Կարիքների գնահատում մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության հզորացման համար

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագիրը  աջակցում է ազգային, մարզային և տեղական գործընկերներին Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում համագործակցային նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք ուղղված են տեղական ինքնակառավարման զարգացմանը: Մասնավորապես, այս ծրագիրն աջակցում է տեղական ինքնակառավարման շրջանակային պայմանների բարելավմանը, անդրադառնում է մարզային կառավարման հարցերին և աշխատում է համայնքային ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Վերոնշյալ խնդիրներին հետամուտ լինելով ԳՄՀԸ Հայաստանյան ծրագրային թիմը մի շարք գործողությունների շրջանակում իրականացրեց «կարիքների գնահատում» երկու մեկշաթաբյա հանդիպումների տեսքով տարբեր պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումների շարքը կազմակերպվել էր 2012թ. նոյեմբեր 9-12, իսկ երկրորդը դեկտեմբերի 10-14, յուրաքանչյուրը ավարտելով ամփոփիչ սեմինարով, որին հրավիրվել էին բոլոր մասնակիցները: Հանդիպումները վարում էին Գերմանիայից հրավիրված փորձագետներ պրն. Այքե Ֆաթերը և դկ.Շտեֆան Յունգը:

Այս միջոցառումները նպատակ ունեն բացահայտել մարզային և տեղակական մակարդակների միջև համագործակցության թերի կողմերը, մասնավորապես, պլանավորման և բյուջետավարման գործընթացներում,  որի արդյունքների հիման վրա կմշակվի համայնքների և մարզպետարանների միջև համագործակցության այնպիսի մի ռազմավարություն, որը թույլ կտա բարելավել վերոնշյալ համագործակցության շրջանակները:

Քննարկումներին GIZ-ի ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ /Վ.Տերտերյան, Ա.Գիլոյան/, մարզպետարանների և համայնքների ներկայացուցիչներ
/Ա.Գրիգորյան, Ա.Սանթրոսյան, Հ.Սարգսյան, Ա.Հակոբջանյան/, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ / Վ.Մովսիսյան, Ա.Պետրոսյան, Դ.Թումանյան / և այլոք: Տես ֆոտոսրահը


 

 

 

Էջի սկիզբ