Ծնվել է 1948 թվականի մայիսի 20-ին նախկին Սպիտակի շրջանի Ծաղկաբեր Գյուղում, մանկավարժի ընտանիքում:
1966 թ.-ին ավարտել է Սպիտակի շրջանի Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցը, 1974 թ.-ին` Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության բաժինը` ստանալով շինարար-ինժեների որակավորում: Նույն թվականի հոկտեմբերից մինչև 1975 թ.-ի փետրվարը աշխատել է տեղական արդյունաբերության նախարարության գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժեներ:
1975 թ.ի մարտին հրավիրվել է աշխատանքի ԽՍՀՄ շինարարական բանկի Մասիսի մասնաճյուղում` որպես ավագ ինժեներ:
1986 թ. մարտին տեղափոխվել է Մասիսի շրջանային ագրոարդյուանաբերական համալիր` որպես շինարարության և վերակառուցման բաժնի վարիչ:
1987 թ.ի հունիսին ընտրվել է Մասիսի ավանային խորհրդի նախագահ, 1994 թ.-իին` քաղաքային խորհրդի նախագահ,
1996 թ.-ին` Մասիսի առաջին քաղաքապետ:
1999թ.-ի նոյեմբերին նշանակվել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ, 2006 թ.-ին նույն ծառայությունում` խորհրդատու մինչև 2008 թվականի սեպտեմբերի 16-ը: 2006 թվականի հունիսին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
2008 թ.-ի հոկտեմբերի 12-ին ընտրվել է Մասիսի քաղաքապետ: Ամուսնացած է, ունի 3 զավակ, 5 թոռ:

 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ