10.11.2013
Կայացավ "Տարվա լավագույն համայնք" մրցանակաբաշխությունը
 
11.07.2013
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին տեղական ինքնակառավարմանը վերաբերող առաջարկներ
 
19.06.2013
Երեւանում մեկնարկեց "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը
 
03-05.10.2013
Գյուղական համայնքների երրորդ համաժողովն ամփոփեց աշխատանքները
 
05.05.2013
2013թ.-ի մայիսի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում Երևանի ավագանու անդամներ են ընտրվել
 
17-19-23.04.2013
Օրենսդրական նախաձեռնությունների մարզային քննարկումներ
 
25.12.2012թ.
Կարիքների գնահատում մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հզորացման համար
 
17.12.2012թ.
Հանրային խորհրդի Տարածքային և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը ս.թ. դեկտեմբերի 17-ին "Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ” փաստաթղթի շուրջ գումարել է նիստ` փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, ՀԽ անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հրավիրված Էին մարզպետարանների և համայնքների ներկայացուցիչներ:
Նիստին մասնակցել և ավագանու ինստիտուտի հետագա զարգացման հնարավոր ուղիների մասին ելութ է ունեցել նաև հանձնաժողովի անդամ, “Հայաստանի ավագանիների ասոցիացիա” ՀԿ փոխնախագահ Արտակ Պետրոսյանը: Նկարները տես ֆոտոսրահում:
 
03.11.2012թ.
Կայացավ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի նախաձեռնած ՙՀանրային երկխոսության և համայնքային զարգացման» երկօրյա համաժողովը, որի նպատակն էր ներկայացնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության քառամյա (ՔՀՏԻԱ) ծրագրի միջանկյալ արդյունքները: Նկարները տես ֆոտոսրահում:
 
30.11.2012թ.
Համայնքային զարգացման և համագործակցության վեցերորդ համաժողովը, օրակարգում ընդգրկելով “Տեղական ինքնակառավարման հետագա զարգացումն ու իշխանության ապակենտրոնացումը Հայաստանում. ռազմավարության տեսլականը” քննարկումների շարքը:
 
28.11.2012թ.
ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Քննարկվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում գործող կազմակերպությունների մշակած «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման հետագա զարգացման եւ իշխանության ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» վերնագրված փաստաթուղթը: Նկարները տես ֆոտոսրահում:
 
05-06.10.2012թ.
Ջերմուկում տեղի ունեցավ Գյուղական համայնքների 2-րդ համաժողովը , որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի արդիական խնդիրների քննարկումն էր: Համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նկարները տես ֆոտոսրահում:
 
2012թ.
2012թ. փետրվարի 12-ի ՀՀ ՏԻՄ ընտրությունների ՑԱՆԿ
 
2012թ.
Իրականացվել է 2012թ. փետրվարի12-ին ՀՀ 9 մարզերում անցկացված թվով 8 համայնքների ավագանու և թվով 39 համայնքի ղեկավարի ընտրությունների մշտադիտարկումը, որը ցույց է տվել , որ նշված ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող անձանց մոտ 50%:
 
10.11.2011
Պարգեւներ ՏԻՄ ստեղծման 15-ամյակի կապակցությամբ
 
2011թ.
2011թ. օգոստոս-դեկտեմբեր ամսվա ՀՀ ՏԻՄ ընտրությունների արդյունքները
 
2011թ.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախօրեին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։
 
2011թ.
2011թ. օգոստոս-դեկտեմբեր ամսվա ՀՀ ՏԻՄ ընտրությունների ՑԱՆԿ
 
2008թ.
Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար(գործնական աշխատանքներ)
Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար
Նոյեմբերի 28-31, 2007թ.

2007 թվականի նոյեմբերի 28-31-ը Հարավային Կորեայի Չեջու քաղաքում գումարվել է ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ երկրորդ համաշխարհային կոնգրեսը` ՙՓոփոխվող քաղաքները ղեկավարում են մեր աշխարհը՚ թեմայով:

2007թ.

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան 235.65 միլիոն ԱՄՆ դոլարի հնգամյա համաձայնագիր է ստորագրել ՀՀ կառավարության հետ:

2006թ.

ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության Եվրասիական բաժանմունքի նախաձեռնությամբ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում միաժամանակ անցկացվեցին երեք տարբեր խոշոր միջոցառումներ:

Ապրիլի 28, 2006թ.

Հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ:

2006թ.


Վաշինգտոնում տեղի ունեցավ ՙՄիավորված քաղաքներ և տեղական իշխանություններ՚ համաշխարհային կազմակերպության Գործադիր կոմիտեի նիստը՚:

Մայիսի 28, 2005թ.

Հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

2005թ.


Բալթյան երկրներում ուսումասիրվում է
մեծահասակների ուսուցման փորձը:

2005թ.


Կենտրոնական և արևելյան Եվրոպայի ՙՖիսկալ ապակենտրոնացման նախաձեռնություն՚ կազմակերպության նախաձեռնությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազամակերպվեց հարավային Կովկասում տեղական ինքնակառավարման կայացման խնդիրներին նվիրված համաժողով:

Դեկտեմբերի 10, 2004թ.

ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցի ՙՏիրգրան Մեծ՚ սրահում տեղի ունեցավ ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚ -ի հերթական` հաշվետու-ընտրական համաժողովը: Համաժողովին մասնակցում էին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի համայնքների ներկայացուցիչները` ավագանու անդամներ, քաղաքապետեր: Հյուրերի թվում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ:

Դեկտեմբերի 10, 2004թ.

Կայացավ ՙՀայաստանի ավագանիներ՚ ՀԿ-ի խորհրդի համաժողովը, որի որոշմամբ կազմակերպությունը վերանվանվեց ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚:

Սեպտեմբերի 17, 2003թ.

Կայացավ ՙՀայաստանի ավագանիների ասոցիացիա՚ -ի խորհրդի ընդլայնված նիստը, որը ընդունեց որոշում դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկելով նոյեմբերի 10-ը հայտարարել ՙՀայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՚ մասնագիտական տոն:

Հոկտեմբերի 25, 2002թ.


ՙ2002 թվական, 25 հոկտեմբերի – ՀՀ կառավարության նիստերի դահլիճում կայացավ ՙԱվագանի+՚ պաշտոնաթերթի շնորհանդեսը՚:

 
 
 
 

 

 

 

 

 

 

Դեպի վեր