Հանդիպումներ, այցելություններ
 
 

2007 թվականի նոյեմբերի 28-31-ը Հարավային Կորեայի Չեջու քաղաքում գումարվել է ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ երկրորդ համաշխարհային կոնգրեսը` ՙՓոփոխվող քաղաքները ղեկավարում են մեր աշխարհը՚ թեմայով:
Կոնգրեսի թեմաները ձևավորվել էին համաձայն այն առաջնահերթ խնդիրների, որոնք հառնում են տարածաշրջանների և նրանց առաջնորդների առջև և պահանջում են հավասարակշիռ մոտեցում խնդիրների լուծմանը. ՙՔաղաքները մարդկության ապագան են, պայքար կլիմայական փոփոխությունների դեմ՚, ՙՏեղական իշխանությունները որպես խաղաղապահներ՚, ՙ2015 թվական-աշխարհը կդառնա ավելիլավը: Կառավարման նոր ձևերի ճանապարհներ՚: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ավելի քան 2000 ներկայացուցիչ: Կոնգրեսի շրջանակներում տեղի ունեցան նաև համաշխարհային կազմակերպության կանոնակարգային միջոցառումներ, մասնավորապես` գլխավոր ասամբլեան, համաշխարհային խորհրդի և գործադիր մարմնի նիստեր, որոնց ընթացքում հաստատվեցին անցած երեք տարիների գործունեության հաշվետվությունը, նշվեցին մինչև 2010 թվականը գործունեության հիմնական ուղղությունները, որոշվեց հաջորդ գլխավոր ասամբլեայի անցկացման վայրը: ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ կազմակերպության նախագահ վերստին ընտրվեց Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն, համանախագահներ` Էկվադորի Կիտոյի քաղաքապետ Պակո Մոնկայոն, ՉԺՀ Գուան Չժոուի քաղաքապետ Չժան Գուանցզինը, Ստամբուլի քաղաքապետ Կադիր Թոփբաշը, Յոհաննեսբուրգի քաղաքապետ Ամոս Մասոնդոն, ՙՄՔ և ՏԻ՚ գանձապետ ընտրվեց ԱՄՆ Սաուլ Բեյ քաղաքի քաղաքապետ Կլառես Էնտոնին: Ընտրվեցին 8 փոխնախագահներ, որոնք ներկայացնում են աշխարհի բոլոր տարածաշրջանները: Եվրասիական բաժանմունքի կողմից համաշխարհային կազմակերպության անդամ են նաև ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիայի՚ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը և Նոր-Նորք համայնքի ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որոնք հանդիսանում են նաև համաշխարհային կազմակերպության գործադիր մարմնի անդամ:

 

 

 

 

 

Էջի սկիզբ