Հարգելի բարեկամ

Հայաստանի ավագանիների ասոցիացիայի ինտերնետային կայքում Դուք կարող եք ստանալ տեղական ինքնակառավարման համակարգի հետ կապված Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Այստեղից Դուք համապարփակ, կարևոր տեղեկություններ կգտնենք տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող բազմապիսի հարցերի ու խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ՀՀ համայնքերի ռազմավարական ծրագրերին, իրականացվող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին, օպերատիվ տեղեկություններ ստանալ ՀՀ համայնքներում տեղի ունեցող հանդիպումների, քննարկումների, կայացված որոշումների, միջոցառումների և բազմապիսի այլ նորությունների մասին:

ՙՊաշտոնաթերթ՚ բաժինը Ձեզ կներկայացնի Հայաստանի ավագանիների ասոցիացիայի կողմից հրատարակվող ՙԱվագանի+՚ պարբերականը, իսկ ՙՀամայնքներ՚ բաժինը` ՀՀ յուրաքանչյուր համայնքին վերաբերող տեղեկատվությունը (առանձին-առանձին): Այս կայքում Դուք կգտնեք նաև բազմաթիվ այլ բաժիններ, որոնք Ձեզ կօգնեն ամբողջական պատկերացում կազմել տեղական ինքնակառավարման համակարգի մասին:

Հուսով ենք, մեր կայքը Ձեզ համար օգտակար կլինի և կօգնի ժողովրդավար հասարակարգի կայացմանը, ինչը մեծագույն ներդրում կլինի մեր երկրի բարգավաճման գործում: