Օրենսդրական նախաձեռնությունների մարզային քննարկումներ

 
 

Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի “Օրենսդրական օրակարգի քննարկման օրեր” ՕՕՔՕ-2013 միջոցառման աշխատանքային պլանի շրջանակներում 2013թ. ապրիլի 17,19,23-ին Գավառ, Ջերմուկ և Գյումրի քաղաքներում անց է կացվել 3 մարզային հանդիպում-քննարկումներ, որոնք անց են կացվել տարբեր թեմատիկ ուղղություններով, այդ թվում տարածքային կառավարման  և տեղական ինքնակառավարման /ՏԿ և ՏԻ/: Այս  ոլորտի հարցերի քննարկումներին  քաղաքացիական հասարակության կառույցներից մասնակցել են 67 անձիք: Քննարկումների ժամանակ բարձրաձայնվել և քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնցից ավելի ակտուալ համարվել և հետագա քննարկման համար արձանագրվել են թվով 45  հարցադրումներ:

Հարցերը ՀՀ ԱԺ ներկայացնելու նպատակով ստեղծել է աշխատանքային խումբ 12 անդամով` ներգրավելով այդ 3 մարզային հանդիպումների մի քանի ակտիվ մասնակիցների, Արարատի մարզապետարանի, Էջմիածնի քաղաքապետարանի, գյուղապետարանների, համայնքների ավագանու անդամների, ՀԿ ներկայացուցիչների: ՏԿ և ՏԻ հարցերի աշխատանքային խումբը ղեկավարում էր Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ Արտակ Պետրոսյանը:
ԱԽ անդամները հիմնականում աշխատել են  էլեկտրոնային նամակների միջոցով, իսկ առաջարկների  վերջնական տարբերակի քննարկումը անց է կացվել Երևանում, “Հայաստանի ավագանիների ասոցիացիա” ՀԿ գրասենյակում: Ձևավորված առաջարկները ՀՀ ԱԺ-ում քննարկելու նպատակով ուղարկվել  է ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ս. Մարգարյանին և այն քննարկվել է հանձնաժողովի ու աշխատանքային խմբի անդամների հանդիպման ժամանակ:

Կից տրվում է ԱԽ կողմից ՀՀ ԱԺ ներկայացված առաջարկների ցանկը:

Առաջարկներ
ՀՀԱԺՏԿևՏԻհարցերիհանձնաժողովին

 

Հիմնախնդիր

Առաջարկության բովանդակությունը

ԱԺ ներկայացնող անձ

1

ՏԻՄ-երի պահանջների ավելացում

Մտցնել կրթական ցենզի պահանջ համայքնի ղեկավարների և 10000-ից ավելի  բնակիչ ունեցող համայնքների ավագանու անդամների թեկնածուների համար:

Լալայան Ալինա
Գործող Օրենքի Փոփոխություն1 – ԳՕ1

2

ՏԻՄ-երի պահանջների ավելացում

Բարձրացնել ավագանու անդամների և համայնքի ղեկավարների տարիքային ցենզերը:

Պետրոսյան Արտակ
ԳՕ2

3

Օրենսդրորեն բարձրացնել ավագանու դերը

Պարտադիր դարձնել ավագանու հանձնաժողովների աշխատանքը:

Պետրոսյան Արտակ
ԳՕ3

4

Ավագանու դերի բարձրացում

Մրցույթային հանձնաժողովների, մասնավորապես հողի վարձակալության հանձնաժողովի, կազմը որոշվի ավագանու որոշմամբ, այլ ոչ հ.ղ. կարգադրությամբ:

Ասատրյան Ասպուրակ
ԳՕ4

5

Համայնքային բյուջեների համալրում1

Սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետության  բարձրացման նպատակով մտցնել ավագանու նոր իրավասություն` առանց դատարանի լսումների, ավագանու որոշմամբ, հարցը ներկայացնել հարկադիր կատարման:

Իգիթյան Արծրուն
ԳՕ5

6

Անշարժ գույքի կադաստրի վարման որակի բարելավում

ԱԳԿ վարումը դարծնել  ՏԻՄ լիազորություն / սկզբնական փուլում գոնե վարձակալության գրանցման մասով /

Քոչարյան Նորիկ
ԳՕ6

7

Շինարարության իրականացման դժվարությունների վերացում

Որոշակի փոքր օբյեկների կառուցման համար մտցնել պարզեցված համակարգ` պարտադիր չհամարելով շինկատարումը լիզենզավորված անձի կողմից

Պետրոսյան Սերյոժա
Հիմնախնդիր1

8

Ավագանու ինստիտուտի զարգացում

ՀՀ որոշ համայնքներում անցկացնել ավագանու համամասնական, բազմամանդատ ընտրություններ:

Շահբազյան Վահրամ
Հիմնախնդիր 2

9

Օրենսդրորեն բարձրացնել ավագանու դերը

Մտցնել ավագանու ղեկավար կազմի գաղափարը:

Պետրոսյան Արտակ
Հիմնախնդիր 3

Էջի սկիզբ