Համաժողովներ, որոշումներ
 
 

ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցի ՙՏիրգրան Մեծ՚ սրահում տեղի ունեցավ ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚ -ի հերթական` հաշվետու-ընտրական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի համայնքների ներկայացուցիչները` ավագանու անդամներ, քաղաքապետեր: Հյուրերի թվում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր և ասոցիացիայի խորհրդի պատվավոր անդամ Ա. Դանիելյանը, ՙՀամայնքների ֆինանսիստների՚ ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը, Ապարանի քաղաքապետ Ռ. Պետրոսյանը և ուրիշներ: Համաժողովի օրակարգում ընդգրկված էր ասոցիացիայի խորհրդի գործունեության հաշվետվությունը (զեկուցող` Ա. Հովհանիսյան), ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (զեկուցող` հանձնաժողովի նախագահ Մ. Տերյան), ասոցիացիայի կանոնադրության մեջ փոփոխությունների իրականացումը, ինչպես նաև ասոցիացիայի նախագահի, խորհրդի անդամների, վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը:

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ