը, ավագանու որոշումները վավերացնող նրա ստորագրության կեղծումը,
3. որոշ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները,
4. ավագանու անդամի մասնակցության սահմանափակումը այն որոշումների քվեարկությանը, որոնք առնչվում են իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին:

8. Սեփական լիազորությունները սահմանվում են որպես.

1. սեփական և պատվիրակված,
2. պարտադիր և պատվիրակված,
3. պատվիրակված և կամավոր,
4. պարտադիր և կամավոր:

9. Ինչպե±ս են սահմանվում պատվիրակված լիազորությունները.

1. պատվիրակված լիազորությունները ֆինանսավորվում են պետական բյուջեից,
2. պատվիրակված լիազորությունները սահմանվում են համայնքի ավագանու կողմից, համայնքի ղեկավարի ներկայացմամբ,
3. պատվիրակված լիազորությունները պետական մարմիններին վերապահված լիազորություններ են, որոնց իրականացումը պատվիրակված է համայնքներին,
4. պատվիրակված լիազորությունները համարվում են համայնքի սեփական լիազորությունների մի մասը:


10.Ստորև նշված լիազորությունները համարվում են համայնքի պատվիրակված լիազորություններ, բացառությամբ.

1. հողահարկի և գույքահարկի հավաքագրումը,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության կազմակերպումը,
3. նախադպրոցական կրթության կազմակերպումը,
4. կենդանիների և համաճարակների վերահսկման ծառայությունները:

11. Ստորև բերված իրավասություններից ո±րը չի համարվում համայնքի ավագանու լիազորություն.

1. համայնքի տարեկան բյուջեի հաստատումը,
2. տեղական տուրքերի և վճարների սահմանումը,
3. տեղական հանրաքվեի նախաձեռնումը,
4. ավագանու նիստերի վարումը:

12. Ստորև բերված պարտականություններից ո±րը չի համարվում համայնքի ավագանու անդամի պարտականություն.

1. ավագանու անդամների մասնակցությունը ավագանու նիստերին,
2. ավագանու անդամների նախնական ծանոթացումը նիստի օրակարգի հարցերին և որոշման նախագծերին,
3. համայնքի ղեկավարի որոշումների և առաջարկությունների անվերապահ սատարումը,
4. ավագանու անդամների պարբերական հանդիպումները համայնքի բնակչության հետ և ավագանու աշխատանքների մասին նրանց իրազեկումը:

 

 

13. Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը կայացնում է.

1. համայնքի ավագանին իր որոշմամբ,
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու որոշումը,
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հիմք ընդունելով համապատասխան մարզպետի եզրակացությունը,
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ՀՀ Սահմանադրական դատարանի եզրակացությունը ստանալուց հետո:

14. Համայնքի ղեկավարի աշխատակազմում աշխատելու իրավունք չունի.

1. տվյալ համայնքի բնակիչը,
2. տվյալ համայնքի ավագանու անդամը,
3. այլ համայնքների բնակիչները,
4. այլ համայնքների ավագանու անդամները,
ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱԳԱՆԻՆ
15. Դուք, որպես ավագանու անդամ, մտահոգված եք համայնքի վարչական տարածքում գտնվող գործարանի կողմից վտանգավոր թափոնների արտանետման խնդրով: Ի±նչ մոտեցում կարող է ցուցաբերել համայնքի ավագանին տվյալ խնդրի առավել արդյունավետ լուծման համար.

1. համայնքի ավագանին սպառնացող վտանգների և դրանք կանխելու ուղիների վերաբերյալ կարող է քաղաքացիներին իրազեկել ավագանու նիստերի ժամանակ կամ այդ նպատակին ծառայեցնել տեղական լրատվամիջոցները,
2. ավագանին կարող է ուղերձով դիմել կենտրոնական կառավարությանը` ներկայացնելով ծագած խնդիրը և առաջարկելով այն հաղթահարելու տարբերակները,
3. ձեռք բերել համայնքում հեղինակություն վայելող անձանց և հասարակական կազմակերպությունների աջակցությունը,
4. վերոհիշյալ բոլոր տաբերակները:

16. Ձեր կարծիքով, ստորև նշված գործառույթներից որո±նք չեն ենթադրում ավագանու պարտադիր մասնակցությունը համայնքային քաղաքականության մշակման գործում.

1. քաղաքացիների կարծիքներին և ցանկություններին տեղեկանալը,
2. նպատակների սահմանումը,
3. խնդիրների լուծման ուղղությունների սահմանումը,
4. ծրագրերն իրականացնող աշխատակազմի աշխատանքների կարգավորումը:


17. Քաղաքականությունը մշակելիս, հաշվի են առնվում հիմնականում հետևյալ գործոնները, բացառությամբ.

1. համայնքի կարիքների բացահայտումը (հաշվի են առնվում քաղաքացիների մասնակցությունը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների առաջարկությունները և այլն),
2. քաղաքացիների կարծիքների և ցանկությունների բացահայտումը համայնքի խնդիրների առաջնահերթությունը որոշելու առնչությամբ,
3. խնդիրների լուծման անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը (ֆինանսական և տեխնիկական միջոցների բացահայտում),
4. համայնքի ղեկավարի աշխատակազմի դրույքաչափերը:

18. Համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են հետևյալ դեպքերում, բացառությամբ.

1. ավագանու տվյալ անդամը զորակոչվել կամ ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում,
2. նա այլևս տվյալ համայնքի բնակիչ չէ,
3. ավագանու տվյալ անդամը դեմ է արտահայտվում կամ քվեարկում այն որոշման ընդունմանը, որը սատարվում է համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամների մեծամասնության կողմից,
4. ավագանու տվյալ անդամը ավագանու անդամությանը զուգահեռ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում:

19. Ավագանու դերի վերաբերյալ ստորև բերված ո±ր կարծիքն է արտահայտում քաղաքացիների առաջադեմ մտածելակերպը.

1. համայնքի ավագանին կոչված է սատարելու համայնքի ղեկավարի բոլոր նախաձեռնությունները,
2. համայնքի ավագանին կոչված է խոչընդոտելու համայնքի ղեկավարի որոշումների իրականացմանը,
3. ավագանին ներկայացուցչական և որոշում կայացնող մարմին է, որը ներկայացնում է համայնքը և մշակում է տվյալ համայնքի կարիքներն ու խնդիրները հաղթահարող քաղաքականությունը,
4. համայնքի ավագանին չունի իրական ազդեցություն կամ իրավական ուժ, այն ստեղծված է օրենսդրությամբ` ժողովրդավարական հասարակության տպավորություն թողնելու միտումով:

20. Համայնքի ավագանին իրավասու է ուղերձներ հղելու համայնքի ղեկավարին, մարզպետին և այլ պետական մարմիններին: Վերոհիշյալ մարմինները ի±նչ ժամկետներում են պարտավոր պատասխանելու համայնքի ավագանու ուղերձներին.

1. ժամկետը պայմանավորվում է ուղերձում ներկայացվող հարցի բնույթով,
2. ավագանու ուղերձը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում,
3. օրենքը չի պարտադրում որևէ ժամկետային սահմանափակում,
4. ավագանու ուղերձը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

21. Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհում է.

1. համայնքի ղեկավարը,
2. համայնքի ավագանին,
3. մարզպետը,
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

22. Համայնքի ավագանու անդամն իր դերն ու լիազորություններն իրականացնելիս.

1. ուղղորդվում է միայն սեփական շահերով,
2. որոշման նախագծերին կողմ կամ դեմ է քվեարկում, ուղղորդվելով համայնքի ղեկավարի առաջարկություններով,
3. հանդիպելով բնակիչների հետ` նրանց հետ քննարկում է որոշումների նախագծերը, հիմնավորելով այդ որոշման բացահայտ առավելությունները և դրական ազդեցությունը համայնքի կարիքները հոգալու գործում,
4. հանրությանը և լրատվամիջոցներին չի ներկայացնում ավագանու նիստերի ժամանակ կայացրած որոշումները և դրանց հիմնավորումները:

23. Համայնքի ավագանին ինչպե±ս կարող է արդյունավետ ներդրում ունենալ ՀՀ օրենսդրական բարեփոխումների գործընթացներում.

1. համայնքի ավագանին չի կարող մասնակցել օրենսդրական բարեփոխումների գործընթացներին,
2. ավագանու անդամները կարող են համագործակցել տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ ` ներկայացնելով քննարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումը,
3. պարբերաբար մասնակցել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպումներին` նրանց իրազեկելու համայնքի ավագանու դիրքորոշման վերաբերյալ,
4. ելույթով հանդես գալ տեղական լրատվամիջոցներով:

24. Համայնքի ավագանին իր որոշումները կայացնում է.

1. ձայների մեկ երրորդով,
2. ձայների մեծամասնությամբ, երբեմն էլ` ձայների մեկ երրորդով,
3. նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով,
4. նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, երբեմն էլ` ավագանու բոլոր անդամների ձայների մեծամասնությամբ կամ երկու երրորդով:

 


25. Ո±վ է կազմակերպում և ապահովում համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամներին:

1. համայնքի ղեկավարը և քաղաքապետարանի բաժինների պետերը,
2. մարզպետը,
3. համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը,
4. համայնքի ղեկավարի տեղակալը:

26. Ստորև նշված ո±ր լիազորությունը չի հանդիսանում համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի իրավասություն.

1. ավագանու նիստերի օրակարգի նախագծի կազմումը,
2. ավագանու նիստերի օրակարգի նախագծի և նիստին ներկայացվող նյութերի պատրաստումը և բազմացումը,
3. ավագանու նիստերի հրավիրումը և վարումը,
4. ավագանու նիստերից առնվազն 7 օր առաջ նիստում քննարկվելիք նյութերի տրամադրումը ավագանու անդամներին:

27. Դուք ավագանու ընտրված անդամ եք և դատական մարմիններում աշխատելու առաջարկ եք ստացել: Ընդունելով առաջարկը, դուք.
1. շարունակում եք իրականացնել նաև ավագանու անդամի ձեր լիազորությունները
2. ձեր որոշման մասին տեղյակ եք պահում համայնքի քաղաքացիներին,
3. մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվում եք ավագանու անդամությունից,
4. չեք ներկայանում ավագանու նիստերին, սակայն ձեր որոշման մասին տեղյակ չեք պահում ավագանուն:


28. Ավագանու գործունեության հետ կապված ծախսերի դիմաց ավագանու անդամը.

1. կարող է ստանալ ծախսերի փոխհատուցում, մարզպետի որոշմամբ,
2. կարող է ստանալ ծախսերի փոխհատուցում, համայնքի ղեկավարի որոշմամբ,
3. չի փոխհատուցվում, քանի որ ավագանու գործունեությունը հիմնված է կամավորական սկզբունքների վրա,
4. իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում? Ազգային ժողովի պատգամավորի պատգամավորական ամենամսյա ծախսերի մինչև 30 տոկոսը կազմող գումարի չափով:

29. Համայնքի ղեկավարի կարծիքով, քաղաքի կենտրոնում նախատեսվող առևտրի և զվարճանքների համալիրների կառուցումը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա համայնքի տնտեսական զարգացման վրա: Ավագանու նիստի ժամանակ այս հարցը շոշափվել է մակերեսորեն: Ավագանու անդամները ծրագրի իրականացմանը դեմ հանդես չեն եկել, սակայն չեն էլ շտապում կողմ քվեարկել: Ստորև բերված տարբերակներից ո±րը կհանդիսանա համայնքի ավագանու անդամների պատշաճ դիրքորոշում.

1. քվեարկումը շինարարության օգտին, քանզի ծրագրի իրականացումը առաջարկվում և սատարվում է համայնքի ղեկավարի կողմից,
2. շինարարության մերժումը ավագանու որոշմամբ, քանզի մասնավոր անձանց տնօրինության տակ կանցնեն հանրային հողերի մի հատված ևս,
3. շինարարությունն իրականացնողների հետ անհատական հանդիպման կազմակերպումը, որի ժամանակ կքննարկվեն այդ ծրագրի իրականացման ազդեցությունը համայնքի տնտեսական զարգացման վրա,
4. ավագանու դռնբաց նիստի նախաձեռնումը, որի ընթացքում համայնքի ղեկավարը և մասնավոր հատվածի ներկայացուցիչները բնակչությանը կտեղեկացնեն ծրագրի առավելությունների մասին, կանդրադառնան նրանց մտահոգություններին և կպատասխանեն հարցերին:


ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
30. Աշխատակազմի ղեկավարը ի±նչ փաստաթղթեր է պարտավոր տրամադրել ավագանու անդամներին ավագանու նիստից առնվազն 7 օր առաջ:

1. համայնքի ավագանու նիստի օրակարգի նախագիծը,
2. աշխատակազմի քարտուղարը օրենքով պարտավորված չէ ավագանու նիստից առաջ որևէ նյութ ուղարկելու ավագանու անդամներին,
3. համայնքի ավագանու նիստի օրակարգի նախագիծը, որոշումների նախագծերը, այլ փաստաթղթեր,
4. օրակարգում տեղ գտած որոշումների նախագծերի հետ առնչվող համայնքի բյուջեի ծախսային հոդվածները:

31. Համայնքի ավագանին դռնփակ նիստ է անցկացնում.

1. ավագանու որոշմամբ` ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ,
2. համայնքի ղեկավարի առաջարկությամբ և որոշմամբ,
3. ավագանու որոշմամբ` ներկա անդամների ձայների երկու երրորդով,
4. ավագանու նիստերին մարզպետի մասնակցության դեպքում:

 

32. Նիստի օրակարգում տեղ գտած որոշման նախագծի հեղինակը ավագանու քննարկամանն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1. փաստաթղթեր չի պատրաստում, նախագիծը ավագանուն ներկայացնում է բանավոր,
2. խնդրի նկարագիրը, առաջարկվող լուծումը, ծրագրի իրականացման ֆինանսական հաշվարկները և աղբյուրները,
3. որոշման նախագիծը սատարող քաղաքացիների ստորագրությունները,
4. ավագանու կողմից մշակված որոշման վերջնական տարբերակը:
33. Ավագանու նիստերի ժամանակ համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը.

1. վարում է համայնքի ավագանու նիստերը,
2. կազմում է արձանագրությունները, հաշվառում է ավագանու անդամների մասնակցությունը նիստերին և քվեարկություններին, ինչպես նաև նիստի ավարտից հետո ապահովում է արձանագրութունների վավերացումը ավագանու անդամների կողմից,
3. հայտարարում է քվեարկության սկիզբը և արդյունքները,
4. իր ստորագրությամբ վավերացնում է ավագանու նիստերի արձանագրությունները և ավագանու որոշումները:

34. Կարո±ղ են արդյոք ավագանու նիստերի ժամանակ լսվել, քննարկվել և քվեարկության դրվել այն հարցերը, որոնք նախապես ընդգրկված չեն եղել ավագանու նիստերի օրակարգում.
1. ավագանու նիստի ժամանակ կարող է լսվել, քննարկվել և քվեարկության դրվել ցանկացած հարց,
2. ավագանու նիստի ժամանակ կարող են լսվել, քննարկվել և քվեարկության դրվել բացառապես այն հարցերը, որոնք ընդգրկված են եղել ավագանու նիստի օրակարգում և նախօրոք հրապարակվել են,
3. համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի առաջարկությամբ, տեղական իշխանությունների անհապաղ և անհետաձգելի որոշումներ պահանջող հարցերը կարող են ընդգրկվել ավագանու նիստերի օրակարգում` ավագանու ներկա գտնվող անդամների ձայների մեծամասնությամբ,
4. ավագանու նիստի ժամանակ կարող է լսվել, քննարկվել և քվեարկության դրվել համայնքի ղեկավարի ներկայացմամբ ցանկացած հարց:

35. Ի±նչ հաճախականությամբ են գումարվում համայնքի ավագանու հերթական նիստերը:
1. համայնքի ավագանու հերթական նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ,
2. համայնքի ավագանու հերթական նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ,
3. համայնքի ավագանու հերթական նիստերը գումարվում են ըստ դրանց անցկացման անհրաժեշտության,
4. համայնքի ավագանու հերթական նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

36. Դուք, որպես ավագանու անդամ, ստիպված եք որոշում կայացնել անհրաժեշտ տեղեկատվության բացակայության պայմաններում, կամ այնպիսի իրավիճակում, երբ ներկայացված որոշման նախագիծը վստահություն չի ներշնչում: Նման իրավիճակում ո±րն է լավագույն գործելակերպը.

1. կողմ քվեարկել տվյալ որոշման ընդունման օգտին, համայնքի ղեկավարին կամ ավագանու մյուս անդամներին հաճոյանալու նպատակով,
2. կողմ քվեարկել տվյալ որոշման ընդունման օգտին, առաջնորդվելով համագործակցության և բարիդրացիական հարաբերություններով,
3. կողմ քվեարկել տվյալ որոշման նախագծի օգտին, հիմնվելով նախնական տեղեկատվության վրա, խուսափելով չհամագործակցելու մեղադրանքներից,
4. հետաձգել տվյալ որոշման նախագծի ընդունումը և հանձնաժողովներին հանձնարարել կատարելու լրացուցիչ ուսումնասիրություն, ավագանու ընդհանուր նիստին ներկայացնելու ուսումնասիրության եզրակացությունները և առաջարկությունները:


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
37. Ավագանին որոշել է միջոցներ տրամադրել համայնքում մեծածավալ կապիտալ ծրագրեր իրականացնելու համար: Ծրագրերի պատշաճ կազմումը և դրանց ընտրությունը կատարվում է հետևյալ կերպ.
1. համայնքի զարգացման պլանից ֆինանսավորման համար ընտրվում են ծրագրերը և դրանք ներկայացվում են համայնքի ղեկավարի հաստատմանը,
2. կազմվում են քաղաքացիների աշխատանքային խմբեր, որոնք ծրագրերը ներկայացնում են հատուկ ստեղծված հանձնաժողովին: Հանձնաժողովը գնահատում է ներկայացված ծրագրերը և բալային համակարգով որոշում դրանց ֆինանսավորման առաջնահերթությունը,
3. ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունը որոշվում է ավագանու ձայների մեծամասնությամբ,
4. նախաձեռնվում է տեղական հանրաքվե:

38. Համայնքի բյուջեի տարեկան հաշվետվությունը հաստատում է.
1. համայնքի ղեկավարը,
2. համայնքի ավագանին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ,
3. մարզպետը,
4. քաղաքապետարանի ֆինանսական բաժինը:

39. Գույքի արդյունավետ կառավարման քաղաքականությունը ենթադրում է.

1. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործում, վարձակալություն և օտարում,
2. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում,
3. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի եկամտաբերության վերլուծություն,
4. վերոհիշյալ բոլոր տարբերակները:

40. Ո±րն է համայնքի հատակագծի լիարժեք ձևակերպումը.

1. համայնքի հատակագիծը նկարագրում է համայնքի վարչական տարածքները, գործող և պլանավորված ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության զարգացումները, հանրային և մասնավոր հողատարածքների օգտագործման կանոնները,
2. համայնքի հատակագիծը նկարագրում է համայնքի վարչական տարածքները,
3. համայնքի հատակագիծը ներկայացնում է համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման փաստաթղթերը,
4. համայնքի հատակագիծը սահմանում է համայնքում իրականացվող ճարտարագիտական և շինարարական աշխատանքների հանդեպ կիրառվող պահանջները:

41. Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի զարգացման ծրագրի նախագիծը և այն ներկայացնում ավագանու հաստատմանը: Ի±նչ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է պարունակի համայնքի զարգացման ծրագիրը.

1. համայնքային տնտեսական զարգացման ուղիների և նպատակների սահմանումը,
2. համայնքի առավելությունների, ուժեղ և թույլ կողմերի, տնտեսական միտումների վերլուծությունը,
3. համայնքի ազգաբնակչության դեմոգրաֆիկ միտումների վերլուծությունը,
4. վերոհիշյալ բոլոր տարբերակները:

42. Ներքոհիշյալ ծախսային ո±ր հոդվածները չեն ֆինանսավորվում համայնքի վարչական բյուջեի միջոցներից.

1. հիմնական միջոցների ձեռքբերումը,
2. պետական կամ այլ համայնքների բյուջեներից ներգրավված փոխառու միջոցների մարումները,
3. աշխատավարձերի վճարումը,
4. հեռախոսային խոսակցությունների վճարները:

43. Ստորև նշված ո±ր տեղեկությունն է անտեղի համայնքի զարգացման ծրագրերում ներառվելու համար.

1. համայնքում նախատեսվող կապիտալ ծրագրերը,
2. համայնքի բնակչության թվաքանակի և այլ դեմոգրաֆիկ կանխատեսումները,
3. համայնքի ենթակառուցվածքների առկա վիճակի ուսումնասիրության արդյունքները,
4. տեղական իշխանությունների ընտրությունների կարգը:

44. Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի օգտագործման մասին որոշումը կայացնում է.

1. ավագանին,
2. համայնքի ղեկավարը,
3. մարզպետը,
4. քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետը:

45. Ի±նչ տեղեկատվություն է պարունակում համայնքի բյուջեն.

1. ավագանու կողմից հաստատված որոշումները ծախսային հոդվածների վերաբերյալ,
2. համայնքի բյուջեի եկամուտների հավաքագրմանն ուղղված միջոցառումները,
3. համայնքի ղեկավարի հաշվետվությունը վերջին երեք տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ,
4. տնօրինվող ֆինանսական միջոցների աղբյուրները և ծախսային հոդվածները:


46. Արդյո±ք համայնքի ղեկավարն իրավունք ունի համայնքի բյուջեի նախագիծը ներկայացնելու ավագանու նախնական քննարկմանը նախքան դոտացիայի գումարների պաշտոնական հրապարակումը.

1. ոչ,
2. այո,
3. միայն համապատասխան մարզպետի հաստատմամբ,
4. ավագանու անդամների ձայների երկու երրորդի նախաձեռնությամբ:

47. Համայնքի բյուջեի հիմնական բաղկացուցիչ մասերն են.

1. տեղական հավաքագրված եկամուտները և պետական հատկացումները,
2. վարչական և ֆոնդային բյուջեները,
3. ընթացիկ եկամուտները և կապիտալ գործառնության եկամուտները,
4. հարկային և ոչ հարկային եկամուտները:

48. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը ավագանու անդամներին է տրամադրում.

1. բյուջեի նախագծի քննարկումներից մեկ ամիս առաջ,
2. բյուջեի նախագծի քննարկումներից մեկ շաբաթ առաջ,
3. համայնքի ղեկավարի հայեցողությամբ,
4. համայնքի ավագանու նախաձեռնությամբ:

49. Համայնքի ղեկավարը համայնքի զարգացման ծրագիրը ավագանու հաստատմանն է ներկայացնում.

1. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում,
2. համայնքի ավագանու ընտրություններից հետո երեք ամսվա ընթացքում,
3. համայնքի ավագանու ընտրություններից հետո մեկ ամսվա ընթացքում,
4. համայնքի ավագանու առաջին նիստի ժամանակ:

50. Ավագանին ի±նչ որոշումներ պետք է ընդունի համայնքի բյուջեի մասին որոշումը կայացնելուց առաջ.
1. որոշումներ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին,
2. որոշումներ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, համայնքի սեփականության գույքագրման, համայնքի ղեկավարի և բյուջետային կազմակերպությունների հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատման մասին,
3. որոշումներ տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, համայնքի ղեկավարի և բյուջետային կազմակերպությունների հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատման մասին,
4. որոշում ավագանու անդամների փոխհատուցման գումարները բյուջեով նախատեսելու մասին:

51. Համայնքի վարչական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով համայնքները իրավասու են.

1. թողարկելու համայնքային պարտատոմսեր,
2. պետական բյուջեից կամ այլ համայնքներից ներգրավելու փոխառու միջոցներ/ փոխատվություններ,
3. առևտրային բանկերից ներգրավելու փոխառու միջոցներ,
4. օգտագործելու համայնքային գույքի օտարումից գոյացած միջոցները:


52. Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները որոշ նախաձեռնությունների իրականացմամբ կարող են նպաստել համայնքների տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Ստորև նշված նախաձեռնություններից ո±րն է հակասում տեղական ինքնակառավարման համակարգը կարգավորող օրենսդրությանը.

1. տեղական իշխանությունները կարող են ակտիվ մասնակցություն ցուցաբերել այն ծրագրերի իրականացման գործում, որտեղ ներգրավված են համայնքային և մասնավոր միջոցներ,
2. տեղական իշխանությունները կարող են նպաստել բիզնեսի զարգացմանը` իրականացնելով ենթակառուցվածքային բարեփոխումներ,
3. տեղական իշխանությունները կարող են նպաստել համայնքի տնտեսական զարգացմանը, սահմանելով շահութահարկի վճարից ազատվելու արտոնություններ փոքր և միջին բիզնեսների համար,
4. տեղական իշխանությունները կարող են նպաստել բիզնեսի զարգացմանը` պարզեցնելով ձեռներեցության հետ առնչվող համայնքային կանոնները և բարելավելով տեղական բիզնեսներին մատուցվող համայնքային ծառայությունների որակը:


ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
53. Համայնքի ավագանու անդամները ավագանու գործունեության առնչությամբ իրավունք ունեն ստանալու ծախսերի փոխհատուցում: Եթե բյուջեի պլանավորման ժամանակ չեն նախատեսվել փոխհատուցման գումարներ, ապա ավագանու անդամի փոխհատուցման վերաբերյալ ավագանին կարող է որոշում կայացնել.

1. համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից փոխհատուցումն ապահովելու մասին,
2. ավագանու անդամի փոխհատուցում ստանալու դիմումի մերժման մասին,
3. որոշման կայացումը թողնել համայնքի ղեկավարի հայեցողությանը,
4. համայնքի բյուջեի ֆոնդային մասի միջոցներից փոխհատուցումն ապահովելու մասին:

54. Տարեվերջին ազատ մնացած միջոցները ավագանու որոշմամբ կարող են.

1. փոխանցվել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի վարչական մաս,
2. ուղղվել տվյալ ֆինանսական տարվա որևէ ծրագրի ֆինանսավորմանը,
3. փոխանցվել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի ֆոնդային մաս,
4. փոխանցվել հաջորդ ֆինանսական տարվա վարչական բյուջեի պահուստային մաս:

 

55. Ի±նչ է դոտացիան.

1. նպատակային հատկացումներ, որոնք ուղղված են կապիտալ ծրագրերի ֆինանսավորմանը,
2. բյուջեի եկամուտներ, որոնք ուղղված են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի ֆինանսավորմանը,
3. հավաքագրված տեղական եկամուտներ,
4. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող հատկացումներ, որոնք օգտագործվում են տեղական իշխանությունների հայեցողությամբ:

56. Ի±նչ է սուբվենցիան.

1. նպատակային հատկացումներ, որոնք ուղղված են կապիտալ ծրագրերի ֆինանսավորմանը,
2. փոխառու միջոցներ,
3. հավաքագրված տեղական եկամուտներ,
4. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող հատկացումներ, որոնք օգտագործվում են տեղական իշխանությունների հայեցողությամբ:

57. Պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման աղբյուրներն են.

1. հավաքագրված տեղական եկամուտները,
2. միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները,
3. փոխառու միջոցները,
4. պետական բյուջեից հատկացումները:
ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ
58. Բնակիչներին բարձրորակ ծառայությունների մատուցումն ապահովելու նպատակով տեղական իշխանությունները վճարներ են սահմանում այդ ծառայությունների մատուցման դիմաց, բացառությամբ.

1. կենցաղային և շինարարական աղբի հեռացման և տեղակայման ծառայության,
2. փողոցների սանմաքրման և կանաչապատման ծառայության,
3. նախադպրոցական կրթության կազմակերպման,
4. արտադպրոցական կրթության կազմակերպման (երաժշտական դպրոցներ, սպորտի դպրոցներ, մշակույթի տներ, արվեստի կենտրոններ, երեխաների զարգացման կենտրոններ):

59. Դուք, որպես ավագանու անդամ, մտահոգված եք համայնքում աղբահանության ծառայության մատուցման ցածր որակով: Ավագանու մյուս անդամների համաձայնությամբ, դուք որոշել եք նախաձեռնել որոշ միջոցառումներ ծառայության որակը բարելավելու նպատակով: Այդ առումով, ստորև նշված միջոցառումներից ո±րն է ավելի նպատակային.

1. հասարակության ուշադրությունը սևեռել աղբահանության խնդրին, այն լուսաբանելով բնակչության հետ հանդիպումների ժամանակ և տեղական լրատվամիջոցներով,
2. որոշում ընդունել աղբահանության ծառայությունը մատուցող հիմնարկի հետ պայմանագրի դադարեցման և նոր մրցույթ հայտարարելու մասին,
3. վերանայել տվյալ հիմնարկի հետ կնքված պայմանագիրը, դրան հավելել ավագանու կողմից հաստատված համայնքում իրականացվող աղբահանության ծառայության կարգը և մատուցման որակին ներկայացվող պահանջները,
4. ձեռք բերել համապատասխան մարզպետի աջակցությունը:


60. Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով համայնքում անց են կացվել հեռախոսային հարցումներ քաղաքացիների գոհունակությունը պարզելու նպատակով: Այդ առումով, ստորև բերված հարցերը կարևոր են, բացառությամբ.

1. ինչպե±ս եք գնահատում համայնքում աղբահանության ծառայության մատուցման որակը,
2. ընդհանուր առմամբ, դուք գո±հ եք համայնքի հասարակական տրանսպորտի ծառայության որակից, արդյո±ք այն մատչելի է ձեր ընտանիքի անդամների համար,
3. որո±նք են քաղաքացի-ավագանի կապը և համագործակցությունը ամրապնդող ուղիները,
4. դուք կամ ձեր ընտանիքի անդամները գո±հ եք վառելիքի գործող գներից:

61. Ստորև նշվածներից ո±րն է տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը.

1. համայնքի բյուջեի հաստատումը,
2. հասարակական անվտանգության (հակահրդեհային և ոստիկանական) ծառայությունների մատուցումը,
3. համայնքային գույքի շահագործումը և կառավարումը,
4. համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների կազմակեպումը, օրինակ, նախադպրոցական կրթություն, աղբահանություն, և այլն:

62. Համայնքում կատարված հարցումների արդյունքների համաձայն, քաղաքացիների մեծ մասը շաբաթական առնվազն երկու անգամյա աղբահանությունը համարում է ծառայության մատուցման պարտադիր պայման: Դրա հետ մեկտեղ, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է աղբահանության ծառայության մատուցման դիմաց վճարների բարձրացմանը: Ավագանու նիստին ներկայացված մասնագիտական հաշվետվության արդյունքում պարզվում է, որ շաբաթական երկու անգամյա աղբահանության ապահովման համար ծառայության վճարներն անհրաժեշտ է ավելացնել առնվազն 20 տոկոսով: Համայնքի ղեկավարը դեմ է վճարների բարձրացմանը, կամ ծառայության մատուցման հաճախականության կրճատմանը, քանի որ դա կհանգեցնի անցանկալի քաղաքական հետևանքների և սոցիալական լարվածության: Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետն առաջարկում է կրճատել անապահով քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերը և կուտակված գումարներն ուղղել վերոհիշյալ հարցի լուծմանը: Ձեր կարծիքով, նման իրավիճակում ո±րն է համայնքի ավագանու ամենաճիշտ դիրքորոշումը.

1. խնդրի լուծումը հետաձգել անորոշ ժամանակով,
2. չեղյալ համարել անապահով քաղաքացիների սոցիալական աջակցության ծրագրերը և կուտակված գումարներն ուղղել վերոհիշյալ հարցի լուծմանը,
3. 20 տոկոսով վճարների բարձրացման մասին որոշում կայացնել, առանց մանրամասն քննարկումների և վերլուծությունների արդյունքներին տեղեկանալու,
4. կազմակերպել ավագանու արտահերթ նիստ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Մշակել համապարփակ հաշվետվություն, որտեղ կընդգծվեն խնդրի լուծման կարևորությունը և անհետաձգելիությունը, դրա այլընտրանքային լուծումները, ինչպես նաև 20 տոկոսով վճարների բարձրացման անհրաժեշտությունը` համայնքում պատշաճ աղբահանության ծառայություն կազմակերպելու համար:

63. Տարեց տարի քաղաքացիների և առևտրային կազմակերպությունների կողմից արտադրվող աղբի քանակը աճում է, ինչպես նաև այդ պատճառով ավելանում են շրջակա միջավայրի պահպանման հետ կապված վճարները: Համայնքի աղբավայրը արագ ծանրաբեռնվում է: Խնդրի երկարաժամկետ լուծման համար ավագանին կարող է մի շարք որոշումներ կայացնել, բացառությամբ.

1. տեսակավորման միջոցով կրճատել կենցաղային և շինարարական աղբը,
2. համայնքային պարտատոմսերի թողարկման մասին, ներգրավված եկամուտներն ուղղելով նոր աղբավայրի ստեղծմանը,
3. քաղաքացիների կենցաղային և շինարարական աղբի արտադրման սահմանափակման մասին,
4. աղբի արտադրության քանակից կախված վճաների սահմանման մասին` մատուցվող ծառայության ինքնարժեքի ֆինանսավորման համար:
64. Երկու տարի առաջ ավագանու անդամ առաջադրվելիս, դուք տեղյակ էիք, որ համայնքի առաջնահերթ խնդիրներից էր կոյուղու համակարգի վատ վիճակը: Այդ ժամանակից ի վեր խնդրին լուծում չի տրվել, ինչի արդյունքում իրավիճակը վատթարացել է: Ավագանու նիստի ժամանակ կոմունալ ծառայության բաժնի պետը ձեզ տեղեկացնում է, որ կոյուղաջրերը առանց որևէ վերամշակման թափվում են համայնքի տարածքով հոսող գետի մեջ: Համայնքի բնակիչները տեղյակ չեն այս մասին: Ո±րն է համայնքի ավագանու լավագույն գործնական քայլը.

1. պահանջել, որ արտանետումները անմիջապես դադարեցվեն,
2. առաջարկել, որպեսզի համայնքի ղեկավարը աշխատանքից հեռացնի կոմունալ ծառայությունների բաժնի պետին,
3. կազմակերպել հանդիպում բնակչության հետ` իրավիճակի մասին նրանց իրազեկելու նպատակով,
4. քայլեր ձեռնարկել խնդրի ծավալները գնահատելու և լուծման տարբերակներ մշակելու ուղղությամբ:

ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
65. Ավագանու դռնբաց նիստի ժամանակ դուք հանդես եք գալիս ելույթով, որում ընդգծում եք համայնք- քաղաքացի համագործակցության կարևորությունը: Նիստի ընթացքում ներկա քաղաքացիներից մեկը բողոք է ներկայացնում համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության վերաբերյալ, մասնավորապես, Ձեր կողմից նշված համագործակցության առումով: Ինչպե±ս կդրսևորեք Ձեզ նման իրավիճակում.

1. տվյալ քաղաքացուն հրավիրում եք մասնավոր հանդիպման,
2. տեղական իշխանություններ –բնակիչներ համագործակցության արդյունքների օրինակներ եք բերում,
3. նշում եք, որ ամենայն հավանականությամբ, քաղաքացին տեղյակ չէ նման համագործակցության մասին,
4. ուշադրություն չեք դարձնում:

66. Համայնքում տեղադրված տեղեկատվական տախտակների վրա փակցվում են համայնքի բնակչությանը հետաքրքրող նյութեր: Ստորև նշված ո±ր տեղեկատվությունը կարևոր չէ տեղեկատվական տախտակներին փակցվելու համար.

1. համայնքի ավագանու անդամների հեռախոսահամարները,
2. համայնքի ավագանու նիստերի գումարման օրը, ժամը, վայրը, օրակարգը,
3. համայնքի ղեկավարի և ավագանու որոշումները և կարգադրությունները,
4. համայնքի աշխատակազմի անդամների հետ կնքված պայմանագրերը:

67. Համայնքում առաջացած ճգնաժամային իրավիճակում ո±րն է համայնքի ղեկավարի և ավագանու պատշաճ վարվելակերպը տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ.

1. հարցազրույց կազմակերպել միայն ծանոթ և վստահելի լրագրողի հետ,
2. լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրել միայն ճգնաժամի հաղթահարումից հետո,
3. շարունակական տեղեկատվություն տրամադրել բոլոր լրատվամիջոցներին,
4. խուսափել ամեն տիպի տեղեկատվության տրամադրումից, ինչպես ճգնաժամի ընթացքում, այնպես էլ դրա հաղթահարումից հետ:

68. Տեղական լրատվամիջոցները քննադատում են համայնքում իրականացվող աղբահանության ծառայության որակը, շարունակ հրապարակելով համայնքի աղտոտված վայրերի նկարները: Ի±նչ պատասխան քայլեր կարող է ձեռնարկել համայնքի ավագանին նման իրավիճակում.

1. ոչինչ չձեռնարկել, քանզի դա էլ’ ավելի կսևեռի քաղաքացիների ուշադրությունը նման հրապարակումների վրա,
2. առաջարկել համայնքի ղեկավարին հանդիպելու տեղական թերթի խմբագրական կազմի հետ և չեզոքացնել ստեղծված լարվածությունը,
3. լրագրողի հետ մասնավոր հանդիպման ժամանակ բացատրել, որ աղբահանությունը համայնքային ծառայությունների ամենադժվար ոլորտն է և ծառայության որակի բարելավումը չի կարող արագ ակնկալվել,
4. կազմակերպել ավագանու արտահերթ նիստ քաղաքացիների և լրատվական միջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում հայտարարել, որ համայնքի ավագանին ամենայն լրջությամբ է մոտենալու խնդրին, մասնավորապես, վերահսկելու է ծառայությունը մատուցող կազմակեպության աշխատանքները, սահմանելու է աղբի հեռացման կարգը և ծառայության բարելավման ուղիները:

69. Դուք, որպես ավագանու անդամ, բնակիչների հետ հանդիպման ժամանակ պետք է անդրադառնաք ավագանու կողմից վերջերս ընդունած, սակայն հանրության հավանությանը չարժանացած, որոշմանը: Ինչպե±ս կկառուցեք Ձեր ելույթը նման լարված իրավիճակում.

1. կխուսափեք անդրադառնալ ավագանու որոշման ամենասուր և տարաձայնություններ առաջացնող կողմերին,
2. Ձեր ելույթը կսկսեք որոշման այն դրույթներից, որոնց շուրջ բնակիչների և տեղական իշխանությունների կարծիքները համահունչ են,
3. ելույթի ժամանակ կընդգծեք, որ դուք, որպես անհատ, լիովին չեք սատարում տվյալ որոշման ընդունմանը,
4. ելույթի ժամանակ կընդգծեք, որ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները լիովին համաձայնության են եկել տվյալ որոշումն ընդունելու կապակցությամբ:

70. Աշխատակազմի քարտուղարը պարտավոր է տեղեկացնել հանրությանը ավագանու նիստի անցկացման օրվա, ժամի, վայրի և օրակարգի մասին.

1. նիստից առնվազն 10 օր առաջ,
2. նիստից առնվազն 1 օր առաջ,
3. նիստից առնվազն 7 օր առաջ,
4. աշխատակազմի քարտուղարը պարտավոր չէ տեղեկացնել հանրությանը ավագանու նիստի անցկացման օրվա մասին:

71. Ստորև նշված դրույթներից ո±րն է հակասում ՀՀ օրենսդրությանը.
1. հասարակության ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին,
2. ավագանու նիստերին բնակչության մասնակցության գործառույթները լրացուցիչ սահմանվում են ավագանու կանոնակարգով,
3. ավագանու որոշմամբ նիստերին ներկա քաղաքացիները կարող են հանդես գալ ելույթով կամ հարցադրումներով օրակարգային ցանկացած հարցի շուրջ,
4. ավագանու անդամները կարող են քննարկել քաղաքացիների առաջարկությունները և դրանց վերաբերյալ որոշումներ կայացնել նույնիսկ այն դեպքում, եթե տվյալ հարցն ընդգրկված չէ նիստի օրակարգում:


Հարց 1.

1. 2. 3. 4.

Հարց 2.

1. 2. 3. 4.

Հարց 3.

1. 2. 3. 4.

Հարց 4.

1. 2. 3. 4.

Հարց 5.

1. 2. 3. 4.

Հարց 6.

1. 2. 3. 4.

Հարց 7.

1. 2. 3. 4.

Հարց 8.

1. 2. 3. 4.

Հարց 9.

1. 2. 3. 4.

Հարց 10.

1. 2. 3. 4.

Հարց 11.

1. 2. 3. 4.

Հարց 12.

1. 2. 3. 4.

Հարց 13.

1. 2. 3. 4.

Հարց 14.

1. 2. 3. 4.

Հարց 15.

1. 2. 3. 4.

Հարց 16.

1. 2. 3. 4.

Հարց 17.

1. 2. 3. 4.

Հարց 18.

1. 2. 3. 4.

Հարց 19.

1. 2. 3. 4.

Հարց 20.

1. 2. 3. 4.

Հարց 21.

1. 2. 3. 4.

Հարց 22.

1. 2. 3. 4.

Հարց 23.

1. 2. 3. 4.

Հարց 24.

1. 2. 3. 4.

Հարց 25.

1. 2. 3. 4.

Հարց 26.

1. 2. 3. 4.

Հարց 27.

1. 2. 3. 4.

Հարց 28.

1. 2. 3. 4.

Հարց 29.

1. 2. 3. 4.

Հարց 30.

1. 2. 3. 4.

Հարց 31.

1. 2. 3. 4.

Հարց 32.

1. 2. 3. 4.

Հարց 33.

1. 2. 3. 4.

Հարց 34.

1. 2. 3. 4.

Հարց 35.

1. 2. 3. 4.

Հարց 36.

1. 2. 3. 4

 

Հարց 37.

1. 2. 3. 4.

Հարց 38.

1. 2. 3. 4.

Հարց 39.

1. 2. 3. 4.

Հարց 40.

1. 2. 3. 4.

Հարց 41.

1. 2. 3. 4.

Հարց 42.

1. 2. 3. 4.

Հարց 43.

1. 2. 3. 4.

Հարց 44.

1. 2. 3. 4.

Հարց 45.

1. 2. 3. 4.

 

Հարց 46.

1. 2. 3. 4.

Հարց 47.

1. 2. 3. 4.

Հարց 48.

1. 2. 3. 4.

Հարց 49.

1. 2. 3. 4.

Հարց 50.

1. 2. 3. 4.

Հարց 51.

1. 2. 3. 4.

Հարց 52.

1. 2. 3. 4.

Հարց 53.

1. 2. 3. 4.

Հարց 54.

1. 2. 3. 4.

 

Հարց 55.

1. 2. 3. 4.

Հարց 56.

1. 2. 3. 4.

Հարց 57.

1. 2. 3. 4.

Հարց 58.

1. 2. 3. 4.

Հարց 59.

1. 2. 3. 4.

Հարց 60.

1. 2. 3. 4.
Հարց 61.

1. 2. 3. 4.

Հարց 62.

1. 2. 3. 4.

Հարց 63.

1. 2. 3. 4.

Հարց 64.

1. 2. 3. 4.

Հարց 65.

1. 2. 3. 4.

Հարց 66.

1. 2. 3. 4.

Հարց 67.

1. 2. 3. 4.

Հարց 68.

1. 2. 3. 4.

Հարց 69.

1. 2. 3. 4.

Հարց 70.

1. 2. 3. 4.

Հարց 71.

1. 2. 3. 4.

 

 

 

 

 

 

 

 

 

Հարց 61.

1. 2. 3. 4.

Հարց 62.

1. 2. 3. 4.

Հարց 63.

1. 2. 3. 4.

Հարց 64.

1. 2. 3. 4.

Հարց 65.

1. 2. 3. 4.

Հարց 66.

1. 2. 3. 4.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Էջի սկիզբ