Հանդիպումներ, այցելություններ
 
 

ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի նախաձեռնությամբ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում միաժամանակ անցկացվեցին երեք տարբեր խոշոր միջոցառումներ:
Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կազմակերպված համաժողովները իրականացվել են Կազանի քաղաքապետարանի և Միացյալ Ազգերի Կազմակերպության ՙՀաբիթաթ՚ ծրագրի աջակցությամբ: Հայկական պատվիրակության կազմում էին Նոր-Նորքի թաղապետ Դավիթ Պետրոսյանը` ՄՔՏԻ համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ, ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚-ի փոխնախագահ Աշոտ Մովսիսյանը` ՄՔՏԻ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի վերստուգիչ հանձնաժողովի անդամ, Արտակ Պետրոսյանը` ՄՔՏԻ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի խորհրդի անդամ, և Է. Երիցյանը` համայնքների միավորումից:
Առաջին ծրագիրը նվիրված էր ՄԱԿ-ի ՙՀաբիթաթ՚ ծրագրի հիմնադրման 30-ամյակին, որը ՄԱԿ-ը նախատեսել էր անցկացնել երկու քաղաքներում` Նեապոլում և Կազանում: Կազանում անցկացված երկրորդ միջոցառումը ՙՄիացյալ քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի գլխավոր համաժողովն էր, որի ընթացքում Կազանի նորանշանակ քաղաքապետ Ի. Մետշինն ընտրվեց ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի նախագահ:
Երրորդ խումբ միջոցառումները զուտ հայկական ուղղվածություն ունեին: Դրանց հեղինակը Թաթարստանի հայկական համայնքն էր, ի դեմս համայնքի ղեկավար Մ. Խաչատրյանի: Նրա գործուն մասնակցությամբ Երևանի Նոր-Նորք և Կազանի կենտրանական Վախիտևսկի շրջանը դարձան համագործակցող համայնքներ: Այնուհետև Կազանում բացվեց հայկական գեղարվեստի ցուցահանդես, որի բացմանը ներկա էին Թաթարստանի մշակույթի փոխնախարարը, ինքնավար հանրապետության նախագահի ներկայացուցիչը, Կազանի փոխքաղաքապետը և պաշտոնատար այլ անձինք: Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, դրված էին նաև հետագա ծրագրերի քննարկումներ, հերթական գլխավոր համաժողովի և հերթական խորհրդի նիստի անցկացման հարցերը: Եվրասիական խորհրդի նախագահի հարցը ընթացքում:


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ