ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

___________________ ՄԱՐԶ

_________________ ՀԱՄԱՅՆՔ

ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

200__ թվական

 

 

Բովանդակություն

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ.. 3

Հոդված 1. Նպատակը.. 3

Հոդված 2. Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը.. 3

ԳԼՈՒԽ2. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԸ.. 3

Հոդված 3. Նորընտիր ավագանու առաջին նիստը.. 3

Հոդված 4. Նիստի օրակարգի քննարկման կարգը.. 4

Հոդված 5. Համայնքի ավագանու նիստերի գումարման կարգը.. 4

Հոդված 6. Համայնքի ավագանու արտահերթ նիստը.. 4

Հոդված 7. Նիստերի իրավազորությունը.. 4

Հոդված 8. Դռնբաց և դռնփակ նիստերը.. 4

Հոդված 9. Ավագանու նիստի վարման կարգը.. 4

Հոդված 10. Ավագանու նիստերի արձանագրումը.. 5

Հոդված 11. Բնակչության մասնակցությունը.. 5

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ.. 5

Հոդված 12. Համայնքի ավագանու նիստում հարցերի քննարկման կարգը.. 5

Հոդված 13. Հարցեր տալու կարգը.. 6

Հոդված 14. Մտքերի փոխանակության կարգը.. 6

Հոդված 15. Որոշումների ընդունումը.. 6

Հոդված 16. Քվեարկության անցկացման կարգը.. 7

ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ.. 7

Հոդված 17 Համայնքի ավագանու անդամի իրավունքները.. 7

Հոդված 18 Համայնքի ավագանու անդամի պարտականությունները.. 7

Հոդված 19. Համայնքի ավագանու նիստերից անհարգելի բացակայելու դեպքում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը.. 7

Հոդված 20. Շահերի բախումը.. 8

Հոդված 21. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու կարգը.. 8

ԳԼՈՒԽ 5. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ.. 9

Հոդված 22. Հանձնաժողովները և դրանց գործունեությունը.. 9

Հոդված 23. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը.. 9

Հոդված 24. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը.. 10

Հոդված 25. Հանձնաժողովի աշխատանքների համակարգումը.. 10

Հոդված 26. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը.. 10

Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը.. 11

Հոդված 28. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը.. 11

ԳԼՈՒԽ 6. ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ.. 11

Հոդված 29. Համայնքի զարգացման ծրագիրը.. 11

Հոդված 30. Բյուջեի նախագծի քննարկման կարգը.. 11

Հոդված 31. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման կարգը.. 12

ԳԼՈՒԽ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ.. 12

Հոդված 32. Կանոնակարգի փոփոխությունները.. 12

Հոդված 33. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը.. 12

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
­կե­ցութ­յան, բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ իրականացնում է ժո­ղովրդի իշխանությունը, օրենքի շրջանակներում ապահովում համայնքային խնդիրների լու­ծու­մը և տնօրինում համայնքի սեփականությունը:

Համայնքի ավագանին կազմված է __ անդամներից, գործում է ______________ հասցեում:

1. Նպատակը
1. Սույն կանոնակարգն ընդունված է Հաաստանի Հանրապետության Սահմանադրության, ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի հիման վրա:

Սույն կանոնակարգը նպատակաուղղված է (քաղաքի անվանումը) համայնքի ավագանու, ավագանու հանձնաժողովների և անդամների գործառույթների արդյունավետ կատարմանը, ինչպես նաև նրանց փոխգործակցությանը համայնքի ղեկավարի աշխատակազմի հետ տեղական ինքնակառավարման իրականացման գործում:

Սույն կանոնակարգը կարգավորում է ավագանու նիստերի անցկացման վայրը, կարգը, ինչպես նաև ավագանու որոշումների նախագծերի ներկայացման, քննարկման, ընդունման ու հրապարակման կարգը:
Համայնքի ավագանու գործունեության կազմակերպումը
1. Համայնքի ավագանին գործում է սույն կանոնակարգին համապատասխանª նիստերի, ինչպես նաև իր ստեղծած մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովների միջոցով:

2. Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ: Կարող են անցկացվել նաև արտահերթ նիստեր:

3. Համայնքի ղեկավարը համայնքի նստավայրում անհրաժեշտ պայմաններ է ստեղծում համայնքի ավագանուª ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված կարգով գործունեությունն իրականացնելու համար:

4. Համայնքի ավագանու գործունեությունը հիմնվում է հարցերի ազատ քննարկման և կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա:

5. Համայնքի ավագանու աշխատանքային լեզուն հայերենն է: Եթե նիստին հրավիրված անձը ելույթ է ունենում օտար լեզվով, ապա ապահովվում է դրա հայերեն թարգմանությունը:

. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐԸ

3. Նորընտիր ավագանու առաջին նիստը
1. Նիստը վարողը ներկայացնում է ավագանու անդամներին` կարդալով յուրաքանչյուրի անուն ազգանունը, մասնագիտությունը և կուսակցական պատկանելիությունը:

2. Ողջույնի ելույթից հետո ավագանու անդամները երդվում են: "Ես`__­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­____________ , ստանձնելով ՀՀ ___________ մարզի ___________ համայնքի ավագանու անդամի լիազորությունները, երդվում եմ իմ ողջ գործունեության ընթացքում առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքով, անշեղորեն պահպանել ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, գործել ի նպաստ համայնքի զարգացման ու բարօրության:

3. Ավագանու անդամը ստորագրում է իր ընթերցած տեքստը:

Հոդված 4. Նիստի օրակարգի քննարկման կարգը
1. Ավագանու նիստի ժամանակ օրակարգում ներառված հարցերի հերթականությունը կարող է փոխվել ավագանու որոշմամբ:

2. Օրակարգում ընդգրկված որոշման նախագծերը քննարկվում և քվեարկվում են առանձին-առանձին:

Հոդված 5. Համայնքի ավագանու նիստերի գումարման կարգը
1. Եթե նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի քննարկումը և քվեարկությունները նիստի համար սահմանված ժամկետից ավելի շուտ են ավարտվում, ապա նիստն ավարտվում է օրակարգի վերջին հարցի քվեարկության ավարտից հետո:

2. Նիստը կարող է ընդհատվել ավագանու նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ` համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի առաջարկով:

3. Ավագանու որոշմամբ, նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, օրակարգում ընդգրկված հարցը կարող է տեղափոխվել հաջորդ նիստերի քննարկմանը:

Հոդված 6. Համայնքի ավագանու արտահերթ նիստը
1. Արտահերթ նիստ հրավիրելու մասին ավագանու անդամներին տեղյակ է պահվում համայնքի ղեկավարի աշխատակազմի միջոցով:


2. Ավագանու արտահերթ նիստը համարվում է ավարտված, եթե սպառվել են օրակարգի բոլոր հարցերը:

3. Արտահերթ նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ:

4. Արտահերթ և հերթական նիստերում քննարկվող հարցերի որոշման նախագծերի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվում են համանման պահանջներ:
Հոդված 7. Նիստերի իրավազորությունը
1. Նիստի իրավազորությունը վավերացվում է նաև նիստի ընդհատումներից կամ ընդմիջումներից հետո:

Հոդված 8. Դռնբաց և դռնփակ նիստերը
1. Ավագանու որոշումներն ու ուղերձները կարող են հրապարակվել ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլում, հասարակական վայրերում կամ այլ ձևով` բնակչությանն այն մատչելի դարձնելու համար:

2. Դռնփակ նիստում, բացի ավագանու անդամներից և նիստը վարողից, իրավունք ունեն ներկա գտնվել միայն ավագանու որոշմամբ հրավիրված անձինք:

3. Դռնփակ նիստում ընդունված որոշումները հրատարակվում են:

Հոդված 9. Ավագանու նիստի վարման կարգը
Նիստը վարողըª

ա) բացում, ընդհատում և փակում է նիստը,

գ) ձայն է տալիս ելույթ ունեցողներին,

դ) կազմակերպում է քվեարկության անցկացումը և դրանց արդյունքների հրապարակումը,

ե) համակարգում է աշխատակազմի քարտուղարի աշխատանքը,

զ) կարող է ընդմիջել ելույթներըª նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով:

Հոդված 10. Ավագանու նիստերի արձանագրումը
1. Նիստերի արձանագրությունները պահպանվում են և կարող են հրատարակվել:

2. Նիստերի ավարտից հետո` 3 օրվա ընթացքում, այդ նիստերի արձանագրությունները վավերացվում են ավագանու անդամների և համայնքի ղեկավարի կողմից:

3. Արձանագրությունները բաց են հասարակության համար, եթե այլ բան նախատեսված չէ Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով, և հատկացվում են բնակչությանը վերջիններիս բանավոր կամ գրավոր ձևով ներկայացված խնդրանքով:

Հոդված 11. Բնակչության մասնակցությունը
1. Բնակչությունը իրավունք ունի մասնակցելու համայնքի ավագանու նիստերին: Համայնքի ղեկավարը պարտավոր է ապահովելու պայմաններ բնակչության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների մասնակցության համար: Ցանկացած անհատ կամ խումբ, ով ցանկանում է դիմել ավագանուն հերթական նիստի ժամանակ օրակարգային հարցերի վերաբերյալ, պետք է իր հարցադրումը գրավոր ներկայացնի աշխատակազմի ղեկավարին նախքան նիստի սկսելը: Սակայն, ավագանին ինքն է որոշում նիստի ժամանակ անհատին կամ խմբին լսելու հարցը:

2. Բնակչության մեկնաբանությունները և հարցադրումները օրակարգային ցանկացած հարցի վերաբերյալ թույլատրվում են ավագանու նիստին ներկա անդամների ձայների մեկ երրորդով: Ավագանու հերթական նիստերի վերջում հատկացվում է 30 րոպե ժամանակ` քաղաքացիների կողմից ավագանուն ուղղված ցանկացած հարցադրմանը, որը վերաբերում է համայնքին, պատասխանելու համար:

3. Մեկնաբանություն անել ցանկացողը ներկայանում է` նշելով իր անունն ու մասնագիտությունը: Համայնքի ղեկավարը հերթականությամբ խոսք է տրամադրում ելույթ ունենալ ցանկացողներին: Անհատական մեկնաբանությունների ժամանակային սահմանափակումը չպետք է գերազանցի երեք րոպեն:

4. Մեկնաբանությունների և հարցադրումների հիման վրա ավագանին նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ կարող է դիմել հանձնաժողովներին կամ համայնքի ղեկավարի աշխատակազմին լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու հարցի դիտարկման համար:

5. Բնակիչները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչները պարտավոր են հետևել հաստատված կարգին և զբաղեցնել իրենց համար նախատեսված տեղերը:

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Համայնքի ավագանու նիստում հարցերի քննարկման կարգը
1. Հարցերի քննարկումը սկսվում է նիստի օրակարգի հաստատումից հետո: Օրակարգային հարցի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբª

ա) հիմնական զեկոցողի ելույթը.

բ) հարցեր զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը.

դ) հարցեր հարակից զեկուցողին

ե) մտքերի փոխանակություն.

զ) եզրափակիչ ելույթներ.

է) քվեարկություն:

2. Որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս տվյալ հարցի հեղինակը, իսկ որպես հարակից զեկուցող` հանձնաժողովի ներկայացուցիչը:

3. Եթե հարցի քննարկումը ընդմիջվել է, ապա ընդմիջման ժամկետը լրանալուց հետո քննարկումը վերսկսվում է այն փուլից, որից այն ընդմիջվել էր:

4. Հարցի քննարկման ընթացքում հատկացվում են`

ա) զեկուցման համար` մինչև -- րոպե

բ) հարցերի համար` մինչև -- րոպե

գ) ելույթների համար` մինչև -- ական րոպե

դ) եզրափակիչ ելույթի համար մինչև -- ական րոպե

5. Քննարկվող հարցի վերաբերյալ զեկուցողի առաջարկությունը քվեարկության է դրվում առաջին հերթին: Զեկուցողի առաջարկությունը չընդունվելու դեպքում քվեարկվում են մտքերի փոխանակության ժամանակ արված մյուս առաջարկությունները: Այդ առաջարկությունների քվեարկման հաջորդականությունը որոշում է համայնքի ղեկավարը:

13. Հարցեր տալու կարգը
Հարցեր տալու համար ավագանու անդամների հերթագրումը իրականացնում է նիստը վարողը:

Հարցերը տրվում են ըստ հերթագրման հաջորդականության, նիստը վարողի հայտարարությամբ:

Եթե հարց տվողի և զեկուցողի միջև սկսվում է բանավեճ, ապա նիստը վարողը կարող է դադարեցնել հարցադրումը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ ունեցողին հարցեր չեն տրվում:
Հոդված 14. Մտքերի փոխանակության կարգը
Մտքերի փոխանակության ժամանակ ավագանու յուրաքանչյուր անդամին ելույթ ունենալու հնարավորություն է տրվում:

Ավագանու անդամը կարող է նույն հարցի շուրջ երկրորդ անգամ ելույթ ունենալ միայն այն դեպքում, եթե ելույթով հանդես են եկել մյուս բոլոր ցանկություն ունեցողները:
3. Մտքերի փոխանակությանը, բացի ավագանու անդամներից և համայնքի ղեկավարից, այլ անձինք կարող են մասնակցել միայն ավագանու համաձայնությամբ:

Ավագանու անդամները ելույթ ունենալու ցանկությունը հայտնում են նստած տեղից ձեռք բարձրացնելու միջոցով կամ համայնքի ղեկավարին նախապես գրավոր իրազեկման միջոցով:

5. Ելույթ ունեցողները հանդես են գալիս նիստը վարողի հայտարարությամբ:

6. Համայնքի ղեկավարը դադարեցնում է համայնքի ավագանու ելույթը, եթե վերջինս գերազանցում է իրեն հատկացված ժամանակը նախազգուշացումից հետո:
Հոդված 15. Որոշումների ընդունումը
1. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբª բաց քվեարկությամբ, եթե այլ բան նախատեսված չէ:

2. Ավագանու քվեարկությանը կարող են դրվել միայն սույն կանոնակարգով սահմանված կարգով ավագանու անդամներին բաժանված և քննարկված նախագծերը:

Հոդված 16. Քվեարկության անցկացման կարգը
1. Նիստը վարողը քվեարկությունից առաջ կրկնում է քվեարկության դրվող առաջարկությունները, ճշտում է դրանց ձևակերպումները և հիշեցնում է նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը:

2. Քվեարկությունը իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Ձայները հաշվում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

3. Ավագանու անդամը քվեարկում է անձամբª կողմ, դեմ, ձեռնպահ, կամ սահմնաված կարգով հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց:

4. Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:


ԳԼՈՒԽ 4. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԸ


Հոդված 17. Համայնքի ավագանու անդամի իրավունքները
Համայնքի ավագանու անդամն իրավունք ունիª

1. հարցեր ուղղել համայնքի ղեկավարին և ստանալ բանավոր կամ գրավոր պատասխան ավագանու հաջորդ հերթական նիստի ժամանակ, եթե ավագանին այլ որոշում չի ընդունում.

2. հնարավորության դեպքում մասնակցել ավագանու վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև փորձի փոխանակման այցերին:

Հոդված 18. Համայնքի ավագանու անդամի պարտականությունները
Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով:

Համայնքի ավագանու անդամը պարտավոր է օրենքով սահմանված կարգովª

1. մասնակցել ավագանու այն հանձնաժողովների նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է.

3. նախապես ծանոթանալ իրեն փոխանցվող քննարկման ենթակա նյութերին.

4. ծանոթանալ քաղաքացիներից ստացված դիմումներին և օրենքով սահմանված կարգով պատասխանել դրանց.

5. իրազեկ լինել տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությանը.

6. հետևել համայնքի ավագանու և ղեկավարի աշխատակազմի գործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանմանը տեղական զանգվածային լրատվամիջոցներում.

7. Առաջնորդվել համայնքի ավագանու հաստատված կանոնակարգով

Հոդված 19. Համայնքի ավագանու նիստերից անհարգելի բացակայելու դեպքում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը
1. Ավագանու անդամների մասնակցությունը նիստերին ու քվեարկություններին հաշվառում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:

2. Աշխատակազմի քարտուղարը եռամսյակը մեկ անգամ ավագանու անդամներին տեղեկանք է տալիս նախորդ նիստերից կամ քվեարկություններից իրենց բացակայության մասին:

3. Նիստերից ու քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին ավագանու անդամը տեղեկացնում է համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին: Աշխատակազմի քարտուղարը ավագանու նիստի ժամանակ հրապարակում է ավագանու անդամի բացակայության պատճառը, որը և արձանագրվում է:

4. Ավագանու անդամը նիստերից կամ քվեարկություններից իր բացակայության պատճառի մասին աշխատակազմի քարտուղարին, սույն կանոնակարգով սահմանված կարգով, չտեղեկացնելու դեպքում բացակայությունը համարվում է անհարգելի և արձանագրվում է համապատասխանաբար: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակազմի քարտուղարին ներկայացվում է անաշխատունակության թերթիկ կամ տեղեկանք բժշկից:

5. Աշխատակազմի քարտուղարի կողմից տարվող հաշվառման հիման վրա, համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամը հերթական նիստի քննարկմանն է ներկայացնում ավագանու որոշման նախագիծը` մեկ տարվա ընթացքում նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից ավագանու անդամի բացակայելն անհարգելի համարելու մասին: Որոշման նախագծին կցվում է նիստերից կամ քվեարկություններից ավագանու անդամի բացակայության արձանագրված պատճառները:

6. Ավագանու անդամն առնվազն 7 օր առաջ գրավոր տեղեկացվում է ավագանու նիստում իր բացակայությունների հարցի քննարկման մասին: Ավագանու անդամի բացակայության դեպքում, հարցի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ նիստը, որտեղ այն քննարկվում է անկախ նրա ներկայությունից:

7. Յուրաքանչյուր ավագանու անդամի բացակայությունների վերաբերյալ որոշման նախագիծը քննարկվում է առանձին` սույն կանոնակարգի 33-րդ հոդվածով սահմանված կարգով: Քննարկման ընթացքում ավագանու անդամը կարող է ելույթ ունենալ, պատասխանել հարցերին, հանդես գալ ---- րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

8. Նիստերի կամ քվեարկությունների կեսից ավելիին ավագանու անդամի բացակայելն անհարգելի համարելու մասին համայնքի ավագանու որոշումն ընդունվում է նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

Հոդված 20. Շահերի բախումը

Եթե շահերի բախման առկայության դեպքում ի հայտ են գալիս վիճահարույց հանգամանքներ, ապա համայնքի ավագանին հետաձգում է որոշման կայացումը` լրացուցիչ պարզաբանումներ կատարելու նպատակով:

Համայնքի ավագանու անդամները չեն կարող օգտագործել համայնքի սեփականությունը իրենց անձնական շահերի համար:
21. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին համայնքի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելու(զրկելու) կարգը
Համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը պատվավոր կոչում է, որը նախատեսված է Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը շնորհվում է հետևյալ կարգով`

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանանալ, անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային և այլ դրությունից, այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով և/կամ բացառիկ մեծ վաստակով նպաստել են համայնքի բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն համայնքի տնտեսական, մշակութային զարգացման գործում, բացառիկ ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության կամ գիտության զարգացման բնագավառում:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու(զրկելու) առաջարկով կարող են հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամները: Համայնքի ղեկավարին կամ ավագանու անդամներին նման առաջարկով, գրավոր կերպով, կարող են դիմել հասարակական միավորումները, հիմնադրամները, իրավաբանական անձանց միությունները, մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունները:

Առաջարկ ներկայացնողը պարտավոր է հիմնավորել այն, համակողմանիորեն լուսաբանել համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը ներկայացվող քաղաքացու կյանքը, գործունեությունը, ներկայացնել համապատասխան նյութեր և քաղաքացու լուսանկարը:

Ստացված առաջարկությունները քննարկում է համայնքի ավագանին, և նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ որոշում է կայացնում համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացած անձանց տրվում է վկայական:

Համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու(զրկելու) մասին համայնքի ավագանու որոշումը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով:

Համայքնի ավագանու անդամը ունի այլ իրավունքներ և պարտականություններ որոնք սահմանված են <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքով:

ԳԼՈՒԽ 5. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 22. Հանձնաժողովները և դրանց գործունեությունը
1. Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար, իր որոշմամբ կարող է ստեղծել մշտական գործող կամ ժամանակավոր հանձնաժողովներ:

2. Հանձնաժողովները ստեղծվում են որոշումների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ համայնքի ավագանու եզրակացություններ տալու նպատակով:

3. Հանձնաժողովների անդամակցությունը կատարվում է ըստ յուրաքանչյուր ավագանու անդամի անձնական ցանկության: Հանձնաժողովների կազմը որոշում է համայնքի ավագանին:

Հոդված 23. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեությունը

Մշտական հանձնաժողովների կազմը հաստատում է ավագանին:

Մշտական հանձնաժողովները կարող են լինել`

ա) գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով.

բ) սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով.

գ) իրավական հարցերի մշտական հանձնաժողով.

դ) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով.

ե) ենթակառուցվածքներին առնչվող հարցերի մշտական հանձնաժողով.

զ) և այլն:

Իրենց գործունեությունն իրականացնելու ընթացքում հանձնաժողովները կարող են աշխատանքի մեջ ներգրավել փորձագետների և խորհրդատուների, որոնք իրենց մատուցած ծառայություների դիմաց կարող են վարձատրվել համայնքի բյուջեից:

Հոդված 24. Ժամանակավոր հանձնաժողովը և նրա գործունեությունը

Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին որոշման նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին ավագանուն եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Ավագանին ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը և աշխատակարգը:

Իր գործունեության արդյունքների մասին ժամանակավոր հանձնաժողովը սահմանված ժամկետում զեկուցում է ավագանու նիստում:
Հոդված 25. Հանձնաժողովի աշխատանքների համակարգումը

1. Մշտական հանձնաժողովի աշխատանքները համակարգվում են կամ իր կողմից ընդունված աշխատակարգի միջոցով, կամ հանձնաժողովի որոշմամբ իր կողմից ընտրված համակարգողի միջոցով:

2. Հանձնաժողովի աշխատանքների համակարգողի թեկնածությունը հաստատվում է հանձնաժողովի նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Մշտական հանձնաժողովի համակարգողի լիազորությունները դադարում են, եթե` սույն կանոնակարգի 10-րդ հոդվածով սահմանված դեպքերում դադարել են նրա որպես ավագանու անդամի լիազորությունները:

4. Հանձնաժողովի համակարգողը`

ա) նախապատրաստում և վարում է հանձնաժողովի նիստերը.

բ) գումարում է հանձնաժողովի արտահերթ նիստերը.

գ) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը.

դ) ապահովում է հանձնաժողովի որոշումների կատարումը.

ե) ընթացք է տալիս և պատասխանում է հանձնաժողովին ուղղված դիմումներին:

5. Հանձնաժողովի համակարգողի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

Հոդված 26. Հանձնաժողովների նիստերի հրավիրման կարգը

Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում համայնքի ավագանու նստավայրում: Այլ վայրում հանձնաժողովի նիստ կարող է անցկացվել հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է ըստ անհրաժեշտության` նախաձեռնողի սահմանած ժամկետում:

Ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստերը գումարվում են հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետներում:
Հոդված 27. Հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը

Հանձնաժողովի նիստում կարող են ներկա գտնվել ավագանու անդամները, համայնքի ղեկավարը և հանձնաժողովի կողմից հրավիրված այլ անձինք:

Հանձնաժողովի որոշմամբ հրավիրված անձինք, այլ շահագրգիռ մարմիններն ու պաշտոնատար անձինք տեղեկացվում են քննարկումներից առնվազն երեք օր առաջ:
Հոդված 28. Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը

1. Հանձնաժողովի նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:

Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

ա) հիմնական զեկուցողի ելույթը.

բ) հարցեր հիմնական զեկուցողին.

գ) հարակից զեկուցողի ելույթը (եթե այդպիսիք կան).

դ) հարցեր հարակից զեկուցողին.

ե) մտքերի փոխանակություն.

զ) հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթը.

է) քվեարկություն:

2. Հանձնաժողովի նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարման ավարտից հետո:

3. Նիստում քվեարկությունները կատարվում են միայն տվյալ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

4. Հանձնաժողովի անդամը կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

6. Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները:

ԳԼՈՒԽ 6. ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՆ

Հոդված 29. Համայնքի զարգացման ծրագիրը
1. Համայնքի ղեկավարը տարեկան բյուջեների նախագծերը մշակելիս հաշվի է առնում համայնքի բնակչության կենսական շահերը, համայնքի եռամյա զարգացման ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:

Հոդված 30. Բյուջեի նախագծի քննարկման կարգը
1. Համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանուն է ներկայացնում համայնքի ղեկավարը:

2. Համայնքի ղեկավարի ելույթից հետո զեկուցումներով հանդես են գալիսª

ա) համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչըª ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) ըստ ցանկությանª մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներըª ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

3. Համայնքի ավագանու անդամները համայնքի ղեկավարին և մյուս զեկուցողներին հարցեր են տալիս սույն կանոնակարգի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, որից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն սույն կանոնակարգի 35-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 31. Համայնքի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման կարգը
1. Համայնքի ավագանու նիստում բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնում է համայնքի ղեկավարը: Զեկուցումներով կարող են հանդես գալ`

ա) համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչըª ներկայացնելով բյուջեի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը.

բ) ըստ ցանկությանª մյուս հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներըª ներկայաց­նե­լով բյուջեի նախագծի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը:

ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Կանոնակարգի փոփոխությունները
Սույն կանոնակարգը կարող է փոփոխվել համայնքի ավագանու որոշմամբ: Ցանկացած կանոնակարգային փոփոխություն պետք է համահունչ լինի ՀՀ Սահմանադրությանը, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքին և այլ օրենսդրությանը:

Փոփոխությունների ընդունումը պահանջում է ավագանու նիստին ներկա անդամների ձայների ավելի քան երկու երրորդը:
Հոդված 33. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը
Սույն կանոնակարգը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Էջի սկիզբ




 

 

 

 

 

Էջի սկիզբ