Երեւանում մեկնարկեց "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը

 
 

Երևանում հունիսի 19-ին մեկնարկեց "Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում" թեմայով միջազգային համաժողովը: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվեցին ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, ներկայացվեց նաեւ ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը և մի շարք այլ հարցեր:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաեւ Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ:

 

 


 

 

 

 

 

 

 

 

Էջի սկիզբ