Հանդիպումներ, այցելություններ
 
 


Կենտրոնական և արևելյան Եվրոպայի ՙՖիսկալ ապակենտրոնացման նախաձեռնություն՚ կազմակերպության նախաձեռնությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազամակերպվեց հարավային Կովկասում տեղական ինքնակառավարման կայացման խնդիրներին նվիրված համաժողով:

Համաժողովին, հարավկովկասյան 3 երկրներից բացի, մասնակցում էին նաև Լատվիայի, Լիտվայի, Ուկրաինայի, Բուլղարիայի տեղական ինքնակառավարման ասոցիացիաների ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի և դոնոր այլ կառույցների պատասխանատուներ: Համաժողովում ներկայացվեց եվրոպական երկրների փորձը, դրանցում տեղական ինքնակառավարման ասոցիացիաների դերը, պետության հետ փոխհարաբերությունները, հիմնախնդիրները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Էջի սկիզբ