Գյուղական համայնքների երրորդ համաժողովն ամփոփեց աշխատանքները
 
 

Հոկտեմբերի 3-5-ը Ջերմուկում անցկացվել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովը: Քննարկվել են տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցել է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:
Համաժողովը հյուրընկալեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: ՀՀ նախագահը մասնակցեց եզրափակիչ` "Տեղական ինքնակառավարման ոլորտ. վարչատարածքային բարեփոխումներ, համայնքների խոշորացման գործընթաց, տեսլական եւ արդյունավետություն", իսկ ՀՀ վարչապետը` "Տեղական ինքնակառավարման ոլորտ. համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասության շրջանակը, ընթացիկ խնդիրներն ու լուծման առաջարկները" խորագրով թեմատիկ քննարկումներին:
 Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են համայնքների կայուն զարգացման խնդիրներին վերաբերող տասը թեմատիկ կլոր սեղաններ: «Տեղական ինքնակառավարման ոլորտ» թեմայով կլոր սեղանի ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների խոշորացման տեսլականին ու արդյունավետությանը վերաբերող հարցեր:  «Տեղական ինքնակառավարման ոլորտ» թեմայով կլոր սեղանը վարում էր ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի ավագանիների ասոցիացիայի (ՀԱԱ) նախագահ Արայիկ Հովհաննիսյանը: Ի թիվս այլ բանախոսների ելույթ ունեցան նաև  Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ Արտակ Պետրոսյանը և ասոցիացիայի խորհրդի անդամ Տիգրան Վարդազարյանը: Նկարները տես ֆոտոսրահում:

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ