Հանդիպումներ, այցելություններ
 
 

Տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման գործում կարևորելով մեծ ավանդույթ և փորձ ունեցող ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիայի՚ դերը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է այսօրինակ կազմակերպությունների հետ համագործակցությունը: Չնայած Հայաստանի ավագանիների հետ անցած տարիներին կառավարությունն արդյունավետ գործակցել է թե օրենսդրական դաշտի կատարելագործման, և թե տեղական ինքնակառավարման համակարգի առջև ծառացած առանձին խնդիրների լուծման գործում, այդուհանդերձ, ըստ կառավարության ղեկավարի, այսօր դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք պետության ուշադրության կենտրոնում են, սակայն առանց շահագրգիռ կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ մասնակցության ու աջակցության դժվար կլինի դրանք կարճ ժամկետում լուծել: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է հասարակության կողմից հատկապես ավագանու ինստիտուտի դերի ճիշտ գիտակցումը և ըստ այդմ` մեծացումը, համայնքների ավագանիների աշխատանքի արդյունավետության բարձրացումը, որը, ինչ-որ չափով հակակշիռ լինելով համայնքի ղեկավարին, կնպաստի համայնքային ծրագրերի ընթացիկ վերահսկողությանը, համայնքի ղեկավարի կողմից ստանձնած պարտավորությունների ժամանակին և պատշաճ կատարմանը:

Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ Արայիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին` հանդիպման և իրենց մտահոգող հարցերը ուշադրության արժանացնելու ու կարևորելու համար, ներկայացրել է հասարակական կազմակերպության գոևծունեությունը, հիմնական նպատակը, խնդիրներն ու առաջիկա ծրագրերը: ՀՀ կառավարության, ւ հատկապես` ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ կազմակերպության համագործակցությունը բավականին արդյունավետ համարելով, ասոցիացիայի նախագահը հույս է հայտնել, ար խորհրդի անդամների բարձրացրած խնդիրները և կառավարության կողմից կարևորվող հարցերը, առկա երկկողմ շահագրգռության պայմաններում, համատեղ ջանքերով կլուծվեն:

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ