Ծնվել է 1962թ. Իջևան քաղաքում
1979թ. Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Իջևանի ՙԱնտառտնտմեք՚ փորձարարական գործարանում որպես բանվոր:

1980թ. ընդունվել է Ռոստովի պետական համալսարանի նախապատրաստական բաժինը, իսկ 1981թ. ` նույն համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:

1986թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը ստանալով տնտեսագետի մասնագիտացում և քաղաքական տնտեսության դասախոսի որակավորում:
Նույն տարում, համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ, ընդունվել է Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ամբիոնին կից ասպիրանտուրայի հեռակա բաժինը:

1986-88թթ. աշխատել է Իջևանի գորգի կոմբինատում որպես ավագ ինժեներ, ապա` ավագ տնտեսագետ:

1988թ. ընտրվել է ՀԼԿԵՄ Իջևանի շրջկոմի երկրորդ, ապա` առաջին քարտուղար:

1989թ. ընդունվել է Գերմանիայում Բեռլինի միջազգային բարձրագույն դպրոցը:

1991թ. ընտրվել է Իջևանի շրջխորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1996թ. աշխատել է Տավուշի մարզպետարանում որպես տարածքային բաժնի վարիչ:

1999թ. մայիսին ընտրվել է Իջևանի քաղաքապետ:

1999թ. հոկտեմբերից ընտրվել է Հայաստանի Համայնքների միության վարչության անդամ:

2002թ. մայիսին, 2005թ մարտին և 2007թ դեկտեմբերին վերընտրվել է Իջևանի քաղաքապետ:

Ուսանել է Քեմբրիջի Հարվարդի համալսարանում, ԱՄՆ-ի գիտությունների զարգացման ակադեմիայի ՙԱռաջնորդության՚ ծրագրի ծրջանակներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ և այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար 2006թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀՀ տեղական ինքնակառավարման գործում ունեցած ներդրման համար փոխվարչապետի կողմից 2007թ. պարգևատրվել է տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով: Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:՚

 

 

 

 

 

 

 

 

 

¸»åÇ í»ñ