ՏԱՐԱԾՔԸ` 2753 քառ.կմ (ՀՀ տարածքի 9.3% -ը)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` 138600 հազար մարդ, որից քաղաքային` 98.6 հազար մարդ, գյուղական` 178.5 հազար մարդ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ` ք. Աշտարակ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ` 20 կմ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ` 114, որից քաղաքային` 3, գյուղական` 111

  Ըստ նախկին շրջանների մարզն իր մեջ ընդգրկում է`

 

Աշտարակի տարածաշրջանը (ք. Արմավիր)

Թալինի տարածաշրջանը (ք. Վաղարշապատ)

Ապարանի տարածաշրջանը (ք. Վաղարշապատ)

Արագածի տարածաշրջանը (ք. Մեծամոր)

 

Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Մարզը գտնվում է Արագած լեռնազանգվածի լանջերին, իր մեջ ներ է առնում նաև Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև ընկած տարածքը:
Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները£ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար) , Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար) , Մաստարայի (6-րդ դար) , Գառնահովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար) , Թեղենյաց վանքը (7-13-րդ դար) , Աշտարակի կամուրջը (17-րդ դար)£ Մինչեւ այժմ Աշտարակի տարածքում գործում է ուրարտական ժամանակների ջրանցքը, որը արդեն շուրջ 5000 տարի Քասախից ոռոգման ջուր է մատակարարում Աշտարակի այգիներին: Աղձքում է գտվում Արշակունի արքաների տոհմական դամբարանը: Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:
Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Տարածված են հատկապես շինանյութերըª տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան և պեռլիտը£ Վերջինս կազմում է նախկին Խորհրդային Միության ողջ պաշարի 90%-ը և իր որակական հատկություններով համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մարզում են գտնվում նաև Ծաղկասար (2219 մ), Իրինդ (2050մ), Արտենի (2047մ) հանգած հրաբուխները£ Մարզի ջրային պաշարները գոյանում են Արագած լեռան ձնահալոցքից, տեղումներից եւ բնական աղբյուրներից:
Մարզի խոշոր գետերն են Քասախը և Գեղաձորը£ Մարզն աչքի է ընկնում ջրամբարների առատությամբ£Գործում են Ապարանի, Հալավարի, Ծիլքարի, Ներքին Սասնաշենի, Դավթաշենի, Թալինի, Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի, Շենիկի, Աշնակի, Սաբունչիի ջրամբարները£
Մարզում տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որտեղ զբաղված է աշխատանքային ռեզերվների, հիմնականում` գյուղական բնակչության գերակշիռ մասը: Արդյունաբերությունը, չնայած իր մեծ ներուժին, իր տնտեսական նշանակությամբ և բնակչության զբաղվածության տեսակետից զգալիորեն զիջում է գյուղատնտեսությանը: Մարզի արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ ամենամեծ բաժինը պատկանում է վերամշակող արդյունաբերությանը, որի մեջ ամենամեծ բաժինը պատկանում է ադամադագործությանը: Առաջընթաց կա սննդարդյունաբերության մեջ: Այս բնագավառում հիմնական արտադրողներն են ՙԱշտարակկաթ՚ միավորումը, ՙԱշտարակմիս՚ եւ ՙԱպարանմիս՚ ձեռնարկությունները: aragatsotn.region.am/egov/dispatcher

 

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
 
Աշտարակ ք.
Ապարան ք,
Թալին ք,
Ագարակ (Աշտարակի շրջ.)
Ագարակ (Թալինի շրջ.)
Ալագյազ
Ակունք
Աղձք
Ամրե թազա
Անտառուտ
Աշնակ
Ավան
Ավթոնա
Ավշեն
Արագած (Ապարանի շրջ.)
Արագած (Թալինի շրջ.)
Արագածոտն
Արա
Արեգ
Արուճ
Արտաշավան
Արտենի
Ափնագյուղ
Բազմաղբյուր
Բայսզ
Բարոժ
Բերքառատ
Բյուրական
Գառնահովիտ
Գեղադիր
Գեղաձոր
Գեղարոտ
Գետափ
Գյալթո
Դաշտադեմ
Դավթաշեն
Դերեկ
Դիան
Դպրեվանք
Եղիպատրուշ
Եղնիկ
Երնջատափ
երրորդ սովխոզ
Զարինջա
Զովասար
Թթուջուր
Թլիկ
Իրինդ
Լեռնապար
Լեռնարոտ
Լուսագյուղ
Լուսակն
Ծաղկահովիտ
Ծաղկաշեն
Ծաղկասար
Ծիլքար
Կաթնաղբյուր
Կարբի
Կարմրաշեն
Կաքավաձոր
Կոշ
Հակկո
Հարթավան
Հացաշեն
Հնաբերդ

 

Ձորագլուխ
Ղաբաղթափա
Ղազարավան
Մաստարա
Մելիքգյուղ
Միրաք
Մուլքի
Ներքին Բազմաբերդ
Ներքին Սասունաշեն
Նիգավան
Նոր Ամանոս
Նոր Արթիկ
Նոր Եդեսիա
Նորաշեն (Ապար. շրջ.)
Նորաշեն (Արագ. շրջ.)
Շամիրամ
Շենավան
Շենկանի

 

 

Շղարշիկ
Ոսկեթաս
Ոսկեհատ
Ոսկեվազ
Չքնաղ
Պարտիզակ
Ջամշլու
Ջրամբար
Ռյա թազա
Սաղմոսավան
Սանգյառ
Սասունիկ
Սարալանջ
Սիփան
Սորիկ
Սուսեր

 

Վերին Սասունիկ
Վերին Բազմաբերդ
Վերին Սասունաշեն
Վարդաբյուր
Վարդենիս
Վարդենուտ
Տեղեր
Ցամաքասար
Ուշի
Ուջան
Փարպի
Քուչակ
Օհանավան
Օշական
Օրգով
Օրթաճյա

 

 
 
Էջի սկիզբ