Տեղեկատվություն
 
 

Իրականացվել է 2012թ. փետրվարի12-ին ՀՀ 9 մարզերում անցկացված թվով 8 համայնքների ավագանու և թվով 39 համայնքի ղեկավարի ընտրությունների մշտադիտարկումը, որը ցույց է տվել , որ նշված ՏԻՄ ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող անձանց մոտ 50%:
Ընտրված 39 համայնքների ղեկավարներից 31 ՀՀԿ անդամներ են / 79.5 տոկոս /, 2` ԲՀԿ / 5.1 տոկոս / և 6` անկուսակցականներ / 13.4 տոկոս /:
Ընտրված կին համայնքի ղեկավար չկա, մինչև 30 տարեկան` 1 անձ / 2.5 տոկոս /:
Թվով 8 ավագանու ընտրությունների ժամանակ ընտրվել են 44 ավագանու անդամներ, որոնցից 6 ՀՀԿ անդամներ են / 13.6 տոկոս/ , 2` ԲՀԿ / 4.5 տոկոս /, 1-ՕԵԿ / 2.3 տոկոս/ և 35 անկուսակցականներ / 79.5 տոկոս /:
Ընտրված ավագանու անդամներից 4 կանայք են / 9 տոկոս /:
Ավագանու անդամ ընտրվելու ներքին շեմը կազմել է Սյունիքի մարզում ընտրության մասնակիցների ձայների մոտ 12 %, Շիրակի մարզում` 8.25 %, Լոռվա մարզում` 14 %, Գեղարքունիկի մարզում` 16.7 %, 8 ավագանու ընտրությունների հաշվարկով հանրապետության միջինը` 11.8 %:

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ