ՏԱՐԱԾՔԸ` 2299.96 քառ.կմ (ՀՀ տարածքի 9.3% -ը)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` 304635 մարդ
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ` ք. Վանաձոր
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ`
125 կմ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ` 113, որից քաղաքային` 8, գյուղական` 105

 

 

 

Ըստ նախկին շրջանների մարզն իր մեջ ընդգրկում է`
Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է Հայաստանի Հանրապետությունում` զիջելով Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերին, իսկ բնակչության թվով  առաջինն է: Լոռու մարզը սահմանակից է Վրաստանի հանրապետությանը, Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի մարզերին: Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է, չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով:
Քաղաքային բնակավայրերն են Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, Ալավերդին, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան, Տաշիրը: Քաղաքների շարքում ամենամեծը Վանաձորն է (նախկին Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որը Հայաստանի երրորդ քաղաքն է:

Լոռին Հայաստանի տնտեսապես զարգացած մարզերից է: Այստեղ կառուցվել է Լալվարի (Ալավերդու) ՙՄանես՚ պղնձաձուլական գործարանը: Մյուս կարեւոր ճյուղը քիմիական արդյունաբերությունն է: Արտադրվում են քիմիական պարատանյութեր, ծծմբաթթու, պղնձարջասպ, կալցիումի կարբիդ: Մարզի համար մասնագիտական ճյուղը սննդի արդյունաբերությունն է, որը հատկապես աչքի է ընկնում պանրի արտադրությամբ:     Զարգացած է գյուղատնտեսությունը: Լոռին Հայաստանի օգտակար հանածոներով հարուստ մարզերից է: Հայտնի են հատկապես պղնձի եւ բազմամետաղների, հրակայուն կավերի, գրանիտի, այլ շինանյութերի հարուստ հանքավայրեր: Գլխավոր պղնձի հանքավայրերը գտնվում են Շամլուղում, Ալավերդում, Ախթալայում, հրակայուն կավերը` Թումանյանում:
Մարզում շատ են պատմամշակութային կոթողները: Առանձնապես ուշագրավ են Սանահինի եւ Հաղպատի համալիրները, Օձունի վանքը, Ախթալայի բերդը, Լոռի քաղաքի բերդը:
Մարզի համայնքների հիմնախնդիրների մեջ կարեւորվում է պետական եւ տեղական նշանակության ճանապարհների, ոռոգման եւ խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը: Առաջնային են համարվում նաեւ մշակութային կոթողների վերանորոգումը, անտառային ռեսուրսների պահպանությունը, որոնք ունեն էկոլոգիական նշանակություն: Էկոլոգիական տեսակետից կարեւոր են նաեւ հանքարդյունաբերական շրջաններում օդային, ջրային ավազանների պահպանությունը: Կարեւորվում է գազաֆիկացումը£ lori.region.am/egov/dispatcher

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
 
Ալավերդի ք.
Ախթալա ք.
Թումանյան ք.
Շամլուղ ք.
Սպիտակ ք.
Ստեփանավան ք.
Վանաձոր ք.
Տաշիր ք.
Ագարակ
Ազնվաձոր
Աթան
Ահնիձոր
Ամրակից
Այգեհատ
Անտառամուտ
Անտառաշեն
Ապավեն
Արևածագ
Արևաշող
Արդվի
Արծնի
Արջուտ
Աքորի
Բազում
Բլագոդարնոյե
Բովաձոր
Գարգառ
Գեղասար
Գյուլագարակ
Գոգարան
Գուգարք
Դաշտադեմ
Դարպաս
Դեբետ
Դսեղ
Եղեգնուտ
Թեղուտ
Լեջան
Լեռնահովիտ
Լեռնանցք
Լեռնապատ
Լեռնավան
Լերմոնտով
Լոռի Բերդ
Լորուտ
Լուսաղբյուր
Խնկոյան
Ծաթեր
Ծաղկաբեր
Ծաղկաշատ
Կաթնաղբյուր
Կաթնաջուր
Կաթնառատ
Կաճաճկուտ
Կարմիր Աղեկ
Կողես
Կուրթան
Հագվի
Հալավար
Հաղպատ
Հարթագյուղ
Հոբարձ
Հովնանաձոր
Ձյունաշող
Ձորագետ
Ձորագյուղ
Ձորամուտ
Ղուրսալ
Ճոճկան
Մարգահովիտ
Մարց
Մեդովկա
Մեծ Այրում
Մեծ Պառնի
Մեծավան
Մեղվահովիտ
Միխայելովկա
Մղարթ
Յաղդան
Նեղոց
Նովոսելցովո
Նոր Խաչակապ
Նորաշեն

 

 

Շահումյան
Շամուտ
Շենավան
Շիրակամուտ
Շնող
Չկալով
Պաղաղբյուր
Պետրովկա
Պուշկինո
Պրիվոլնոյե
Ջիլիզա
Ջրաշեն

 

 

 

Սարալանջ
Սարահարթ
Սարամեջ
Սարատովկա
Սարչապետ
Սվերդլով
Վահագնաձոր
Վահագնի
Վարդաբլուր

 

 

Ուռուտ
Ուրասար
Փամբակ
Քարաբերդ
Քարաձոր
Քարինջ
Քարկոփ
Օձուն
Ֆիոլետովո

 

 
 
Դեպի վեր