ՏԱՐԱԾՔԸ` 2089 քառ.կմ (ՀՀ տարածքի 7%)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` 275900 մարդ, որից 56.1% քաղաքային և 43.9%` գյուղական
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ`

ք. Հրազդան

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ`

50 կմ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ` 67, որից քաղաքային` 7, գյուղական` 60

 

 

 

 

Մարզն իր մեջ ընդգրկում է`
Հրազդանի, Աբովյանի եւ Նաիրիի տարածաշրջանները Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նաիրի, Լուսակերտ, Նոր-Հաճն, և 60 գյուղական բնակավայրերով:
Կոտայքի մարզը հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ եւ հուշարձաններ (Գառնիի տաճար, Գեղարդ, Կեչառիս, Բջնիի բերդ): Բազիլիկ եւ ուշ շրջանի քրիստոնեական գեղեցիկ տաճարներ կան Ողջաբերդում, Եղվարդում, Արամուսում, Պտղնիում, Ծաղկաձորում, Բջնիում եւ Մեղրաձորում:
Կոտայքի մարզը գտնվում է ՀՀ կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին եւ միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արեւմուտքում աստիճանաբար ցածրանալով ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչեւ Գեղամա լեռների արեւմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում (շատ լինելու պատճառով դրանց անվանում են ՙ40 աղբյուր՚): Կոտայքով են հոսում նաեւ Գետառ ն ու Ազատը, որոնք ունեն ոռոգիչ նշանակություն: Ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը (3032մ. բարձրություն), որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը:Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի եւ Եղվարդի բլրաալիքային սարավանդներ, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը: Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական եւ կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Մարզի տարածքով են անցնում Երեւան - Շորժա եւ Հրազդան - Իջեւան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է:
Մարզը հարուստ է օգտակար հանածոների` ոսկու, ալյումինի, երկաթի, պերլիտի, մարմարի, գրանիտի, լիտոիդային պեմզայի, նեֆելենային սիենիտների, անդեզիտի, հրաբխային խարամների, բազալտի, քարաղի, զանազան շինարարական նյութերի եւ հանքային ջրերի 3 խոշոր հանքավայրերով (Հանքավան, Բջնի, Արզնի): Մարզում գրանցված են թվով 52 գործող եւ չգործող հանքավայրերի տեղամասեր: Զգալի են ջրային ռեսուրսների պաշարները (Գառնիի, Կաթնաղբյուրի, Սոլակի, Ալափարսի, Նուռնուսի, Արզականի, Մաքրավանի քաղցրահամ ջրերի աղբյուրներ), որոնք խմելու ջրով ապահովում են ոչ միայն սեփական բնակավայրերը, այլ նաեւ Երեւան քաղաքը:
Մարզը հայտնի է բավականին զարգացած խոշոր արդյունաբերությամբ: Գործող խոշոր եւ միջին ձեռնարկությունները հիմնականում կենտրոնացված են Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր Հաճըն եւ Եղվարդ քաղաքներում:
Կոտայքի մարզը եղել եւ մնում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԱՊՀ տարածքում հայտնի առողջարանային եւ տուրիզմի գոտի: Այս ոլորտում հայտնի են Հանքավանը, Ծաղկաձորը, Արզականը, Արզնին, Գառնին եւ այլն, որտեղ գործում են բավարար թվով բարձրակարգ հյուրանոցներ, առողջարաններ, տուրիստական եւ հանգստի այլ կենտրոններ:Այստեղ կարելի է առանձնացնել առողջարանային քաղաք Ծաղկաձորը, որը լեռնային առողջավայր է, եւ որի պայմաններն ու բնության գրավչությունը հնարավորություն են ընձեռում շուրջտարյա զբոսաշրջություն կազմակերպել: kotayk.region.am/egov/dispatcher

 
 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Աբովյան ք.
Բյուրեղավան ք.
Եղվարդ ք.
Ծաղկաձոր ք.
Հրազդան ք.
Նոր Հաճն ք.
Չարենցավան ք.
Ալափարս
Ակունք
Աղավնաձոր
Առինջ
Արագյուղ
Արամուս
Արգել
Արզական
Արզնի
Արտավազ
Բալահովիտ
Բուժական
Բջնի
Գառնի
Գեղադիր
Գեղաշեն
Գեղարդ
Գետամեջ
Գողթ
Զառ
Զովաշեն
Զովունի
Զովք
Զորավան
Թեղենիք
Լեռնանիստ
Կաթնաղբյուր
Կամարիս
Կապուտան
Կարենիս
Կոտայք
Հանքավան
Հատիս
Ձորաղբյուր
Մայակովսկի
Մարմարիկ
Մեղրաձոր
Մրգաշեն
Նոր Արտամետ
Նոր Գեղի
Նոր գյուղ
Նոր Երզնկա
Նուռնուս

 

Ողջաբերդ
Պռոշյան
Պտղնի
Ջրաբեր
Ջրառատ
Ջրվեժ
Ռադիոկայան
Սևաբերդ

 

 

Սարալանջ
Սոլակ
Վերին Պտղնի
Քաղսի
Քանաքեռավան
Քասախ
Քարաշամբ
Ֆանտան

 

 

 

 

 

 

 

 

 
 
¸»åÇ í»ñ