Ծնվել է 1968 թվականին Դիլիջանում:
1985-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետեւ ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի ՙԱշխատանքի կազմակերպում եւ նորմավորում՚ ֆակուլտետը: Զուգահեռաբար սովորել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում ստանալով ՙԻրավական գիտելիքների պրոպագանդիստի՚ որակավորում:
1986-88թթ. Ծառայել է խորհրդային բանակում: Աշխատանքային գործունեությունը
• 1993թ-ից Տավուշի մարզային հարկային տեսչության արտադրական ոլորտի ձեռնարկությունների հարկման խմբի պետական հարկային տեսուչ
• 2000-2001թթ. Տավուշի ՄՀՏ-ի գլխավոր տեսուչ
• 2001թ. Հունվարից Տավուշի ՄՀՏ-ի Դիլիջանի բաժնի պետ
• 2002թ. Ստացել է Հայաստանի պետական հարկային տեսչության Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության Դիլիջանի բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչության պետ
• 2005թ-ից Դիլիջանի քաղաքապետն է:
• 2006թ. պարգեւատրվել է ԵԿՄ մեդալով
• 2008թ. պարգեւատրվել է Նանսենի անվան ոսկե հուշամեդալով
• Հայաստանի Հանրապետության կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավարն է: Ամուսնացած է, ունի 2 զավակ:

 

 

 

 

 

 

 

 

 

¸»åÇ í»ñ