Հանդիպումներ, այցելություններ
 
 


Նիստը տեղի ունեցել Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակում` Վաշինգտոնի (ԱՄՆ) քաղաքապետ Էնթոնի Ուիլյամսի հրավերով: Օրակարգի գլխավոր հարցը համայնքային նախագծերի ֆինանսավորումն էր միջազգային վարկավորող հաստատությունների կողմից: Ֆինանսական խնդիրների քննարկմանը հատկացված նստաշրջաններին մասնակցում էր նաև ՀԲ նախագահ Փոլ Վոլֆովեցը` տեղակալների հետ միասին:

Համայնքային նախագծերը ֆինանսավորելու առաջարկներ ներկայացրին աշխարհի շատ քաղաքների ղեկավարներ: ՄՔՏԻ Եվրասիական տարածաշրջանային բաժանմունքի (ԵՏԲ) անունից հանդես եկավ գլխավոր քարտուղար Ռասիխ Սագիտովը և առաջարկեց հիմնել Համայնքային զարգացման համաշխարհային բանկ և դրա մասնաճյուղ` Համայնքների զարգացման եվրասիական բանկ: Ֆրանսիայից Իլ-դե-Ֆրանսի ներկայացուցիչը պաշտպանեց Քաղաքների համաշխարհային բանկ ստեղծելու գաղափարը:

Որոշում ընդունվեց պայմանագիր կնքել Համաշխարհային բանկի և ՄՔՏԻ-ի միջև` համայնքային նախագծերը ֆինանսավորող վարկային կառույցներ ստեղծելու մասին: Սույն խնդրի քննարկումը կշարունակվի ՄՔՏԻ-ի Համաշխարհային խորհրդի Մարոկկոյում ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կայանալիք նիստում:

Վաշինգտոնում տեղի ունեցավ նաև ՄՔՏԻ-ի քաղաքային դիվանագիտության, ապակենտրոնացման, սեռադաշնության (գենդերային) և տեղական ինքնակառավարման կոմիտեների և հանձնաժողովների նիստերը: 2005թ ՄՔՏԻ Եվրասիական նաժանմունքի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ Ստավրոպոլի (Ռուսաստանի Դաշնություն) քաղաքապետ Դմիտրի Կուզմինը:

 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ