Տեղեկատվություն
 
 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է նախօրեին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության արդյունքները։
Ըստ ԿԸՀ–ի կայքում առկա տեղեկատվության՝ 39 համայնքներում կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներով 31- ում հաղթել են «Հայաստանի հանրապետական կուսակցության», 6-ում՝ անկուսակցական և 2-ում՝ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» թեկնածուներ։ Վերջիններս հաղթանակ են տարել Կոտայքի մարզի երկու համայնքներում՝ Հատիսում և Սևաբերդում, որտեղ առաջադրված միակ թեկնածուներն էին։
Ի դեպ, բացի վերը նշված երկու համայնքներից՝ ընդամենը 1 թեկնածու է գրանցվել ևս 15 համայնքներում, որոնցից միայն մեկում է եղել անկուսակցական, իսկ մնացած 14-ում ՀՀԿ–ական։

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ