ՏԱՐԱԾՔԸ` 2710 քառ.կմ ( հանրապետության տարածքի 9 տոկոսը)
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ` 155231 հազար մարդ, որից քաղաքային` 40 տոկոս, գյուղական` 60 տոկոս
ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ`

ք. Իջևան

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՑ`

137 կմ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԹԻՎԸ` 62, որից քաղաքային` 4, գյուղական` 58
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԹԻՎԸ` 64

 

 

Մարզն իր մեջ ընդգրկում է`
Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Տավուշի ( Շամշադինի ) տարածաշրջանները Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներով և 58 գյուղական համայնքներով:
Մարզի 62 համայնքներից 42-ը ճանաչվել են սահմանամերձ, որոնցից 14-ում ծխերի թիվը 500-ից քիչ է£ Այս փոքր համայնքներում առավել սուր են նաև սոցիալական հիմնախնդիրները£ Փախստականները կազմում են Տավուշի մարզի բնակչության ավելի քան 9%-ը (այս տվյալները չեն ներառում ՀՀ քաղաքացիություն ընդունած փախստականներին)£ Տավուշի մարզում ընտրությունների անցկացման համար կազմավորվել են երկուª թիվ 55 և 56 ընտրատարածքները« որոնցում ընդգրկվել են 52 համայնքներ£
Մարզկենտրոնն Իջեւան քաղաքն է, որը մինչեւ 1919 թվականը կոչվել է Քարվանսարա եւ քաղաքի կարգավիճակ է ստացել 1961-ին£ Խոշոր գետերն ենª մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսող Աղստեւը եւ մարզի հյուսիս-արեւմտյան սահմանագծով հոսող Դեբեդը£ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա (Վիրահայոց, Գուգարաց եւ Միափորի լեռներ)£ Գտնվում է Հայաստանի Հանրապետության չափավոր խոնավ տարածաշրջանում£ Ամառները լինում են տաք, ձմեռներըª մեղմ£ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Կուր գետի) ավազանին եւ սնվում են հալոցքային, ստորերկրյա եւ անձրեւային ջրերից£ Բնական լիճըª Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է£ 1970-1980թթ. կառուցվել են Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի եւ Իջեւանի արհեստական ջրամբարները£ Ընդհանուր մակերեսի 51 տոկոսը զբաղեցնում են անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական եւ կենդանական աշխարհի բազմազանությամբ, պատմական ժառանգության անզուգական հուշարձաններով£ ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներովª վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ£ Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը եւ այլն£ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցինª Կիրանցի վանքը£ Մարզի կենտրոնով է անցնում Հյուսիսային Կովկաս-Թբիլիսի- Երեւան գազատարը£ Մարզով ձգվում են 146 կմ միջպետական, 253կմ հանրապետական նշանակության ճանապարհներ£ tavush.region.am/egov/dispatcher

 
 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Բերդ ք.
Դիլիջան ք.
Նոյեմբերյան ք.
Իջևան ք.
Ազատամուտ
Ակնաղբյուր
Աղավնավանք
Աճարկուտ
Այգեհովիտ
Այգեձոր
Այգեպար
Այրում
Աչաջուր
Արծվաբերդ
Արճիս
Բագրատաշեն
Բաղանիս
Բարեկամավան
Բերդավան
Բերքաբեր
Գանձաքար
Գետահովիտ
Գոշ
Դեբեդավան
Դեղձավան
Դիտավան
Դովեղ
Ենոքավան
Թեղուտ
Թովուզ
Իծաքար
Լճկաձոր
Լուսահովիտ
Լուսաձոր
Խաշթառակ
Խաչարձան
Ծաղկավան (Տավուշի շրջ.)
Ծաղկավան (Իջևանի շրջ.)
Կիրանց
Կոթի
Կողբ
Հաղարծին
Հաղթանակ
Հովք

 

Մոսեսգեղ
Ներքին Կարմիր Աղբյուր
Նավուր
Նորաշեն
Ոսկեվան
Ոսկեպար
Չինարի
Չինչին
Չորաթան

 

 

Պառավաքար
Պտղավան
Ջուջևան
Սևքար
Սարիգյուղ
Վերին Քյուրփլու
Վերին Կարմիր Աղբյուր
Վազաշեն
Վարագավան

 

 

 
 
Դեպի վեր