ՏԱՐԱԾՔԸ` 1242 քառ.կմ (ՀՀ տարածքի 4.2%)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` 277100 մարդ, որից քաղաքային` 98.6 հազար մարդ, գյուղական` 178.5 հազար մարդ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ`

ք. Արմավիր

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ`

48 կմ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ` 97, որից քաղաքային` 3, գյուղական` 94
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ` 99, որից սահմանամերձ` 7

 

 

Մարզն իր մեջ ընդգրկում է`
Արմավիրի, Բաղրամյանի և Վաղարշապատի տարածաշրջանները Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր քաղաքներով և 94 գյուղական բնակավայրերով:
Մարզի տարածքում են գտնվում հանրապետության գլխավոր օդային դարպասները` Զվարթնոց օդանավակայանը, ինչպես նաև Անդրկովկասի ամենահզոր ԱԷԿ –ը, որը ծանրակշիռ դեր ունի մարզի ու հանրապետության արդյունաբերության եւ արտադրա - տնտեսական կյանքի մեջ` ապահովելով հանրապետությունը էլեկտրոէներգիայի 35-40%:
Մարզում է գտնվում նաև Հայաստանյաց Առաքելական եկեղեցու պատմական կենտրոնը` Սուրբ Էջմիածինը, ուր և գտնվում է Աթոռը Ամենայն Հայոց Պատրիարք - Կաթողիկոսի: Ըստ ավանդության, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է ունենում, ուր Քրիստոսը լուսավոր կերպարանքով իջնում է երկնքից եւ ոսկի մուրճով ցույց տալիս այն տեղը, ուր պետք է կառուցվի առաջին Հայ եկեղեցին: Այդպես է, որ կառուցված եկեղեցին կոչվել է ՙԷջմիածին՚, որ հայերեն լեզվով նշանակում է ՙԻջավ Միածին՚, այսինքն` Հիսուս Քրիստոս: Մոտ հազար յոթ հարյուրամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը իր ճարտարապետական ինքնատիպ ոճով հանդիսանում է աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից մեկն ու նաեւ սրբատեղին եւ ուխտավայրը` Հայաստանում եւ արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:
Մարզը հարուստ է նաև պատմամշակութային այլ արժեքներով` Մեծամորի եւ Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Այղրլիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, ՙՄուսալեռ՚ եւ ՙՍարդարապատ՚ հուշահամալիրները:
Զվարթնոց տաճարում է ամփոփված հայոց եկեղեցու առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչի մասունքը: Իր ժամանակին Զվարթնոց տաճարը կառուցվել է հայկական հեթանոսական Տիր Աստծո Մեհյանի տեղում: Այստեղ է Տրդատ թագավորը դիմավորել Գրիգոր Լուսավորիչին: Այստեղ է 405 թ - ին Վռամ Շապուհ թագավորը դիմավորել հայոց այբուբենը մայրաքաղաք բերող Մ. Մաշտոցին:
Մարզի տարածքում է գտնվում հանրապետությունում միակ "Որդան Կարմիր" արգելավայրը: Պահպանության օբյեկտն է Հալոֆիտ անապատը, ոիր վրա ապրում է հայկական որդան Կարմիրը: Որդան Կարմիրը էնդեմիկ միջատ է, որը 3 հազարամյակ Հայկական լեռնաշխարհի տարածքում օգտագործվել է կարմիր ներկանյութ ստանալու համար: Արգելավայրը գտնվում է շատ աղետալի վիճակում: Մարզի միակ բնական ջրային մակերեսը եւ ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը Ակնալիճն է /Այղր լիճը/, որը, իր հաստատուն ջրի մակարդակի շնորհիվ դարեր շարունակ օգտագործվել է որպես Արարատյան դաշտերի հողերի ոռոգման աղբյուր: armavir.region.am/egov/dispatcher

 
 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Արմավիր ք. (Հոկտեմբերյան)
Մեծամոր ք.
Վաղարշապատ ք. (Էջմիածին)
Ակնալիճ
Ակնաշեն
Աղավնատուն
Ամասիա
Ամբերդ
Այգեկ
Այգեշատ (Արմավիրի շրջ.)
Այգեշատ (Էջմիածնի շրջ.)
Ապագա
Առատաշեն
Արևադաշտ
Արևաշատ
Արևիկ
Արագած
Արազափ
Արաքս (Արմավիրի շրջ.)
Արաքս (Էջմիածնի շրջ.)
Արգավանդ
Արգինա
Արմավիր
Արշալույս
Արտամետ
Արտաշար
Արտիմետ
Բագարան
Բաղրամյան (Բաղրամյանի շրջ.)
Բաղրամյան (Էջմիածնի շրջ.)
Բամբակաշատ
Բերքաշատ
Գայ
Գետաշեն
Գրիբոյեդով
Դալարիկ
Դաշտ
Դողս
Եղեգնուտ
Երասխահուն
Երվանդաշատ
Զարթոնք
Ժդանով
Լենուղի
Լեռնագոգ
Լեռնամերձ
Լուկաշին
Լուսագյուղ

 

Խանջյան
Խորոնք
Ծաղկալանջ
Ծաղկունք
Ծիածան
Կողբավան
Հայթաղ
Հայկաշեն
Հայկավան
Հացիկ
Հոկտեմբեր
Հովտամեջ
Հուշակերտ
Ձերժինսկի

 

Տալվորիկ
Տանձուտ
Տարոնիկ
Փարաքար
Փշատավան
Քարակերտ
Ֆերիկ

 

 

 

Մարգարա
Մեծամոր
Մերձավան
Մյասնիկյան
Մուսալեռ
Մրգաշատ
Մրգաստան
Նալբանդյան
Նոր Արմավիր
Նոր Արտագես
Նոր Կեսարիա
Նորակերտ
Նորապատ
Նորավան

 

Շահումյան
Շահումյանի թռչնաֆաբրիկա
Շենավան
Շենիկ
Ոսկեհատ
Պտղունք
Ջանֆիդա
Ջրաշեն
Ջրառատ
Ջրառատի թռչնաֆաբրիկա
Սամաղար
Սովետական
Վանանդ
Վարդանաշեն

 

 
 
¸»åÇ í»ñ