ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՙՀայաստանի ավագանիներ՚

հասարակական կազմակերպության

ՙ10՚ դեկտեմբերի 2004թ.

համաժողովի որոշմամբ

Կազմակերպության նախագահ

______________Ա. Հովհաննիսյան

ՏՊԱԳՐՎԱԾ Է ԸՆԴԱՄԵՆԸ 5 ՕՐԻՆԱԿ

ՕՐԻՆԱԿ 5

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ` 04.02.2002թ.
գրանցման թիվ` 211.171.00504
վկայական 03 Ա 053385,
Թիվ` 001.2 փոփոխությունը
գրանցված է իրավաբանական անձանց պետական
ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից
ՙ ___ ՚ 2005թ.
Պետական ռեգիստրի ղեկավար
Գ. Սարգսյան

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)

ՙՀԱՅԱՍՏԱ Ն Ի ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ՚
ՀԱՍԱՐԱԿԱԿ Ա Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ 2005թ.


1. Ընդհանուր դրույթներ
1.1. ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը (այսուհետևª Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպությ ան` հասարակական միավորման տեսակ է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, օրենքով սահմանված կարգով, միավորվել են ֆիզիկական անձինք` իրենց
ոչ կրոնական, հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով:
1.2. Կազմակերպությունը գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի` 06.03.1998թ. թիվ 9/1-10 որոշմամբ` ՙՙԵրևանի ավագանիներ՚ հասարակական կազմակերպություն՚ անվանումով, վերագրանցվել է 02.05.2000թ. ՀՀ արդարադատության նախարարի թիվ 639 հրամանով` ՙՙԵրևանի ավագանիներ՚ հասարակական կազմակերպություն՚ անվանումով, նոր խմբագրությամբ կանոնադրությունը գրանցվել է պետական ռեգիստրի կողմից` 04.02.2002թ.` ՙՙՀայաստանի ավագանիներ՚ հասարակական կազմակերպություն՚ անվանումով:
1.3. Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, կամավորության, իրավահավասարության և րապարակայնության սկզբունքներով:
1.4. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
1.5. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից Կազմակերպության գործունեությանը միջամտելն արգելվում էª բացառությամբ սահմանված դեպքերի:
1.6. Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններումª նրանց օրենսդրությանը համապատասխան:
1.7. Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է` մանուշակագույն ֆոնի վրա էլիպսաձև պատկեր` ներսում սուր 12 անկյուններով արտացոլված ճառագայթներով: Խորհրդանիշի պատկերը կցված է սույն կանոնադրությանը:
1.8. Կազմակերպության գտնվելու վայրն է` ք. Երևան, Տիգրան Մեծի 4, հեռ. 58-77-41:
2. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները
2.1. Կազմակերպության հիմնական նպատակներն ենª
ա) ապահովել ՀՀ համայնքների ավագանիների համագործակցությունը,
բ) ծանոթանալ միմյանց աշխատանքներին, իրականացնել փորձի փոխանակում,
գ) աջակցել ՀՀ համայնքների ավագանիների միջև մասնագիտական շփումների և կապերի խորացմանը,
դ) նպաստել ՀՀ համայնքների ավագանիների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը,
ե) նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, քաղաքացիական հասարակության և իրավական պետության կայացմանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության հաստատմանը,
զ) առաջարկություններ ներկայացնել իրավասու մարմիններին` տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանն առնչվող օրենքներում և այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
է) նպաստել բնակչության սոցիալական հիմնախնդիրների բացահայտմանն ու կարգավորմանը,
ը) օժանդակել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների զարգացմանըª փորձի փոխանակման, ուսուցման կազմակերպման միջոցներով, աջակցել համատիրությունների կայացմանը,
թ) աջակցել սպառողների շահերի պաշտպանության հիմնախնդիրների կարգավորմանը,
ժ) աջակցել համայնքներում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը,
ի) աջակցել մշակութային և սպորտային միջոցառումների անցկացմանը, երիտասարդության հարցերի կարգավորմանը,
լ) աջակցել կանանց հիմնահարցերի լուծմանը,
խ) նպաստել սոցիալական, առողջապահական և հաշմանդամների հիմնահարցերի լուծմանը,
ծ) մշակել և իրականացնել սույն նպատակներից բխող ծրագրեր և օրենքով չարգելված այլ գործունեություն:
2.2. Իր նպատակներն իրագործելու համար Կազմակերպությունըª
ա) համագործակցում է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի և արտասահմանյան հասարակական կազմակերպությունների հետ,
բ) կազմակերպում է սեմինարներ, փառատոններ, գիտաժողովներª հրավիրելով մասնագետներ, պետական և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ,
գ) կատարում է սոցիոլոգիական և գիտական ուսումնասիրություններ,
դ) համայնքների ավագանիներին ապահովում է համապատասխան տեղեկատվությամբ:
3. Կազմակերպության իրավական կարգավիճակը
3.1. Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ` իր պետական գրանցման պահից:
3.2. Կազմակերպությունըª
ա) ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, կնիք, դրոշմ` իր անվանման հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, ձևաթղթեր, հաշվարկային հաշիվներ բանկերումª ՀՀ և օտարերկրյա արժույթներով,
բ) իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ:
3.3. Կազմակերպությունն իրավունք ունիª
ա) պետական և ոչ պետական հիմնարկներից, կազմակերպություններից, քաղաքացին երից և այլ սեփականատերերից ձեռք բերել շինություններ, շենքեր, սարքավորումներ, հիմնական և շրջանառու միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ իրեր և գույք,
բ) իր նպատակների իրականացման համար հիմնադրել մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, հիմնարկներ, տնտեսական ընկերություններ,
գ) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական միջոցները, այդ թվում փոխառու միջոցն երի ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, այդ թվումª արտարժույթով,
դ) ներկայացնել և պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում,
ե) որոշել կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը, ստորաբաժանումների, այլ օղակների ցանկը, կառավարման համակարգը,
զ) տեղեկություններ տարածել իր գործունեության մասին,
է) օրենքով սահմանված կարգով հիմնադրել լրատվական միջոցներ,
ը) ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին,
թ) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:
3.4. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունն
երի, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպությ
ան պարտավորությունների համար:
3.5. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտա վորությունների, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում Կազմա կերպության պարտավորությունների համար:
4. Կազմակերպության անդամությունը
4.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ ՀՀ ցանկացած քաղաքացի, որը գոնե մեկ անգամ ընտրվել է ՀՀ համայնքներից որևէ մեկի ավագանու անդամ, ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակները և խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:
4.2. Կազմակերպության անդամ են դառնում դիմումով:
4.3. Կազմակերպության անդամն իրավունք ունիª
ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության ղեկավար և այլ մարմիններում,
բ) Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմինն երին ներկայացնել դիմումներ և առաջարկություններ,
գ) սպառիչ տեղեկություններ ստանալ Կազմակերպության գործունեության մասին,
դ) կամավոր դուրս գալ Կազմակերպությունից,
ե) բողոքարկել Կազմակերպության մարմինների որոշումներն ըստ վերադասության, կամ դատարան` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4.4. Կազմակերպության անդամը պարտավոր էª
ա) ակտիվորեն մասնակցել Կազմակերպության աշխատանքներին,
բ) հոգ տանել Կազմակերպության հեղինակության բարձրացման համար,
գ) կատարել Կազմակերպության կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինն երի որոշումները,
դ) աջակցել Կազմակերպության անդամության համալրմանը,
ե) մուծել անդամավճարª խորհրդի կողմից սահմանված դեպքերում և կարգով,
զ) բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:
4.5. Կազմակերպության կանոնադրությունը, կարգապահական կանոնները խախտող անդամի նկատմամբ Կազմակերպության խորհրդի կան նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներª ընդհուպ մինչև Կազմակերպության անդամությունից հեռացումը:
4.6. Կազմակերպության կանոնադրությունը, կարգապահական կանոնները խախտող խորհրդի անդամի նկատմամբ Կազմակերպության խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներª ընդհուպ մինչև Կազմակերպության խորհրդի անդամությունից հեռացնելու հարցը համաժողովին ներկայացնելը:
4.7. Կազմակերպությունը կարող է ունենալ պատվավոր անդամներ և պատվավոր նախագահներ, որոնց ընդունման և ընտրման կարգը, իրավունքներն ու պարտականությունն երը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:
5. Կազմակերպության կառավարումը և ղեկավար մարմինները
5.1. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա համաժողովն է, որն ունի Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
5.2. Կազմակերպության ղեկավար մարմիններն ենª կազմակերպության նախագահն ու խորհուրդը:
5.3. Կազմակերպության համաժողովը, որը կարող է լինել պատվիրակված կազմով, հրավիրվում է երկու տարին մեկ անգամ խորհրդի կողմից: Խորհրդի կողմից հաստատվում են համաժողովի անցկացման կարգն ու ժամկետները:
5.4. Կազմակերպության արտահերթ համաժողովը կարող է հրավիրվել Կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ վերստուգիչ հանձնաժողովի պահանջով` խորհրդի որոշմամբ:
5.5. Կազմակերպության համաժողովի բացառիկ իրավասությունն էª
ա) Կանոնադրության և նրանում կատարված փոփոխությունների ու լրացումների հաստատումը,
բ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը,
գ) Կազմակերպության նախագահի ընտրությունն ու ետ կանչումը,
դ) Կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունն ու ետ կանչումը,
ե) Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունն ու ետ կանչումը,
զ) Կազմակերպության վերակազմակերպման մասին որոշման ընդունումը,
է) Կազմակերպության լուծարման մասին որոշման ընդունումը:
5.6. Կազմակերպության համաժողովը կարող է որոշումներ ընդունել, եթե նրան մասն ակցում են բոլոր անդամների կամ պատվիրակների առնվազն կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ձևը ¥բաց կամ փակ¤ որոշում է համաժողովը:
5.7. Կազմակերպության խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից երկու տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ:
5.8. Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են դռնբաց: Դռնփակ նիստերը տեղի են ունենում խորհրդի որոշմամբ, որին մասնակցում են միայն խորհրդի անդամները:
5.9. Կազմակերպության խորհուրդըª
ա) առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության համաժողովին, նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի լուծման համար,
բ) Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժեր,
գ) վարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
դ) սահմանում է Կազմակերպության կարգապահական կանոնները և հրահանգները,
ե) իրականացնում է Կազմակերպության անդամների ընդունման և ազատման վերաբերյալ վեճերի քննարկումն ու լուծումը,
զ) սահմանում է Կազմակերպության անդամների կողմից անդամավճարների չափը և կարգը,
է) ստեղծում, վերակազմակերպում և լուծարում է մասնաճյուղեր, ներկայացուցչությունն եր, հիմնարկներ, տնտեսական ընկերություններ, ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները, նշանակում և ազատում նրանց ղեկավարներին,
ը) իրավունք ունի քննել և լուծել ցանկացած հարց, բացառությամբª Կազմակերպության համաժողովի բացառիկ իրավասությանը երապահվածներին:
5.10. Կամակերպության խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում վճռորոշ է համարվում Կազմակերպության նախագահի ձայնը:
5.11. Կազմակերպության աշխատանքների ամենօրյա ղեկավարումն իրականացնում է Կազմակերպության նախագահը:
5.12. Կազմակերպության նախագահն ընտրվում է Կազմակերպության համաժողովի կողմիցª երկու տարի ժամկետով: Համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Կազմակերպության նախագահին ետ կանչելու համար կարող է հրավիրվել արտահերթ համաժողով: Կազմակերպության նախագահն ի պաշտոնե հանդիսանում է խորհրդի նախագահ:
5.13. Կազմակերպության նախագահըª
ա) առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից,
բ) Կազմակերպությունը ներկայացնում է պետական մարմիններում, ներքին և արտաքին կապերում,
գ) ընդունում է Կազմակերպության անդամ և ազատում կազմակերպության անդամությունից,
դ) Կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժեր,
ե) տնօրինում է Կազմակերպության միջոցները (Կազմակերպության անշարժ գույքի հետ կապված գործարքները` խորհրդի որոշմամբ),
զ) կնքում է պայմանագիր, այդ թվում` աշխատանքային,
է) տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
ը) արձակում է հրամաններ և կարգադրություններ,
թ) Կազմակերպության անդամներին և աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարություններ:
5.14. Կազմակերպության նախագահի առաջարկությամբ խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահի տեղակալ և քարտուղար: Նախագահի տեղակալըª նախագահի բացակայության դեպքում, կատարում է նրա պարտականություններըª նախագահի կողմից տրված գրավոր լիազորագրի հիման վրա:
5.15. Կազմակերպության ընթացիկ աշխատանքների իրականացման համար, խորհուր դը կարող է ձևավորել գործադիր վարչությունª իր որոշմամբ հաստատված լիազորություններով:
5.16. Կազմակերպության ղեկավար և գործադիր մարմինները, խորհրդի որոշմամբ կարող են աշխատել նաև վճարովի հիմունքներով: Վճարման չափը սահմանվում է խորհրդի կողմից:
6. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը
6.1. Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովն ընտրվում է Կազմակերպության համաժողովի կողմից երկու տարի ժամկետով և հաշվետու է նրան:
6.2. Վերստուգիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը որոշում է համաժողովը, նրանք իրենց կազմից ընտրում են նախագահ:
6.3. Վերստուգիչ հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Կազմակերպության ղեկավար մարմինների գործունեության նկատմամբ, ստուգում է Կազմակերպության ֆինանսական և մյուս փաստաթղթերը, այդ թվում հաշվեկշիռը, հետևում է գույքի պահպանմանը և Կազմակերպության բարձրագույն և ղեկավար մարմինների որոշումն երի կատարմանը:
6.4. Վերստուգիչ հանձնաժողովը կարող է ցանկացած տվյալ ու հաշվետվություն պահանջել Կազմակերպության ղեկավարներից և այլ աշխատողներից:
6.5. Վերստուգիչ հանձնաժողովը համաժողովին պարտավոր է հաշվետվություն ներկայացնել Կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին` 2 տարին մեկ անգամ:
6.6. Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ չեն կարող լինել Կազմակերպության խորհրդի անդամները և նախագահը:
6.7. Վերստուգիչ հանձնաժողովը որոշումներ է կայացնում հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցությամս, ձայների պարզ մեծամասնությամբ, ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Կազմակերպության միջոցները և դրանց օգտագործման կարգը
7.1. Կազմակերպության միջոցների ստացման աղբյուրները կարող են լինել Կազմակերպության անդամների անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները, բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը, դրամաշնորհն երը,բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները, կազմակերպության տնտեսական ընկերությունների կողմից
փոխանցված գումարները, ՀՀ օրենսդրությամս չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ:
7.2. Կազմակերպության միջոցներիբռնագանձումը հնարավոր է միայն դատարանի որոշմամսª օրենքով սահմանված կարգով:
7.3. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն Կազմակերպության կանոնադրությամս սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
7.4. Կազմակերպության անդամը Կազմակերպության սեփականության նկատմամբ մասնաբաժնի իրավունք չունի:
8. Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը
8.1. Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը կարող է կատարվել համաժողովի կամ դատարանի որոշմամս` օրենքով սահմանված կարգով:
8.2. Կազմակերպության համաժողովը կազմում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգը և ժամկետները:
8.3. Լուծարվելու դեպքում, պարտատերերի պահանջներն օրենքով սահմանված կարգով բավարարելուց հետո, Կազմակերպության գույքն ուղղվում է նրա կանոնադրությանն նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:

 




 

 

 

Էջի սկիզբ